Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համազասպուհի Մամիկոնյան (, Ողական, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 369, Վան, Տոսպ, Վասպուրական, Մեծ Հայք), հայ իշխանուհի, Ռշտունիքի տիկին[1], Մամիկոնյան տանուտեր-իշխան Համազասպ Մամիկոնյանի դուստրը, տանուտեր-իշխան Վարդան Մամիկոնյանի, Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանի, տանուտեր-իշխան Վահան Մամիկոնյանի և սեպուհներ Համազասպյանի ու Արտաշես Մամիկոնյանի քույրը, Ռշտունիքի իշխան Գարեգին Ռշտունու կինը։ Սերվում է Մամիկոնյանների տոհմից։ 369 թվականին, հավատքը չուրանալու պատճառով՝ Մերուժան Արծրունին կախել է նրան Վանի բերդից[2]։
- ↑ «Հայուհին՝ պատմութեան առջեւ», Վարդան Հացունի, արեւելահայերէնի վերածեց Ցօղիկ Պուլուզեանը, Թեհրան, 2009, էջ 8
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 22.