Ստիգ Անդերսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Ստիգ Անդերսոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1931(1931-01-25)[1]
ԾննդավայրMariestads, Mariestad Municipality, Շվեդիա[1]
Մահացել էսեպտեմբերի 12, 1997(1997-09-12)[2] (66 տարեկան)
Մահվան վայրՕսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանԳերեզմանատուն Գալևարվ[3]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[4][5][6][…]
Մայրենի լեզուշվեդերեն
ԵրկերÄr du kär i mej ännu Klas-Göran??
Մասնագիտությունձեռնարկատեր, կոմպոզիտոր, երաժշտական hրատարակիչ, հեղինակ-կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, դպրոցի ուսուցիչ Շվեդիայի դպրոցական համակարգում, մենեջեր և երաժշտական մենեջեր
ԱմուսինԳուդրուն Անդերսոն
ԵրեխաներԼասե Անդերսոն և Մարի Լեդին
Stikkan Anderson Վիքիպահեստում

Ստիգ Անդերսոն (շվեդերեն՝ Stig 'Stikkan' Erik Leopold Andersson, հունվարի 25, 1931(1931-01-25)[1], Mariestads, Mariestad Municipality, Շվեդիա[1] - սեպտեմբերի 12, 1997(1997-09-12)[2], Օսկար, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ բանաստեղծ, երաժշտական հրատարակիչ, կոմպոզիտոր, երաժշտական աշխարհի գործարար, ուսուցիչ: Շուրջ երեք հազար երգերի հեղինակ Է, ABBA խմբի տնօրեն, Polar Music ձայնագրման ընկերության հիմնադիր և սեփականատեր:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիգի մայրը՝ Էսթերը կատարել է բազմաթիվ աշխատանքներ. եղել է դերձակուհի, վարսավիր, ունեցել է կրպակ: Հորը երբեք չի ճանաչել: 13 տարեկանում Ստիգը թողել է դպրոցը և աշխատել որպես նպարավաճառ: Նա նաև աշխատել է տեղի ֆուտբոլային թիմում՝ վերանորոգելով ֆուտբոլիստների բուտսերը (ֆուտբոլի կոշիկներ), նրա մայրը նրանց հագուստներն է լվացել, մարզադաշտի մոտ ունեցել է մի փոքրիկ կրպակ, որտեղ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ լիմոնադ է վաճառել:

Մի փոքր գումար հավաքելով՝ նա կիթառ է գնել և որոշ ժամանակ անց արդեն նվագել է տեղի նվագախմբում: 16 տարեկանում սկսել է ստեղծագործել և ամբողջ կյանքի ընթացքում գրել է մոտ 3000 տեքստ: 1948 թվականին ընդունվել է երաժշտական ուսումնարան: 1951 թվականին զորակոչվել է բանակ, իսկ ապառազմականացումից հետո որոշել է սովորել ուսուցիչ դառնալու համար և 1957 թվականին դիպլոմ է ստացել[7]: Դպրոցում աշխատելով որպես քիմիայի և մաթեմատիկայի ուսուցիչ՝ նա չի դադարել երգեր գրել, որոնցից մի քանիսը դարձել են հիթեր: Նրա առաջին հաջողությունն իր իսկ գրած երգն է բերել՝ Դու դեռ ինձ սիրու՞մ ես, Կլաս Իորան (Are You In Love With Me, Klas Goran?) շվեդ երգչուհի Lill-Babs-ի կատարմամբ 1960 թվականին:

Կարիերա և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստիգ Անդերսոնն ու Ռիա Վալկը (1961)

1960 թվականին Անդերսոնն իր մշտական ընկերակցի հետ հիմնադրել է Sweden Music երաժշտական հրատարակչությունը, հետագայում՝ Polar Music-ը (1963), իսկ 1989 թվականին՝ Polar Music Prize մրցանակը: 1960-ականների վերջին նա եղել է ընկերության ղեկավար, որտեղ իրենց տաղանդը բացահայտել են Բյորն Ուլվեուսը և Բենի Անդերսոնը, որոնք եղել են երգերի մեծամասնության հեղինակներն ու Աբբա խմբի անդամները: Նրանք սկսել են աշխատել միասին, երբ Անդերսոնը աշխատել է Hootenanny Singers խմբում որպես մենեջեր: Ավելի ուշ՝ 1972 թվականին, նա դարձել է Անի Ֆրիդ Լինգստադի, իսկ 1976 թվականից՝ Ագնետա Ֆելտսկուգի մենեջերը, չնայած Ագնետան մինչև 1975 թվականը պայմանագրով աշխատել է նաև CUPOL/CBS Records-ի հետ:

