Վասիլ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վասիլ Խաչատրյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1882(1882-09-30)
Մահացել է1937
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Վասիլ Հակոբի Խաչատրյան (30.9 (12.10).1882, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) - 1937), Անդրկովկասի հեղափոխական շարժման մասնակից։ Կոմկուսի անդամ 1900-ից։ 1898 թվականից ընտանիքով տեղափոխվել է Թիֆլիս։ 1904-ին բանտարկվել է անօրինական գրականություն տարածելու համար։ 1909 թվականին Թիֆլիսում բացել է դերձակի արհեստանոց, որը դարձել է բոլշևիկների գաղտնի հավաքատեղի։ 1913 թվականին Ս. Սպանդարյանի, Ե. Ստասովայի հետ Խ. դատապարտվել է ցմահ աքսորի։ 1917 թվականին Սիբիրից վերադարձել է Անդրկովկաս և հեղափոխական աշխատանքի ուղարկվել Ախալցխա։ 1919 թվականին Ռոստովում հեղափոխական աշխատանք է ծավալել հայ գաղթականների շրջանում։ 1920 թ.-ին ընտրվել է Ռոստովի քաղաքային կոմիտեի կազմում և Նոր Նախիջևանի հեղկոմի անդամ։ 1921-1937 թվականներին կուսակցական-պետական աշխատանք է կատարել Հայաստանում, ապա՝ Վրաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 21 CC-BY-SA-icon-80x15.png