Սամվել Մամիկոնյան
Սամվել Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | անհայտ |
Ծնողներ | հայր՝ Վահան Մամիկոնյան[1][2], մայր՝ Տաճատուհի Արծրունի |
Սամվել Մամիկոնյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ազատագրական պայքարի գործիչ IV դարի 2-րդ կեսին։ Իշխան Վահան Մամիկոնյանի և Տաճատուհու (Մերուժան Արծրունու քույրը) որդին։
Պարսկական կողմնորոշման և Մերուժան Արծրունուն զինակցելու համար սպանել է հորը և մորը (ըստ Փավստոս Բուզանդի, խորթ մորը՝ պարսից Շապուհ II-ի քույր Որմիզդուխտին)։ Եղել է Արշակ Գ-ի մերձավոր զինակիցներից։ Երբ հայ նախարարները հպատակության թուղթ են հղել Սասանյանների գերիշխանությունն ընդունած Խոսրով Դ-ին, վերջինիս պատասխան թուղթը Սամվել Մամիկոնյանը հափշտակել և փախել է Բյուզանդիա։
Սամվել Մամիկոնյանի կերպարի շուրջ է հյուսված Րաֆֆու «Սամվել» պատմավեպը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 329—330.
- ↑ 2,0 2,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 132. — ISBN 978-2-7018-0226-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 161)։ ![]() |