Վազգեն Մուրադյան
Վազգեն Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1921 Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 18, 2018 (96 տարեկանում) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և կլասիցիստ |
Վազգեն Մուրադյան, (հոկտեմբերի 17, 1921, Աշտարակ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ - փետրվարի 18, 2018, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), հայ կոմպոզիտոր: Ստեղծագործել է նվագախմբի գրեթե բոլոր գործիքների համար[3]՝ կլարնետի[4], տուբա[5] tֆագոտի («Մեծ ֆագոտ»)[6], վիոլա դ՛ամուր[7]:
Բանաստեղծ Գևորգ Էմինի եղբայրը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազգեն Մուրադյանը ծնվել է 1921 թվականին, Աշտարակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ընկել համակենտրոնացման ճամբար, փախել Վիեննա, ապա՝ Իտալիա: Վենետիկում ուսանել է «Բենեդետտո Մարչելլո» կոնսերվատորիայում, սովորել նվագել ջութակ և սիրո ջութ (վիոլա դ´ամուր)` դառնալով վերջինի միակ հայ մասնագետն աշխարհում:
Գրել է երգեր, խմբերգեր, սիմֆոնիկ գործեր, կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար, սոնատներ, պիեսներ դաշնամուրի, ջութակի, սիրո ջութի, հոբոյի համար, որոնք կատարվել են ԱՄՆ-ում: 1948 թվականին ստացել է երաժշտության պրոֆեսորի կոչում և սկսել մանկավարժական գործունեությունը: 1993 թվականին Երևանում կայացել է նրա հոբելյանական երեկոն: 1950 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: ԱՄՆ Կոմպոզիտորների և հեղինակ կատարողների միության անդամ է[8][9]: Վախճանվել է 2018 թվականին, Նյու Յորքում:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թեքեյան» կենտրոնի մրցանակ, Բեյրութ, 1962
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Vazgen Muradian»։ Discogs
- ↑ «Vazgen Muradian Obituary - Frank E. Campbell The Funeral Chapel - New York NY»։ m.legacy.com
- ↑ Morris R. Winston (8 November 2006)։ «Guide to the Tuba Repertoire, Second Edition: The New Tuba Source Book»։ Indiana University Press – via Google Books
- ↑ https://digital.library.unt.edu/ark:/67531/metadc3299/m2/1/high_res_d/dissertation.pdf
- ↑ Morris R. Winston (8 November 2006)։ «Guide to the Tuba Repertoire, Second Edition: The New Tuba Source Book»։ Indiana University Press – via Google Books
- ↑ «The Big Bassoon - Muradian, Palider, etc, / Nigro - HBDirect Classical»։ www.hbdirect.com
- ↑ Danks Harry (29 May 1979)։ «The Viola D'amore»։ Theodore Front Music – via Google Books
- ↑ Ա. Բախչինյան, «Հայազգի գործիչներ»
- ↑ Վազգեն Մուրադյանի կենասգրությունը avproduction.am կայքում