Վիթ վարչական շրջան (Վիրջինիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Վիթ վարչական շրջան
WythevilleVACourthouse.jpg
Կոորդինատներ: 36°55′12″ հս․ լ. 81°5′24″ ամ. ե. / 36.92000° հս․. լ. 81.09000° ավ. ե. / 36.92000; 81.09000
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ներքին բաժանումՈւայթվիլ
Հիմնադրված է1790 թ.
Մակերես465 square mile
Բնակչություն29 344 մարդ (հուլիսի 1, 2013)[1]
Պաշտոնական կայքwytheco.org
##Վիթ վարչական շրջան (Վիրջինիա) (ԱՄՆ)
Red pog.png

Վիթ վարչական շրջան, շրջան ԱՄՆՎիրջինիա նահանգում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 29․235 մարդ[2]։ Վարչական կենտրոնը Վիթվիլ քաղաքն է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիթ վարչական շրջանի դատարանի ճակատային մասը

Վիթ վարչական շրջանը ձևավորվել է 1790 թվականին Մոնտգոմերի շրջանից։ Անվանվել է ի պատիվ Ջորջ Վիթի, ով առաջինն է եղել Վիրջինիա նահանգից, որ վավերացրել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում այստեղ են ընթացել Քով լեռան մարտերը։

Նախքան Վիթ վարչական շրջանի հիմնադրումը՝ Օսթինվիլ համայնքն էր հանդիսանում Ֆինքասլ շրջանի կենտրոն․ մարող շրջան Վիրջինիայում, որի սահմանները ձգվում էին Վիրջինիայի Ռոնոք տարածքից մինչև Միսիսիպի գետը։ Տարածքով Տեխաս նահանգի ուղիղ կեսն էր[4]։

Վիթ վարչական շրջանի Օսթինվիլ համայնքը հիմնադրվել էր Ստեֆան և իր եղբայր Մովսես Օսթինի կողմից։ Վերջինս հայտնի Ստեֆան Օսթինի հայրն էր։ 1970-ական թվականներին Օսթին ընտանիքը սեփականացնում է հանքեր, որոնք արճիճ և ցինկ էին արտադրում, և համայնքը կրում է Օսթինի անունը։

1982 թվականին շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների բնապահպանական գործակալության նորմաների և շուկայում արճիճի պահանջարկի նվազման պատճառով հանքերը փակվում են։ Հանքահորերը լցվում են ջրով։ Հիմնական հանքահորի խորությունը կազմում է մոտավորապես 1100 ոտնաչափ։

Շրջանում մեկ այլ հիշարժան վարչական միավոր է համարվում իրավական կարգավիճակ չունեցող Չիսվել բերդը՝ հիշատակված Ֆրանս-հնդկական պատերազմի ժամանակ։ Համայնքը և նրան շրջապատող կառույցները ծառայում էին որպես վարչական կենտրոն, մինչև Վիթվիլ քաղաքի հիմնադրումը համայնքից գրեթե 10 մղոն դեպի արևմուտք։ Բերդը ենթակա էր վերանորոգման, և նրա ավերակները ոչնչացան, երբ 1970-ական թվականներին սկսվեց 77 և 81 միջպետական ճանապարհների կառուցումը։ Ամրոցի նախկին տեղում այժմ կանգնած է բուրգ հիշեցնող մի հուշարձան։ Համայնքն անվանված էր Քոլոնել Ջոն Չիսվելի անունով, ով օգնում էր հիմնել արճիճի հանքեր՝ նախքան դրանք վաճառվեցին Օսթինի ընտանիքին։

81 և 77 միջպետական ճանապարհների կառուցմամբ Վիթ վարչական շրջանն սկսեց զարգանալ արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառներում։ Վերջերս այնտեղ են տեղակայվել Գեդըրեյդ և Պեպսի արտադրական օբյեկտները։ Վիթ վարչական շրջանում կարելի է գտնել զբոսաշրջության բնագավառում բազմաթիվ հետաքրքրություններ։ Կան բազմաթիվ հնարավորություններ նրանց համար, ովքեր սիրում են դրսի զվարճանքները՝ զբոսանք, արշավներ։ 2006 թվականին այստեղ բացվել է առաջին գինու գործարանը, 2007 թվականին՝ երկրորդը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալների համաձայն՝ շրջանն ունի 1200 քառակուսի կիլոմետր տարածք, որի ընդամենը 7․3 քառակուսի կիլոմետրն է կազմում ջրային տարածքը[5]։ Շրջանը հատվում է Նյու գետով։ Ցամաքային տարածքը հիմնականում բարձրավանդակ է, որը հարավում տեղակայված է Այրըն և հյուսիս֊արևմուտքում՝ Վոլքեր լեռների միջև։ Հողը հիմնականում բերրի է։ Այն հարուստ է երկաթով, արճիճով, բիտումային ածուխով, կրաքարով և գիպսով։ Արճիճի հանքավայրերում հանդիպում է նաև արծաթ[6]։

Հարակից համայնքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բլեն համայնքը հյուսիսում
  • Սմիթ համայնքը արևմուտքում
  • Գրեյսն համայնքը հարավում
  • Կառոլ համայնքը հարավ-արևմուտքում
  • Պուլասկի համայնքը արևելքում

Ազգային արգելոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆերսոն ազգային պարկ

Հանգստյան գոտի Ռոգեր լեռան տարածքում

Մարդահամար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ վարչական շրջանում բնակվում է 27․599 մարդ, 11․511 տնային տնտեսություն և 8103 ընտանիք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Census Bureau http://www.census.gov/popest/data/counties/totals/2013/files/CO-EST2013-Alldata.csv
  2. «State & County QuickFacts»։ United States Census Bureau։ Վերցված է January 5, 2014 
  3. «Find a County»։ National Association of Counties։ Արխիվացված օրիգինալից-ից May 31, 2011-ին։ Վերցված է 2011-06-07 
  4. Appalachian Magazine Wythe County Turns 225 Years Old in 2015.
  5. «US Gazetteer files: 2010, 2000, and 1990»։ United States Census Bureau։ 2011-02-12։ Վերցված է 2011-04-23 
  6. |wstitle=Wythe}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]