Սևծովյան ճպուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևծովյան ճպուռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Իսկական ճպուռներ (Libellulidae)
Ցեղ Libellula
Տեսակ Սևծովյան ճպուռ (L. pontica)
Միջազգային անվանում
Libellula pontica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Սևծովյան ճպուռ (լատին․՝ Libellula pontica), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

39-42 մմ մարմնի երկարությամբ միջին չափի ճպուռ է։ Կարմրավուն կամ շիկակարմրավուն մարմնի փորային տերգիտների միջին գծի երկայնքով կան փոքրիկ բծեր։ Փորիկի վերին մասով ձգվում է նեղ, սև գույնի զոլ, որը փոքր-ինչ լայնանում է առջևից դեպի հետ։ Թևերի հիմքում կան ոչ մեծ, շագանակագույն մգացումներ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Թուրքիայում, դեպի արևելք՝ մինչև Ասիա, դեպի հարավ` մինչև Հյուսիսային Իսրայել։ Հայաստանում հայտնի է Մասիս քաղաքի շրջակայքում (Արարատի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ջրանցքներում և գետերի կիսաանապատային գոտում։ Թռչում է ամառվա առաջին կեսին, ձվադրում՝ ջրի մեջ` փորիկի ծայրով հարվածելով ջրի մակերեսին։ Թրթուրը զարգանում է մեկ տարվա ընթացքում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Ծայրահեղ հազվադեպ է հանդիպում։ Հայտնի է մեկ հայտնաբերման փաստ։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Գրանցված էր ԽՍՀՄ Կարմիր գրքում[1]։

Վտանգման հիմնական գործոններն են՝ ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի փոփոխություն և աղտոտում[1]։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.