Ստեփան Բարխուդարով
Ստեփան Բարխուդարով | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1894[1] Բաքու, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1983 (89 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լեզվաբան և մանկավարժ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան և ՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1918) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր (1932) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Ալեքսեյ Շախմատով |
Եղել է գիտական ղեկավար | Bronislava Bukchina? |
Հայտնի աշակերտներ | Mikhail Gapeevich Bulachov?, Bronislava Bukchina?, Yury Karaulov? և Margarita Kozhina? |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ստեփան Գրիգորի Բարխուդարով (մարտի 7, 1894[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2] - հոկտեմբերի 3, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագումով[3] խորհրդային ռուսագետ-լեզվաբան, մանկավարժ, բառարանագիր, պրոֆեսոր (1932 թ.), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946 թ.)։ «Русский язык в национальной школе» պարբերականի (1957 թ.-ից), «Словарь современного русского литературного языка» բազմահատոր, կոթողային բառարանի գլխավոր խմբագիր։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի են հեղինակակիցների հետ նրա կազմած «Ռուսաց լեզու» (1929 թ.), «Ռուսաց լեզվի դասագիրք» (միջնակարգ դպրոցների համար), «Ռուսաց լեզվի պատմության քրեստոմատիա» (մաս 1, 1938 թ., մաս 2, պրակ 1, 1944 թ., պրակ 2, 1948 թ.) և այլ աշխատություններ, որոնք մեծ դեր են խաղացել ռուսաց լեզվի ուսումնասիրության և ուսուցման գործում։ Գիտական գործունեության մեջ ծանրակշիռ տեղ են բռնում խմբագրական աշխատանքները։ Նա հատկապես վաստակ ունի ռուսաց լեզվի մի շարք բառարանների պատրաստման, խմբագրման ու հրատարակման գործում։ Խմբագրել է «Русский язык в школе» ամսագիրը (1938-1946 թթ.)։ «Ժամանակակից գրական ռուսաց լեզվի բառարան»-ի (հ․ 1-17, 1948-1965 թթ.) ստեղծմանը մասնակցելու համար 1970 թ.-ին արժանացել է լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։
Ավագ որդին՝ Լեոնիդը (1923—1985) ռուս և անգլիական գրականությունների ու լեզուների, ինչպես նաև թարգմանության տեսության համբավավոր մասնագետ էր, մի շարք դասագրքերի, աշխատությունների հեղինակ։ Կրտսեր որդին՝ Ալեքսեյը (1927—2001), արևելագետ էր[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Бархударов Степан Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Дружба / Составитель А. М. Арзуманян. — Ер.: Армянское государственное издательство, 1960. — С. 290.
- ↑ Бархударов Алексей Степанович
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Бархударов Степан Григорьевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Бархударов, Степан Григорьевич // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- Букчина Б. З., Клюев Е. В. Степан Григорьевич Бархударов (К 100-летию со дня рождения) // Русский язык в школе. — 1994. — № 1.
- Вопросы исторической лексикологии и лексикографии восточнославянских языков (к 80-летию члена-корреспондента АН СССР С. Г. Бархударова). М.: Наука, 1974;
- Караулов Ю. Н. Памяти С. Г. Бархударова // Вопросы языкознания. 1994. № 4;
- Филин Ф. П. Степан Григорьевич Бархударов (к 75-летию со дня рождения) // Известия АН СССР. ОЛЯ. 1969. Т. 28. Вып. 2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրական ակնարկ
- Статья «Ярус» կայքում
- Историческая справка на сайте Архива РАН
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 320)։ ![]() |
- Մարտի 7 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 3 մահեր
- 1983 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ լեզվաբաններ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ բառարանագիրներ
- Ռուսագետներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