Վերածնված Հայաստան (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերածնված Հայաստան

«Վերծնված Հայաստան», գրական-գեղարվեստանակ, հասարակական պատկերազարդ ամսագիր։ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1945–1991 թվականներին Երևանում (1945–1988 թվականներին՝ «Սովետական Հայաստան», 1989–1990 թվականներին՝ «Վերածնված Հայաստան», 1991 թվականին՝ «Հայրենի եզերք»)։ Խմբագիրներ՝ Զաքար Բաշինջաղյան, Սուրեն Հարությունյան, Պատրիկ Սելյան, Հրաչյա Գրիգորյան, Աշոտ Թադևոսյան, Շահեն Թաթիկյան, Վահագն Դավթյան, Կարեն Սիմոնյան։

Լուսաբանել է Հայրենիք-Սփյուռք կապերը, սփյուռքահայ համայնքների կյանքը։ Տպագրել է նյութեր հայ ժողովրդի անցյալի բախտորոշ դրվագների, ժողովրդական ավանդույթների մասին, անվանի գիտնականների հոդվածներ՝ հայ բանահյուսության և ազգագրության վերաբերյալ, ծանոթացրել հայկական պատմական ճարտարապետական հուշարձաններին, բազմիցս անդրադարձել է հայ դասականների, ինչպես նաև Վիլիամ Սարոյանի, Լևոն-Զավեն Սյուրմելյանի ստեղծագործություններին։

1981–1991 թվականներնին ունեցել է «Կռունկ» հավելվածը (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն)։ Առաքվել է 52 երկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։