Վերմիլիոն (Հարավային Դակոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերմիլիոն
VermilionSD Downtown.jpg
Կոորդինատներ: 42°46′52″ հս․ լ. 96°55′37″ ամ. ե. / 42.78111° հս․. լ. 96.92694° ավ. ե. / 42.78111; 96.92694
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1859 թ.
Մակերես10,66246 կմ²
ԲԾՄ373 մետր
Բնակչություն10 571 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ605
Փոստային ինդեքսներ57069
Պաշտոնական կայքvermillion.us
##Վերմիլիոն (Հարավային Դակոտա) (ԱՄՆ)
Red pog.png

Վերմիլիոն[1][2], քաղաք Հարավային Դակոտայի Քլեյ շրջանում։ Բնակչությունը կազմում է 10 571 մարդ (ըստ 2010 թվականի տվյալների)՝ նահանգում տասերորդը։ Այն գտնվում է Վերմիլիոն գետի վրա՝ վերջինիս Միսսուրի գետ թափվելու տարածքից 8 կմ դեպի հյուսիս։ Վերմիլիոնում է գտնվում Հարավային Դակոտայի համալսարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմիլիոնում գտնվող Հարավային Դակոտայի համալսարանը գլխավոր շինությունը

Այն տարածքը, որտեղ առաջացել է քաղաքը, վաղուց բնակեցված էր ամերիկյան հնդկացիների ցեղերի կողմից։ Այստեղ եկած առաջին եվրոպացիները 18-րդ դարի ֆրանսիացի առևտրականներն էին։ 1804 թվականին այցելեց Լյուիսի և Քլարկի արշավախումբը։ Դրանից հետո առևտրականները Վերմիլիոն գետի Միսսուրի թափվելու տարածքում կառուցում են առևտրի կետ։ 1843 թվականին քաղաքում ամերիկացի բնագետ Ջոն Օդյուբոնը ուսումնասիրում էր թռչունների կյանքը։

Քաղաքը կառուցվել է 1859 թվականին, «Վերմիլիոն» անվանումը ծագել է գետի անվանումից, որի վրա էլ կառուցվել է քաղաքը։ Առաջին բնակիչները սկանդինավյան երկրների գաղթականներ էին։ 1862 թվականին քաղաքում կար արդեն 3 հյուրանոց, 3 դեղատուն և խանութ, ինչպես նաև բանկ։

Սկզբնապես քաղաքը կառուցվել էլ Միսսուրի գետի ափին, բայց 1881 թվականի հեղեղի պատճառով, որից հետո ջրի տակ էր մնացել քաղաքի երեք չորրորդ մասը, այն տեղափոխվեց ավելի բարձրադիր վայր, գետից որոշակի հեռավության վրա։

Ժողովրդդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թվականի տվյալների, Վերմիլիոնում ապրում է 10 571 մարդ։ Քաղաքի ռասայական կազմը․ 89,6 %՝ սպիտակամորթներ, 1,7 %՝ սևամորթներ, 3,6 %՝ հնդկացիներ, 2,1 %՝ ասիացիներ, 0,5 %՝ ուրիշ ռասայի ներկայացուցիչներ, իսկ 2,6 %-ը ներկայացավ երկու և ավելի ռասաների խառնածին։ Լատինացիները կազմում էին 2,4 %-ը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերմիլիոնը իրենից ներկայացնում է ուսանողական և գյուղական քաղաք։ Գյուղատնտեսական հիմնական արտադրանքը եգիպտացորենը, սոյայի հատիկները և առվույտն են։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում է գտնվում 1862 թվականին կառուցված Հարավային Դակոտայի համալսարանը։ Սա նահանգի միակ ուսումնական հաստատությունն է, որը պատրաստում է բժիշկներ և իրավաբաններ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]