Վացլավ Միխալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վացլավ Միխալսկի
Ծնվել էհունիսի 27, 1938(1938-06-27) (83 տարեկան)
ԾննդավայրՏագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Կայքvmihalsky.narod.ru

Վացլավ Վացլավովիչ Միխալսկի (ռուս.՝ Ва́цлав Ва́цлавович Миха́льский, հունիսի 27, 1938(1938-06-27), Տագանրոգ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս գրող, սցենարիստ, հրատարակիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պապը 19-րդ դարի կեսերին Լեհաստանից արտաքսվել է Կովկաս, որտեղ էլ զոհվել է Կովկասյան պատերազմի մարտադաշտերում։

Վացլավը ծնվել է Տագանրոգում[1] աշխատավորների ընտանիքում։ Հայրը լեհ Վացլավ Ադամովիչ Միխալսկին էր, իսկ մայրը՝ ռուս Զինաիդա Ստեպանովնա Ուդովիչենկոն։ Հոր ձերբակալությունից հետո Վացլավ-կրտսերը տեղափոխվել է Դաղստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, որտեղ էլ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը։ Միխալսկին ապրել է նաև Կաբարդա-Բալկարիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում և Չեչենա-Ինգուշական ԻԽՍՀ-ում։ 1965 թվականին ավարտել է Ա. Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, իսկ 1975 թվականին՝ ԽՍՀՄ պետկինոյին կից սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։

Վացլավ Միխալսկին բազմաթիվ արձակ ստեղծագործությունների և մի շարք կինոսցենարների հեղինակ է։ 1990 թվականին նա ստեղծել է «Սոգլասիե» («Համաձայնություն») ամսագիրը, որը 1994 թվականին դարձել է նույնանուն հրատարակչություն[2], որի գլխավոր տնօրենն ու գլխավոր խմբագիրն է։ «Համաձայնություն», «DIXI», «Ռուսաստանի սեփականություն» հրատարակչական ծրագրերի հեղինակն է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականի Ռուսաստանի պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում՝ «Գարուն Կարթագենում» վեպի համար։

Վիպակներ և վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալլադ հին զենքի մասին» (1964)
  • «Կատենկա» (1965)
  • «Տասնյոթ ձախ ճտքակոշիկ» (1967)
  • «Գաղտնի ողորմածություններ» (1982)
  • «Վառարան»
  • «Ամուրի կյանք»
  • Ռուսական արտագաղթի առաջին ալիքի ճակատագրի մասին վեպերի շարք.
    • «Գարուն Կարթագենում» (2001)
    • «Միայնակի համար ամեն տեղ անապատ է» (2003)
    • «Ուրախության համար պետք է երկու հոգի» (2006)
    • «Համաձայնության տաճար» (2008)
    • «Բուն Բարեկենդան» (2009)
    • «Ժամանակների գետը։ Ave Maria» (2010)
  • «Ադամ. առաջին մարդը» (2014)
  • Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով (2014)

Գեղարվեստական ֆիլմերի սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալլադ հին զենքի մասին» (1986)
  • «Կատենկա» (1987)
  • «Գաղտնի ողորմածություններ» (1989)
  • «Տասնյոթ ձախ ճտքակոշիկ» (1991)

Վացլավ Միխալսկու ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն և այլ լեզուներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Прозоровский В. Вацлав Михальский: возвращение на родину // Новый таганрогский курьер. — 2017. — 25 июня. — С. 7.
  2. Издательство «Согласие»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога, издательство «АНТОН», Таганрог, 2008 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]