ABBA խմբի կայացման վաղ տարիներին Ստիգը եղել է խմբի բազմաթիվ երգերի համահեղինակը: 60-70-ական թվականներին POLAR MUSIC ընկերությունը ճանապարհ է հարթել շատ շվեդ արտիստների համար, սակայն Շվեդիայում և ամբողջ աշխարհում ամենահաջողվածը եղել Է ABBA վոկալ-գործիքային անսամբլը: Ստիգը այդ խմբի կենտրոնական դեմքերից մեկն էր: Նա զբաղվել է ֆինանսական բոլոր հարցերով, ինչպես նաև ղեկավարել է ներդրումային հիմնադրամը, որը տնօրինում էր խմբի մասնակիցների բոլոր եկամուտները:

80-ականների կեսերին ընկերության գործերն այնքան էլ հաջող չէին ֆինանսական ակտիվների վատ կառավարման, ցածրորակ ներդրումների, բարձր հարկերի և վարկային տոկոսադրույքների բարձրացման պատճառով: Ստիգի հետ խմբի 4 անդամներից 3-ի համատեղ աշխատանքն ավարտվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ Ստիգը 4,5 միլիոն եվրո գումարի շահույթից տոկոս է վերցրել: Նրա դեմ հայցը ներկայացվել Է Ստոկհոլմի շրջանային դատարան 1990 թվականի հունիսին Agnetha Fältskog Produktion AB ընկերությունից, Բենի Անդերսոնի Mono Music AB ընկերությունից և գերմանական ընկերությունից, որը պաշտպանում էր Բյորն Ուլվեուսի իրավունքները: Ֆրիդան դեռ 1982 թվականին իր կապիտալները դուրս էր բերել արտասահման: Դատական քննության արդյունքում վեճը կարգավորվել է 1991 թվական հուլիսին:

1989 թվականին Ստիգը հիմնադրել է Polar Music Prize երաժշտական մրցանակը: Հաջորդ տարի՝ նախքան ABBA խմբի մասնակիցներից հեղինակային հոնորարների վճարման հայց ներկայացնելը, նա իր Polar Music ձայնագրման ընկերությունը վաճառեց PolyGram ընկերությանը՝ ABBA ապրանքանիշի բոլոր իրավունքներով: Գործարքի գումարը կազմել է 300 մլն շվեդական կրոն (28,5 մլն անգլիական ֆունտ): Այդ գործարքից ստացված միջոցների հաշվին էլ հենց հիմնադրվել է մրցանակը: Ստիգը նվիրաբերել է 42 մլն շվեդական կրոն: Polar Music Prize-ի առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1992 թվականի գարնանը, և այդ ժամանակից ի վեր արարողությունը տեղի է ունենում ամեն տարի:

1998 թվականին PolyGram-ը վաճառվել է Universal Music ընկերությանը, որն այժմ հանդիսանում է աշխարհի ձայնագրման խոշորագույն 4 ընկերություններից մեկը: Մինչ օրս միայն նա իրավունք ունի հրապարակել խմբի բոլոր ձայնագրությունները:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին սովորելիս նա ծանոթացել է համադասարանցի Գուդրուն Ռիստեդտի հետ, որի հետ նշանվել է 1951 թվականին: Նրանք ամուսնացել են 1955 թվականի ամռանը: Ունեցել են 3 երեխա՝ աղջիկը՝ Մարին, որդիները՝ Անդերսը և Լասեն:

Մահացել է Ստոկհոլմում 1997 թվականի սեպտեմբերի 12-ին սրտի կաթվածից: Կյանքի վերջին տարիներին նա ալկոհոլի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել[8]: Նրա հուղարկավորությունը ուղիղ հեռարձակվել է Sveriges Television-ով:

Ստիգի դուստրը՝ Մարի Լեդինը, որը շվեդ հայտնի երգիչ և կոմպոզիտոր Թումաս Լեդինի կինն է, 80-ականների կեսերին նոր, հաջող ընկերություն է հիմնել՝ «Record Station»-ը (գնվել է 90-ականների կեսերին գերմանական BMG ընկերության կողմից): 1996 թվականին Մարին հիմնադրել է Anderson Records երաժշտական հրատարակչությունը: Առաջին ալբոմը, որը թողարկվել է այդ հրատարակչության անվան տակ, դարձել է Djupa andetag-ը՝ Ֆրիդայի՝ շվեդական հռչակավոր քառյակի մասնակիցներից մեկի առաջին սոլո ձայնասկավառակը 12 տարվա ընթացքում: 2006 թվականին Մարին իր հրատարակչության գործունեության տեսակը երաժշտականից փոխել է գրքայինի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 1990National Archives of Sweden, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Sveriges dödbok 1860-2017 (швед.) — 7 — Sveriges Släktforskarförbund, 2018.
  3. Andersson, Stig Erik Leopold
  4. http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/5007476.stm
  5. http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/music/4415112.stm
  6. http://www.bbc.co.uk/news/entertainment-arts-14724251
  7. Perrone Pierre (14 September 1997)։ «OBITUARY : Stig Anderson»։ Independent։ Վերցված է 30 March 2017 
  8. «Stig "Stikkan" Anderson's Biography»։ Polar Music International։ Արխիվացված է օրիգինալից 23 March 2018-ին։ Վերցված է 7 September 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]