Jump to content

Ստելիոս Ռոկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելիոս Ռոկոս
Բնօրինակ անունΣτέλιος Ρόκκος
Ծնվել էփետրվարի 11, 1965(1965-02-11) (59 տարեկան)
Լեմնոս կղզի
Երկիր{{{2}}} Հունաստան
Ժանրերլաիկա, փոփ երաժշտություն, ռոք երաժշտություն
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI, Panik Records, Minos EMI, Heaven Music և Polydor Records
 Stelios Rokkos Վիքիպահեստում

Ստելիոս Ռոկոս (հուն․՝ Στέλιος Ρόκκος, 1965 թվականի փետրվարի 11, Լեմնոս կղզի), հույն երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի փետրվարի 11-ին Լեմնոս կղզում։ Վաղ մանկությունից սկսել է կիթառ նվագել, արդեն 15 տարեկան հասակում համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Իսրայելում, որպես կիթառահար։ Նույն տարիքում սկսեց նաև երգեր և երաժշտություն գրել, 1984 թվականից սկսեց հանդես գալ գիշերային ակումբներում, երգել և նվագել ռոք երաժշտություն։ Նրա առաջին ալբոմը, որը լույս է տեսել 1992 թվականին, մեծ հաջողություններ ունեցավ։

Պրոֆեսիոնալ կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին MBI ձայնագրման ընկերությունը պայմանագիր է կնքում Ստելիոս Ռոկոսի հետ։ Նույն թվականին լույս է տեսնում Ռոկոսի երկրորդ «Զմրուխտ և սուտակ» (հուն․՝ Σμαράγδια και Ρουμπίνια) անունով ալբոմը։ Սկավառակի առաջին կատարումը բալլադ էր։ Ալբոմի վաճառքը շատ արագ աննախադեպ էր դարձել, մի քանի ամիս անց ձայնասկավառակը դարձել էր ոսկե։ «Զմրուխտ և սուտակ» ձայնասկավառակը Ստելիոս Ռոկոսի համար դարձել էր մեծ կարիերայի սկիզբ։

2011 - 2012 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերից Ռոկոսը սկսեց համագործակցել Դիմոս Անաստասիադիսի հետ՝ աշխատելով Գլիֆադայում գտնվող «Աստղ» (հուն․՝ Αστέρια) ակումբում։ Ծրագրի մեջ ներառվեցին ռոք, բալլադ ոճի և փոփ հիթեր[1]։ Ծրագիրը մեծ հաջողություններ ունեցավ և երգիչները սկսեցին կրկին հանդես գալ «Աստղ» ակումբում 2012 թվականի մայիսի 4-ից մինչև սեպտեմբերի 19[2]։ 2012 թվականի մարտին Սալոնիկում մեծ հաջողությամբ համերգներ են անցկացվել[3]։

2012 թվականի սկզբին Ստելիոս Ռոկոսը ձայնագրել է երկու նոր երգեր՝ փետրվարին «Είμαι δικός σου» (նա հանդիսանում է երաժշտության հեղինակը)[4] և ապրիլին՝ «Θυμάμαι»[5]:

2012 – 2013 թվականներին Աթենքի ակումբներից մեկում պլանավորվում էին Ռոկոսի և Անտոնիս Ռեմոսի համատեղ ելույթները[6]։

Ստելիոս Ռոկոսի կողմից ձայնագրված ալբոմների մեծամասնությունը կոմերցիոն հաջողություն ունի։ Նա հանդիսանում է բազմաթիվ երգերի հեղինակ, որոնք կատարում է։ Համագործակցում է հունական երաժշտության բազմաթիվ կատարողների հետ, ինչպիսիք են Տոլիս Վոսկոպուլոսը, Յանիս Պարիոսը, Պասխալիս Տերզիսը, Յորգաս Մարգարիտիսը, Սակիս Ռուվասը, Յանիս Վարդիսը, Սոֆիա Արվանիտին, Պեգի Զինան և այլք։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկոսն ունի 4 երեխա, երկու որդի և երկու դուստր։ Ավագ որդին՝ Դիմիտրոսը 23 տարեկան է, կիթառահար է[7]։ 2008 թվականին հանդես է եկել հոր հետ[8]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 — Σε χίλιους δρόμους Αriola (LP & CD)
  • 1994 — Σμαράγδια και Ρουμπίνια ΜΒΙ (LP & CD)
  • 1995 — Σαν αγρίμι MBI (LP & CD)
  • 1996 — Αγέρας MBI (LP & CD) — Χρυσός
  • 1997 — Στο μάτι του κυκλώνα MBI (LP & CD) — Πλατινένιος
  • 1998 — Εν βρασμώ ψυχής MBI (CD) — Πλατινένιος
  • 1999 — Όνειρα MBI (CD) — Χρυσός
  • 2000 — Άγγελοι είμαστε όλοι Nitro (CD) — Χρυσός
  • 2001 — Bήματα Nitro (CD) — Χρυσός
  • 2002 — Bήματα Nitro επανέκδοση (2CDs)
  • 2003 — Δε θέλω άλλο παραμύθι Polydor (CD)
  • 2003 — Δε θέλω άλλο παραμύθι Polydor επανέκδοση (CD)
  • 2004 — Δικά μου πράγματα Polydor (CD)
  • 2006 — Υδροχόος Polydor (CD)
  • 2008 — Πάνω απ’τον Κόσμο Polydor (CD)
  • 2011 — In Rock Final touch (2CDs, Studio + Live)
  • 1994 — Καραβανι / Λήμνος MBI maxi single (βινύλιο)
  • 1996 — Αν μ' αγαπάς / χορεύω MBI (CD single)
  • 1996 — Τ' αλάνικα / πονάει η αγάπη MBI (CD single)
  • 1997 — Για τον Σολωμό Σολωμού MBI (CD single)
  • 1998 — Ένα βήμα πριν MBI (CD single) — Πλατινένιος
  • 1999 — Κάπως αλλιώς MBI (CD single) — Πλατινένιος
  • 2002 — Kάποιο βράδυ Polydor (Cd single)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ρόκκος — Αναστασιάδης: Μαζί στην πίστα και σε ντουέτο». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  2. Αστέρια Γλυφάδας(չաշխատող հղում)
  3. «Στέλιος Ρόκκος και Δήμος Αναστασιάδης στη Θεσσαλονίκη». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  4. Στέλιος Ρόκκος: Είμαι δικός σου(չաշխատող հղում)
  5. «Στέλιος Ρόκκος: Θυμάμαι — Νέο single». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  6. «Στέλιος Ρόκκος — Αντώνης Ρέμος: Η μεγάλη συνεργασία του προσεχούς χειμώνα». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  7. Στέλιος Ρόκκος: Έχω τέσσερα παιδιά με τέσσερις γυναίκες
  8. «Rokkos Dimitris». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստելիոս Ռոկոս» հոդվածին։