Jump to content

Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր
Vigdís Finnbogadóttir
 
Կուսակցություն՝ Անկախության կուսակցություն
Կրթություն՝ Փարիզի արվեստների ֆակուլտետ, Կոպենհագենի համալսարան, Իսլանդիայի համալսարան և Գրենոբլ 1 համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 15, 1930(1930-04-15)[1][2][3][…] (96 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Kingdom of Iceland
Քաղաքացիություն  Իսլանդիա
 
Պարգևներ

Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր (իսլ.՝ Vigdís Finnbogadóttir, ապրիլի 15, 1930(1930-04-15)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Kingdom of Iceland), 1980 թվականից Իսլանդիայի չորրորդ նախագահը։ Համարվում է աշխարհում առաջին կինը, որն ընտրվել էր սահմանադրական պետության ղեկավար (և ընդհանրապես աշխարհում երկրորդ կին նախագահը՝ արգենտինացի Իսաբել Մարտինես դե Պիրոնից հետո, որը ժառանգեց իշխանությունն իր ամուսնուց առանց ընտրությունների), սակայն որոշ պատմաբաններ կասկածի տակ են դնում այդ փաստը[16], օրինակ բերելով Խերտեկ Անչիմաա-Տոկային, Յանժմաա Սուխբաատարն և Սուն Ցինիլին, որոնք ընտրվել էին պետության ղեկավարի պաշտոնին Ֆիննբոգադոուտտիրից առաջ, թեպետ և այդ պետությունները ժողովրդավարական չէին[17][17][18]։

Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր չէր նախապատրաստվել քաղաքական կարիերային։ 1949-1953 թվականներին նա ուսումնասիրում էր ֆրանսերեն և գրականություն Գրենոբլի և Փարիզի Սորբոնի համալսարաններում, թատրոնի պատմություն՝ Կոպենհագենի համալսարանում։ 1960-1970-ական թվականներին ՆԱՏՕ-յի և ամերիկյան ռազմական ներկայության դեմ բողոքի ակցիայի մասնակից։

1972 թվականից ղեկավարում էր Ռեյկյավիկի ազգային թատրոնը։ Առաջին անգամ նախագահ ընտրվեց 1980 թվականին և մնում էր այդ պաշտոնին չորս անգամ։ Նախագահի պաշտոնին նա մեծ ուշադրություն էր հատկացնում իսլանդերեն լեզվի զարգացմանը, Իսլանդիայի եզակի մշակույթին և երիտասարդության շահերին։ Իսլանդիայի երեխաների օգնության միության հիմնադիր և ղեկավար։

Որպես Իսլանդիայի նախագահ համարվում էր Իսլանդական բազեի շքանշանի գրոսմայստեր։

1996 թվականին, հերթական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելով, նա գլխավորեց Կին-ղեկավարների համաշխարհային խորհուրդը։ Նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ընտրվեց Իսլանդիայի կանանց իրավունքների միության ցմահ պատվավոր անդամ։ Միաժամանակ Վիգդիս Ֆիննբոգադոուտտիր համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-յում բարի կամքի դեսպան լեզվային զանազանության զարգացման հարցերով և Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆինլյանդիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի միշ շարք համալսարանների պատվավոր դոկտոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. Boletín Oficial del Estado (իսպ.)Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1661. — ISSN 0212-033X; 2951-7915; 1138-4018; 1138-7432
  5. https://www.kongehuset.no/monarkiet/ordener-og-medaljer/tildelinger?decorations%5Bquery%5D=vigdis
  6. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 498.
  7. https://web.archive.org/web/20190512015518/http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  8. https://web.archive.org/web/20221013155109/https://www.quirinale.it/onorificenze/insigniti/15265
  9. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1985. — P. 6836. — ISSN 0242-6773
  10. https://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/les-docteurs-honoris-causa.html
  11. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  12. https://web.archive.org/web/20131111154633/http://english.hi.is/honorary_degrees/honorary_degrees
  13. https://socgeo.com/les-grands-prix-de-la-societe/
  14. ARCS 11 octobre 2016, en Sorbonne : Doctorat Honoris causa de Paris-Sorbonne à Vigdis Finnbogadottir, ex-Présidente d’Islande. (ֆր.) — 2016. — doi:10.58079/CW9D
  15. https://lettres.sorbonne-universite.fr/recherche/diffusion-scientifique/doctorat-honoris-causa/octobre-2016
  16. "Khertek Anchimaa-Toka: The World's First Female Head of State" Արխիվացված 2011-09-18 Wayback Machine. Times Online. 2 October 2008. Retrieved 22 October 2009.
  17. 1 2 «Worldwide Guide to Women in Leadership». Վերցված է 2013 թ․ փետրվարի 1-ին.
  18. Women Heads of State CAPWIP - Center For Asian-Pacific Women in Politics