Աշոտ Թադևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Թադևոսյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1952(1952-01-09)[1]
ԾննդավայրԱրտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 29, 2017(2017-05-29) (65 տարեկան)
Մահվան վայրԱրտաշատ, Հայաստան
Մասնագիտություննկարիչ

Աշոտ Սոսիկի Թադևոսյան (հունվարի 9, 1952(1952-01-09)[1], Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 29, 2017(2017-05-29), Արտաշատ, Հայաստան), հայ նկարիչ։ 1990 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականի հունվարի 9-ին Արտաշատ քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության բաժինը։ 1990 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։

Աշոտ Թադևոսյանը մահացել է 2017 թվականի մայիսի 29-ին Արտաշատում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Թադևոսյանի վաղ շրջանի նկարները աչքի են ընկել մուգ գույներով և յուրահատուկ խիստ արտահայտչականությամբ։ Ապա հետևելով ժամանակի գեղագիտական ռիթմին նա փոխել է իր գեղարվեստական լեզուն՝ ներկապնակին տալով անկախ և առաջնային գույներ, իսկ պատկերներին՝ աբստրակցիայի ակնհայտ գծեր։ Նա մեծ ուշադրություն է դարձրել գույների դեկորատիվ ներդաշնակությանը և կոմպոզիցիայի ընդհանուր շարժունակությանը։ Չնայած նրա նկարներում ընդհանրացման և պայմանականության հետքեր կան, այնուամենայնիվ, դրանք հրապուրում են ժանրային և հուզական մաքրությամբ, ամբողջականությամբ և արտահայտիչ գունավորումով, նուրբ ռիթմով և պատկերավոր պլաստիկությամբ[2]։

Աշոտ Թադևոսյանը մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, ունեցել անհատական ցուցահանդեսներ Շվեդիայում (1995), Սանկտ Պետերբուրգում (1996), Մոսկվայում (1997)[3]։

Աշոտ Թադևոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի, Ճապոնիայի, Հունգարիայի թանգարաններում, տարբեր երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, ԱՄԷ, Անգլիա) մասնավոր հավաքածուներում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Աշոտ Թադևոսյանի էջը avproduction.am կայքում
  2. «Welcome to 15's site». www.iatp.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Форум по искусству и инвестициям в искусство - Показать сообщение отдельно - Армянские художники». forum.artinvestment.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «AV Production - Աշոտ Թադևոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]