Վիբորգի թատրոն
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | թատրոն, թատրոն և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Գտնվելու վայրը | Վիբորգ |
Հիմնադրման ամսաթիվ | 1832 |
Ճարտարապետ | Անդերս Ֆրեդրիկ Գրանշտեդ |
![]() |
Վիբորգի թատրոն (ֆիններեն՝ Viipurin Kaupunginteatteri), Վիբորգի պրոֆեսիոնալ թատրոն, որը գոյություն է ունեցել 19-րդ դարից մինչև 1947 թվականը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիբորգի քաղաքային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատրոնի փայտե շենքը կառուցվել է 18-րդ դարում Վիբորգում` նահանգապետ Նիկոլայ Էնգելհարդտի նախաձեռնությամբ։ Համարվում է, որ սա եղել է Ֆինլանդիայի առաջին թատրոնը։ 18-րդ դարի վերջին Վիբորգում բեմադրվել են գերմաներեն և ռուսերեն պիեսներ[1]։
Վիբորգի քաղաքային թատրոնի քարե շենքը կառուցվել է 1832 թվականին ճարտարապետ Անդերս Ֆրեդրիկ Գրանշտեդի նախագծով։ Ֆինլանդիայի ամենահին քարե թատրոնի շենքը Վիբորգի մագիստրատի շենքերի համալիրի մաս է կազմել, որն իր մեջ ներառել է ռատուշան, հավաքույթների տունը հյուրանոցով և ռեստորանով։ Իր նախագծի յուրահատկությամբ և կոմպոզիցիայի բարդությամբ շենքը համարվել է լավագույններից մեկը հյուսիսային երկրներում։ Ճակատը զարդարված է եղել դորիական սյունաշարով առաջին հարկում և քառանկյուն հարթ որմնասյուներով երկրորդ և երրորդ հարկերում[2]։
Թատերասեր հասարակությունը բավականին ճշտապահությամբ և հաճույքով է հաճախել չջեռուցվող թատրոն, չնայած 15-20 աստիճանի ցրտին[3]։ Թատրոնի պարտերը ունեցել է 51 բազմոց և 72 աթոռ, 4 տառանշովի օթյակ, 11 տարակարգային օթյակ (դստիկոն) և 14 բենուարյան օթյակ, վերևում, երրորդ թատերահարկը, եղել է ամֆիթատրոնի պատկերասրահ։ Քաղաքում ձևավորված սովորության համաձայն պարտերում և օթյակում ներկայացման ընթացքում հանդիսատեսը նստել է գլխարկներով[4][5]։
Թատրոնի շենքը բազմիցս վերակառուցվել է՝ 1851 թվականին, ճարտարապետ Կարլ Լեսցիգի նախագծով (վերակառուցման ընթացքում անցկացվել է նաև ջեռուցում), 1881 թվականին` ճարտարապետներ Բերնդտ Իվար Ամինովի և Յոհան Յակոբ Արենբերգի, իսկ 1922 թվականին` ճարտարապետ Ունո Ուլբերգի նախագծով։
Վերակառուցումից հետո դահլիճը տեղավորել է 620 հանդիսատես։ Այնուամենայնիվ, երկար ժամանակ քաղաքում չի եղել պրոֆեսիոնալ թատերախումբ, թատրոնի շենքում հանդես են եկել հյուրախաղերով ժամանած թատերախմբեր։ Քաղաքապետարանը թատրոնի շենքը վարձակալությամբ է հատկացրել` համախառն եկամտի 5%-ի չափով վարձավճար հօգուտ քաղաքի, ինչպես նաև բարեգործական հաստատություններին որոշակի հատկացումներ՝ յուրաքանչյուր ներկայացումից[4]։
1899 թվականին Վիբորգում ստեղծվել է թատերական բաժնետիրական ընկերություն, որի նախագահը 1902 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է ձեռներեց և մեկենաս Յուհո Լալլուկկան[6]։ Այսպիսով, թատրոնում հայտնվել են պրոֆեսիոնալ դերասաններ և մինչև 1930-ական թվականները այդտեղ աշխատել են երեք թատերախմբեր՝ դրամատիկական, բալետի և օպերայի[7]։ Ըստ ժամանակակիցների, Յուհո Լալլուկկան մշտապես վճարել է «Էսպիլյա» ռեստորանում թատերական պրեմիերաները նշող աղքատ արտիստների հաշիվները։ Ֆիննական բանահյուսության նվաճումն է դարձել «Ես կվճարեմ, ասաց Լալլուկկան «Էսպիլիայում»» դարձվածքաբանությունը։ Սանկտ Պետերբուրգի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ Կաարլո Էրոնենի ղեկավարությամբ բեմադրվոել են բալետներՊյոտր Չայկովսկու և Իգոր Ստրավինսկու երաժշտությամբ։ Oպերետներից մեծ ժողովրդականություն է վայելել Ֆրանց Լեհարի «Ուրախ այրիներ» բեմադրությունը։
