Յուհո Լալլուկկա
Յուհո Լալլուկկա ֆիններեն՝ Juho Lallukka | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1852 |
Ծննդավայր | Մելնիկովո, Պրիոզյորսկի շրջան |
Մահացել է | դեկտեմբերի 1, 1913 (61 տարեկան) |
Մահվան վայր | Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ֆինլանդիայի մեծ իշխանություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր |
Կուսակցություն | Ֆիննական կուսակցություն |
Juho Lallukka Վիքիպահեստում |
Յոհան (Յուհո) Լալլուկկա (ֆիններեն՝ Johan (Juho) Lallukka, փետրվարի 3, 1852, Մելնիկովո, Պրիոզյորսկի շրջան - դեկտեմբերի 1, 1913, Վիբորգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն), ֆինն ձեռներեց, առևտրական խորհրդական և մեկենաս[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուհո Լալլուկկան ծնվել է 1852 թվականին, Կարելական պարանոցի Ռյայսյալյա բնակավայրում, գյուղացիական ընտանիքում։ 1891 թվականից բնակվել է Վիբորգում։ Նույն թվականին նա ձեռներեց Յաակկո Հյակլիի հետ համատեղ հիմնել է «Հյակլի, Լալլուկկա և Կо» ընկերությունը, որը զբաղվել է հացահատիկի, սուրճի վերամշակման, ոլոռի և սերմերի մեծածախ առևտրով։ 1912 թվականին այն վերափոխվել է «Հյակլի, Լալլուկկա և Կо» ԲԸ-ի՝ 5 միլիոն ռուբլի բաժնետիրական կապիտալով։ 1906 թվականին Վիբորգում կառուցվել է ընկերության շենքը՝ ճարտարապետ Ալլան Շուլմանի նախագծով։ Լալլուկկան հանդիսացել է նաև «Պամաուս» արդյունաբերական և առևտրային ձեռնարկությունների սեփականատերերի միության ակտիվ պաշտոնատար անձանցից մեկը, իսկ 1901-1902 թվականներին` փոխնախագահը։ Բացի այդ, նա Վիբորգի պատմության մեջ հիշատակվում է որպես մեկենաս, մասնավորապես, ֆինանսավորել է քաղաքային դրամատիկական թատրոնը։ Նրա անունով է կոչվել Վիբորգի փողոցներից մեկը (այժմ` Մայակովսկու փողոց)։
Յուհո Լալլուկկան մահացել է Վիբորգում 1913 թվականին՝ ձեռնարկության ղեկավարությունը հանձնելով կնոջը՝ Մարիա Լալլուկկային[2]։ Մարիան մահացել է ամուսնու մահից տաս տարի հետո` 1923 թվականին։ Ըստ նրա կտակի, 1934 թվականին ճարտարապետ Ալվար Աալտոյի նախագծով կառուցվել է Վիբորգի քաղաքային գրադարանը։ Լալլուկկայի կնոջ ունեցվածքի մեծ մասը կտակվել է Հելսինկիի նկարիչների տան կառուցման համար։ 1924 թվականին Վիբորգի Ռիստիմյակսկի գերեզմանատանը կանգնեցվել է ամուսիններ Յուհո և Մարիա Լալլուկկաների հուշարձանը, որը ստեղծել է քանդակագործ Էմիլ Հալոնեն։ 1986 թվականի օգոստոսի 30-ին «Պամաուս» միության միջոցներով հուշարձանը վերաբացվել է Լապենրանտայի ռուսական նախկին ռազմական գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհո Լալլուկկա» հոդվածին։ |