Ալեքսեյ Շախմատով
![]() |
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Շախմատով (ռուս.՝ Алексей Александрович Шахматов, հունիսի 5 (17), 1864, Նարվա, Յամբուրգսկի շրջան, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 16, 1920[1][2], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս լեզվաբան, ռուսական տարեգրության հետազոտող, Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1894)։
Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (1887)։ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր (1910 թվականից)։ Հիմնադրել է ռուսաց գրական լեզվի պատմական ուսումնասիրությունը, ի հայտ բերել հին կոյնեները՝ ընդհանուր բանավոր լեզուները, որոնք տարբեր են կենդանի խոսվածքներից, ուսումնասիրել է ռուս ժողովրդի կազմավորման և սլավոնական ժողովուրդների ծագման խնդիրները, նախահայրենիքի և նախալեզվի հարցերը։ Քննել է 11-16-րդ դարերի հին ռուսական տարեգրության պատմությունը, այս բնագավառում առաջին անգամ կիրառելով պատմահամեմատական մեթոդը։ Դրել է տարեգրության տեքստաբանական հետազոտության և տեքստաբանության ` որպես գիտության, հիմքերը։ Հետազոտել է սլավոնական շեշտաբանությունը, սլավոնական լեզուների համեմատական հնչյունաբանության և քերականության հարցերը, հին ու ժամանակակից հնդեվրոպական, ինչպես և ֆիննական և մորդվական լեզուները, մշակել է ռուսաց լեզվի պատմական ձևաբանությունը։ Քերականագիտական որոշ խնդիրների ինքնատիպ լուծումներով, մասնավորապես` խոսքի մասերի ու նախադասության տիպերի մեկնաբանություններով կարևոր ներդրում է կատարել տեսական լեզվաբանության մեջ։ Եղել է «Ռուսաց լեզվի բառարան»-ի (1891-1916) ակադեմիական հրատարակության խմբագիրը։ Մեծ դեր է խաղացել ռուսերենի ուղղագրությունը բարեփոխելու գործում։
1906-1920 թվականներին Շախմատովը գլխավորել է ԳԱ ռուսաց լեզվի և գրականության բաժանմունքը, որը դարձել էր բանասիրության կենտրոն Ռուսաստանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шахматов Алексей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1864 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 16 մահեր
- 1920 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի դասախոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս լեզվաբաններ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսագետներ
- Ռուս պատմաբաններ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