Վարդան Ատրյան
Վարդան Ատրյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 13, 1896[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Վախճանվել է | հունվարի 8, 1974[1] (77 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մասնագիտություն | գրող և լրագրող |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ներսիսյան դպրոց (1917)[1] և Վրաստանի տեխնիկական համալսարան (1934)[1] |
| Անդամակցություն | Վրաստանի գրողների միություն[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Պարգևներ | |
| Վարդան Ատրյան Վիքիդարանում | |
Վարդան Ատրյան (Վարդան Հովհաննեսի Աստվածատրյան, հուլիսի 13, 1896[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 8, 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Թիֆլիսում։ 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1934 թվականին՝ Վ. Ի. Լենինի անվան տրանսպորտի ինժեներների անդրկովկասյան ինստիտուտը (Թիֆլիս)։ 1930-1934 թվականներին եղել է «Պրոլետար» օրաթերթի, 1930-1932 թվականներին՝ «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսների, 1932-1934 թվականներին «Գրոհ» ամսագրի խմբագիրը։ 1942-1955 թվականներին Վրաստանի խորհրդային գրողների միության հայկական բաժանմունքի նախագահն էր։
Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Զրահագնացքը», տպագրվել է 1926 թվականին, «Գրական արշավ» ամսագրում։
Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում[2]։
Երկերի մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զրահագնացք, Երևան, Պետհրատ, 1930, 58 էջ։
- Գրոհում (վեպ), Թիֆլիս, 1932, 246 էջ։
- Շավարշ Մամյան (վիպակ), Թբիլիսի, 1947, 256 էջ։
- Երկեր, Թբիլիսի, Սախելգամի, 1947, 264 էջ։
- Արյունոտ քառուղիներով (վեպ), գիրք Ա, Թբիլիսի, 1955, 388 էջ։
- Արյունոտ քառուղիներով (վեպ), գիրք Բ, Թբիլիսի, 1957, 472 էջ։
- Հողի ձայնը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 447 էջ։
- Կարմիր ձիավոր (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 400 էջ։
- Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1969, 306 էջ։
Թարգմանություններ (վրացերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Վրաստանի գարունը․- Երևան։ Հայպետհրատ, 1951․- 114 էջ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ էջ 48-49.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 662)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Ատրյան» հոդվածին։ |
| ||||||
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 1974 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ արձակագիրներ
- Հայ լրագրողներ
- Հայ խմբագիրներ
- Վրացերենից հայերեն թարգմանիչներ