Վեներայի ծնունդը (նկար, Բուշե)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ֆրանսուա Բուշե[1] |
| տարի | 1754 |
| բարձրություն | 79,2 սանտիմետր[1] |
| լայնություն | 138,7 սանտիմետր[1] |
| ուղղություն | ռոկոկկո |
| ժանր | նյու և դիցաբանական գեղանկարչություն |
| նյութ | յուղաներկ և կտավ |
| գտնվում է | Ուոլեսի հավաքածու[1] |
| հավաքածու | Ուոլեսի հավաքածու |
| սեփականատեր | Ջուլի Կաստելնաու[1] |
| հիմնական թեմա | Վեներա Անադիոմենա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Վեներայի ծնունդը» (ֆրանսերեն՝ La Naissance de Vénus), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի վառ ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1754 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 79,2 × 138,7 սմ։
Այսօր «Վեներայի ծնունդը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ուոլեսի հավաքածուում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[3]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն հին հույն նշանավոր գրող Հեսիոդոսի՝ գեղեցկության և սիրո աստվածուհի Վեներան ծնվել է փրփուրներից, որն առաջացրել էր ամորձատված Ուրանոսը․ վերջինիս ծովն էր նետել Կռոնոսը։ Ծնված Վեներան ափ է գալիս երկփեղկանու խեցով՝ դելֆինների ուղեկցությամբ։
«Վեներայի ծնունդը» ստեղծագործությունում պատկերված են խաղացող երկու ամուր[2], որոնք պառկած են թավշյա ծալազարդարանքին՝ դելֆինների ուղեկցությամբ՝ ծովային ալիքների վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնականում կտավի վերին և ստորին հատվածները կորացված են եղել, որից ենթադրվում է, որ նկարը ստեղծվել է որպես դռան զարդարանք։ Ավելի ուշ նկարը դարձրել են քառակուսի։ Ավելի ուշ վերանկարման արդյունք համարելով «1754 թվական» ստորագրությունը մաքրվել է, երբ 1987 թվականին ռեստավրացիայի են ենթարկել ստեղծագործությունը։
1890 թվականին կտավը եղել է մարքիզ Հերթֆորդների առանձնատան հաշվեկշռում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Art UK — Art UK.
- 1 2 «Venus | Art UK». artuk.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Studio of François Boucher (1703 - 1770) Venus». wallacecollection.org (անգլերեն). Ուոլեսի հավաքածու. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Boucher (1703 - 1770) Venus». artuk.org (անգլերեն). Art UK. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 5-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Duffy, Stephen, and Hedley, Jo, The Wallace Collection’s Pictures. A Complete Catalogue, London: Unicorn Press 2011, p. 55
- Hedley, Jo, François Boucher. Seductive Visions, London: The Wallace Collection, 2004, pp. 135–137
- Ingamells, John, The Wallace Collection Catalogue of Pictures III: French before 1815, London: The Trustees of The Wallace Collection 1985, p. 89
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վեներայի ծնունդը (նկար, Բուշե) կատեգորիայում։ |
