Ապառազմականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ապառազմականացում (միջազգայիmն իրավունքում), որոշակի տերիտորիայում ռազմակաև նշանակություն ունեցող ամրությունների և կառույցների վերացումը և այդ տերիտորիայում զինված ուժեր պահելու արգելումը։

Գերմանական զորքերի ապառազմականացում, արևելյան շրջան 1918

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապառազմականացումը լինում է լիակատար և սահմանափակ։

  • Պետությունը պարտավորվում է պայմանավորված տերիտորիայում քանդել ամրությունները, չկառուցել նորերը, չպահել զինված ուժեր, բացառությամբ հասարակական կարգի պահպանման համար անհրաժեշտ զորքի, չունենալ ռազմական բազաներ, ռազմամթերքի պահեստներ և այլն։
  • Սահմանափակ ապառազմականացում պետությանը պարտավորեցնում է նոր ամրություններ չկառուցել և չպահել պայմանագրով նախատեսվածից ավելի զորք ու բազաներ։
Հանդիպում զինվորների հետ, Կիևի երկաթուղային կայարանում

Միջազգային հարաբերությունների պրակտիկայում պառազմականացման են ենթարկվել պետական սահմանի երկայնքով որոշակի գոտիները։ Հաճախ այդպիսի գոտիներ ստեղծվում են զինադադարի մասին համաձայնությամբ սահմանված ժամանակավոր դեմարկացիոն գծի երկու կողմերում (օրինակ, 1953 թվականին Կորեայում, 1954 թվականին Վիետնամում և 1954 թվականին Մերձավոր Արևելքում)։ Ապառազմականացումը կարող է վերաբերել նաև պետության ողջ տերիտորիային։

Chevron bg&rh.jpg

Պոտսդամի կոնֆերանսի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոտսդամի կոնֆերանսի (1945 թվական) որոշումների համաձայն պետք է ապառազմականացվեր ողջ Գերմանիան, իսկ արտաքին գործերի մինիստրների (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Անգլիա Անգլիա) Մոսկովյան խորհրդակցության (1945 թվական) որոշումների համաձայն՝ Ճապոնիա Ճապոնիան։ Սակայև արևմտյան տերությունների քաղաքականության պատճառով այդ որոշումները չիրականացվեցին։ Նավագնացության ազատությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով ապառազմականացման են ենթարկվել որոշ միջազգային նեղուցներ և ջրանցքներ (Մագելանի նեղուցը, Սուեզի ջրանցքը), ապառազմականացված են Ալանդական և Շպիցբերգենի արշիպելագները։

1959 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված բազմակողմանի համաձայնությամբ լիովին ապառազմականացված գոտի է ճանաչված ողջ Անտարկտիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 502 CC-BY-SA-icon-80x15.png