Վարուժան Գոճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարուժան Գոճյան
Ծնվել էմարտի 12, 1935(1935-03-12)[1]
Բեյրութ, Լիբանան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էմարտի 4, 1993(1993-03-04)[1] (57 տարեկանում)
Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՓարիզի երաժշտության ու պարի բարձրագույն դպրոց

Վարուժան Հայկի Գոճյան (մարտի 12, 1935(1935-03-12)[1], Բեյրութ, Լիբանան - մարտի 4, 1993(1993-03-04)[1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ջութակահար, դիրիժոր։

Ջութակահար Միհրան Գոճյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարուժան Գոճյանը ծնվել է 1935 թվականին, Բեյրութում: Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, ապա՝ Ֆիլադելֆիայի երաժշտական ինստիտուտը։ 1956 թվականին Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկում եղել է կոնցերտմայստեր։ 1968 թվականին Լոս Անջելեսում հիմնադրել է Հայ սիմֆոնիկ երաժշտության ընկերությունը, որի դիրիժորն է եղել։ Որպես ջութակահար՝ հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Միջին Արևելքում։ Ղեկավարել է Չիկագոյի, Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախմբերը։ 1973-1980 թվականներին եղել է Ստոկհոլմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, միևնույն ժամանակ՝ Սիթլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1981-1984 թվականներին՝ Յուտայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, 1985 թվականից՝ Սանտա Բարբարայի սիմֆոնիկ նվագախմբի անդամ, այնուհետև ղեկավար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]