Արտավազդ Մամիկոնյան (սպարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Մամիկոնյան
Հայոց սպարապետ
339 - 350
Նախորդող Վաչե Մամիկոնյան
Հաջորդող Վասակ Մամիկոնյան
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր 4-րդ դար
Վախճանի օր 350
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Վաչե Մամիկոնյան
Զավակներ Վաչե Մամիկոնյան

Արտավազդ Մամիկոնյան (4-րդ դար - 350), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, հայոց սպարապետ (339-350)։

Սպարապետ Վաչե Մամիկոնյանի (332-338) որդին, Արտաշենի եղբայրը, Վաչեի հայր, Մամիկոնյանների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց սպարապետի պաշտոնում հաջորդել է հորը՝ Վաչե Մամիկոնյանին։ Մանկահասակ լինելու պատճառով նրան խնամակալներ են կարգվել նրա երկու քույրերի ամուսինները՝ Արշավիր Կամսարականը և Անդովկ Սյունին։ Պաշտոնավարել է 339-350 թվականներին, Մեծ Հայքի արքա Տիրան Բ-ի (338-350) գահակալման շրջանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 313․