Սևակ Սերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Սերոբյան
Շիհան Սևակ Սերոբյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝Կիոկուշին-կան կարատե
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 2, 1987(1987-08-02)
Ծննդավայր՝Մեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ՝հոկտեմբեր 2020 (33 տարեկան)
Մահվան վայր՝Արցախ

Սևակ Լևոնի Սերոբյան (օգոստոսի 2, 1987(1987-08-02), Մեծավան, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբեր 2020, Արցախ), «Կիոկուշին-կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ, Շիհան, 44-օրյա պատերազմի մասնակից, զոհվել է մարտական գործողությունների ժամանակ[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևակ Սերոբյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին, Լոռու մարզի Մեծավան գյուղում։ 1994-2004 թթ․ սովորել է Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Ավագ դասարաններից սկսած՝ զբաղվել է արևելյան մարտարվեստով։ 2002 թվականից զբաղվել է շոտոկան և ջուջիցու կարատեով։ 2005 թվականին Մոսկվայում մասնակցել է համաշխարհային սեմինարի, նույն թվականին հանձնել է Շոտոկան կարատեից սև գոտի I դան։

2006 թվականին զորակոչվել է հայկական բանակ։

2008-2018 թթ․ աշխատել է Մեդովկայի, ապա՝ Մեծավանի թիվ 1 (2018-2020 թթ․) դպրոցներում, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

2009 թվականին Կիոկուշին կարատեից հանձնել է I դան, 2011 թվականին նույն ոճում հանձնել է II դան։ 2011 թվականին ճանաչվել է ՀՀ լավագույն մարզիչ։

2009-2013 թթ․ սովորել է Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի Տաշիրի մասնաճյուղում։

2019-2020 թթ․ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մագիստրատուրայում։

Սևակ Սերոբյանը մարզչական տասնամյա գործունեության ընթացքում մարզել է շուրջ 500 սաների, որոնցից 2-ը հասցրել են ստանալ սև գոտի 2-րդ դան, 40-45-ը սև գոտի 1-ին դան[4]:

Շիհան Սևակ Սերոբյանը և Կիոկուշին-կան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսու Ռոյաման

Նրա սաները Եվրոպայի, Կովկասի և Հայաստանի բաց առաջնությունների բազմակի չեմպիոններ և մրցանակակիրներ են։

Սևակ Սերոբյանի նախաձեռնությամբ Հայաստանում դասընթացներ են անցկացրել մարտարվեստի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպես Ճապոնիայի և աշխարհի չեմպիոններ Յուտա Ինոուեն և Տակու Յոկոզավան[5], Կիոկուշին-կան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 9-րդ դան Կանչո Հաթսու Ռոյաման[6][7]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ճապոնիայում, 2011 թվականին Սոչիում, 2014, 2018 թթ. կրկին Ճապոնիայում ստացել է Կիոկուշին-կան կարատեի սև գոտու I-IV դաները։

2013 թվականին Ճապոնիայում մասնակցել է միջազգային սեմինարի, հանձնել III դան և այնտեղ էլ ստացել սենսեյի կոչում[8]։

2016 թվականին Կիոկուշին-կան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսու Ռոյամայի որոշմամբ դարձել է Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ[9]։

Սևակ Սերոբյանը կնոջ և երեխաների հետ

2018 թվականին Երևանում իր իսկ կողմից կարզմակերպված միջազգային ուսումնամարզական սեմինարներից մեկի ժամանակ Կիոկուշին-կան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 9-րդ դան Կանչո Հաթսու Ռոյամայի կողմից արժանացել է Շիհանի (հանշի) կոչման՝ դառնալով աշխարհում այդ կոչումը կրող ամենաերիտասարդ մարզիկը[6]։

Հանշին այն մարդն է, ով պետք է ինքն իրենով մոդել լինի մյուսների համար։ Սևակը դարձավ աշխարհում ամենաերիտասարդ շիհանը, իսկ Հայաստանում՝ առաջինն ու դեռեւս միակը[10]։
Շիհան կարող է լինել այն մարդը, ով ունի փայլուն տեխնիկա, մարդկային վեհ հատկանիշներ, ինչպես նաև այն մարդը, ով կարող է ուղղորդել, ով կարող է առաջնորդել, ով կարող է ճանապարհ ցույց տալ[11]։
- Կիոկուշին-կան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 9-րդ դան Կանչո Հաթսու Ռոյամա

2021 թվականին Կիոկուշին-կան կարատեի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսու Ռոյաման Շիհան Սևակ Սերոբյանին հետմահու շնորհել է սև գոտի 6-րդ դան[12]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևակ Սերոբյանն ամուսնացած էր, ունի մեկ տղա, երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ro-ro.facebook.com/municipalityofmetsavan/posts/342642239891798
  2. «Առաջնագծում զոհվել է Հայաստանի Կյոկուշին Կան կարատե-դո ֆեդերացիայի նախագահը - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Արցախում զոհվել է Հայաստանի Կիոկուշին կան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանը». Sputnik Armenian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  4. Sevak Serobyan Fortuna TV, Վերցված է 2021-04-02-ին
  5. «Տպավորություն է, որ հայ եմ դարձել. կարատեի աշխարհի ճապոնացի չեմպիոնները՝ Հայաստանում (լուսանկարներ)». topnews.mediamall.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  6. 6,0 6,1 «Լոռեցի Սևակ Սերոբյանը աշխարհում ամենաերիտասարդ, իսկ Հայաստանում՝ միակ հանշին է. կոչումը շնորհել է անձամբ «Կյոկուշին կան» կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կանչո Հաթսուո Ռոյաման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ». Լուրեր Հայաստանից | Shamshyan.com. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  7. 20, Վերցված է 2021-04-02-ին
  8. Chaponia 2013. Seminar-qnnutyun III DAN. Sevak Serobyan, Վերցված է 2021-04-02-ին
  9. «TIME TO UNITED! ONE WORLD, ONE KYOKUSHIN!». Time to be United! (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  10. https://shamshyan.com/hy/article/2018/11/20/1110615/
  11. https://www.youtube.com/watch?v=Gg6tMoStsMk
  12. «Կիոկուշին կան կարատեի ֆեդերացիայի՝ պատերազմում զոհված նախագահին հետմահու շնորհվել է սև գոտի 6-րդ դան - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]