Վազգեն Ամարյան
Jump to navigation
Jump to search
Վազգեն Ամարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1941 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 2, 1992 (50 տարեկան) |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1961) և Երևանի պետական համալսարան (1977) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Հայֆիլմ, Հայրենիքի ձայն, Գրքերի աշխարհ և Գրական թերթ |
Վազգեն Ամարյան Վիքիդարանում |
Վազգեն Գուրգենի Ամարյան (դեկտեմբերի 8, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 2, 1992), հայ թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ 1980 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Երևանում։ 1958-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1977 թվականին սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1960-1963 թվականներին աշխատել է հաշվիչ մեքենաների ինստիտուտում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, շինարարությունում։ 1965-1966 թվականներին եղել է Հայաստանի կինոսիրողների ընկերության պատասխանատու քարտուղարը։ 1967-1969 թվականներին աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում որպես գրական աշխատող, 1969 թվականին «Գրքերի աշխարհ» ամսաթերթում որպես պատասխանատու քարտուղար, 1974-1979 թվականներին՝ «Գրական թերթում»[1]:
Վ. Ամարյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայն Ռիդ, Երկերի ժողովածու 5 հատորով, հատոր 4 (գրքում տեղ գտած «Փոքրիկ ծովագայլը կամ ուղևորություն նավամբարի խորքում» վեպը թարգմանել է Վ. Ամարյանը), Երևան, «Հայաստան», 1975, 600 էջ։
- Մաքսուդ Իբրահիմբեկով, Գժտություն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 79 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 39
|