Jump to content

Վահան Մամիկոնյան (4-րդ դար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մամիկոնյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Մամիկոնյան
Տարոնի, Տայքի տեր
Նախորդող Արտավազդ Մամիկոնյան
Հաջորդող Վարդան Մամիկոնյան
 
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378
Դինաստիա Մամիկոնյաններ
Հայր Համազասպ Մամիկոնյան
Ամուսին Տաճատուհի Արծրունի[1][2]
Զավակներ Սամվել Մամիկոնյան[3][2]

Վահան Մամիկոնյան (4-րդ դար - ոչ վաղ քան 374 և ոչ ուշ քան 378), հայ նախարար Մեծ Հայքում, Տարոնի և Տայքի տեր, Համազասպ Մամիկոնյանի որդին, տանուտեր-իշխան Վարդանի, Հայոց սպարապետ Վասակի, Համազասպյանի, Բագոսի և Համազասպուհու եղբայրը, Սամվել Մամիկոնյանի հայրը, Մամիկոնյանների նախարարական տոհմից[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Հայքի արքա Արշակ Բ-ի (350-368) գահակալման շրջանում, միանալով իր կնոջ՝ Տաճատուհու եղբորը՝ Մերուժան Արծրունուն, ապստամբում է արքայի դեմ, ապա կնոջ հետ ընդունելով զրադաշտականություն, հրաժարվում է քրիստոնեությունից։ Մերուժան Արծրունու հետ ստանձնելով Պարսկական բանակի հրամանատարությունը, արշավանք են ձեռնարկում դեպի Մեծ Հայք, որի ժամանակ էլ Վահանը, ապա նրա կինը սպանվում են իրենց որդու՝ Սամվելի կողմից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329.
  2. 2,0 2,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècleParis: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
  3. Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 329—330.
  4. 4,0 4,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 16․