Վիբորգի քաղաքային թատրոնը ձևավորվել է 1933 թվականին ֆինալեզու երկու թատերախմբերի (Suomalainen Maaseututeatteri, հիմնադրվել է 1887 թվականին, և Viipurin Näyttämö) միավորման արդյունքում։ 1934 թվականին թատրոնին է փոխանցվել նախկին «Հավաքույթների տան» ռեստորանի տարածքը, որը դարձել է թատրոնի ռեստորան`150 տեղով։ Ամռանը թատերական ներկայացումների համար օգտագործվել է նաև Ամառային թատրոնը։
Վիբորգի ռուսական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդա-ֆիննական պատերազմում Ֆինլանդիայի կրած պարտությունից հետո (1939-1940) կազմավորվել է Վիբորգի ռուսական դրամատիկական թատրոնը Թատերական հրապարակի հարևանությամբ գտնվող թատրոնի շենքում, բայց խորհրդա-ֆիննական պատերազմի (1941-1944) սկսվելուց հետո թատերախումբը տարհանվել է Ուրալ։ Թատրոնի շենքը զգալիորեն վնասվել է քաղաքի համար մղվող մարտերի ընթացքում, այնուհետև քանդվել է։
Ֆինլանդիայի ռազմական իշխանությունների կողմից կազմակերպված թատրոնը 1941-1944 թվականներին տեղակայված էր Կարմիր ջրհորի հրապարակում գտնվող Սթափների ընկերության նախկին ռեստորանի շենքում։
Վիիպուրի (Վիբորգի) հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնը կրկին վերստեղծվել է 1944 թվականին Կարելա-Ֆիննական ԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ։ Բայց այն գտնվել է (ժամանակավորապես) Կեմում, այնուհետև Սորտավալայում և լուծարվել է Վիբորգը Լենինգրադի մարզ տեղափոխվելու կապակցությամբ[8]։ 1945 թվականին Լենինգրադի քաղաքային խորհրդի որոշմամբ Վիբորգում բացվել է մարզային թատրոն։ Ենթադրվում է, որ նոր թատրոնի շենքը պետք է կառուցվեր քանդված Լութերական եկեղեցու տեղում։ Դերասանների թատերախմբի նախապատրաստությամբ զբաղվել են ամուսիններ Վասիլի Մերկուրևը և Իրինա Մեյերխոլդը։ Այնուամենայնիվ, Վիբորգի մարզային պետական թատրոնը հարմարեցված շենքի բացակայության պատճառով լուծարվել է 1947 թվականին և Կարմիր հրապարակում գտնվող նրա շենքում տեղակայվել է Վիբորգի շրջանային մշակույթի տունը[9]։ Չնայած դրան, այն հրապարակը, որի վրա, նախքան պատերազմը, գտնվել են քաղաքապետարանի, ռեստորանի և թատրոնի շենքերը, կոչվել է Թատերական մինչև 2004 թվականը, որից հետո հարևան հրապարակը սկսել է կրել այդ անունը, որի վրա տեղակայված է եղել կինոթատրոնի շենքը և դերասանական փառքի ծառուղին։
Մասնագիտացված թատրոն Վիբորգում վերստին հայտնվել է միայն 1982 թվականին, երբ ստեղծվել է Լենինգրադի մարզային տիկնիկային թատրոնը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Выборгское общество в 1793 году
- ↑ Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
- ↑ Р. Швейцер. Выборгские немцы
- ↑ 4,0 4,1 Выборгский театр в 1875 году
- ↑ Из книги Ф. Дершау "Финляндия и Финляндцы"
- ↑ «Выборгские благотворители и меценаты»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է 2018-06-24
- ↑ Калинина Л.Г. Выборгские истории. Сборник исторических статей. — Выборг: «Выборгская типография», 2003. — 192 с. — ISBN 5-9900189-1-6
- ↑ Виипурский ( Выборгский ) республиканский театр русской драмы(չաշխատող հղում)
- ↑ Государственный театр в г. Выборге(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Изображения здания на «Виртуальном Выборге» Archived 2020-02-16 at the Wayback Machine.