Պասխալիս Տերզիս
Պասխալիս Տերզիս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | Πασχάλης Τερζής |
Ծնվել է | փետրվարի 24, 1949 (72 տարեկան) Սալոնիկ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | լաիկո |
Մասնագիտություն | երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Minos EMI |
Պասխալիս Տերզիս (հուն․՝ Πασχάλης Τερζής, փետրվարի 24, 1949, Սալոնիկ), հույն լաիկո կատարող։
Ստեղծագործական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասխալիս Տերզիսը ծնվել է 1949 թվականին Սալոնիկի Պիլեայի արվարձանում։ Երիտասարդության ընթացքում նա երգում էր իր ընկերների հետ, որոնցից մի քանիսը հետագայում օգնել են նրան։ Աթենք տեղափոխվելուց հետո նա մայրաքաղաքի սիրված երաժշտական կենտրոններում 1960-ական թվականներին հանդես է եկել որպես բեք վոկալիստ հույն հայտնի երգիչների, այդ թվում՝ Ջենի Վանուի հետ:
Համագործակցություն Խրիստոս Նիկոլոպուլոսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասխալիս Տերզիսի մենահամերգները սկսվել է 1972 թվականին։ 1974 թվականին հանդիպել է Ռոդոսի երաժիշտ և կոմպոզիտոր Գրիգորիս Ձիստուդիսի հետ: Սակայն Տերզիսի երաժշտական գործունեության շրջադարձային պահը 1980 թվականին կոմպոզիտոր Խրիստոս Նիկոլոպուլոսի հետ ծանոթությունն էր: 1982 թվականին նրա հետ համագործակցությամբ թողարկվել է երգչի առաջին ալբոմը՝ «Λέω» անունով, որը վաճառվել է ավելի քան կես միլիոն օրինակ:
Ձայնագրության հաջողությունը դարձավ ելակետ երաժիշտների հետագա սերտ համագործակցության և երկար տարիների բարեկամության համար: Բացի այդ, Պասխալիս Տերզիսին հրավիրել են ելույթ ունենալ Սալոնիկի կենտրոնում գտնվող բուզուկիայի ակումբներում (որտեղ նրանք կատարում են ժամանակակից և ժողովրդական հունական երգեր): 1982 թվականին Պասխալիս Տերզիսը՝ Էլենի Վիտալիի, Յորղոս Սարիսի և Դիմիտրիս Կոնտոլազոսի հետ մասնակցել է «Παίξε Χρήστο επειγόντως» պլատվիկի ձայնագրմանը: Նրանք կատարել են երգեր՝ Խրիստոս Նիկոլոպուլոսի երաժշտության և Մանոլիս Ռասուլիսի բառերի ներքո։
1983 թվականին Տերզիսի երկրորդ սկավառակը թողարկվել է «Μίλα μου στον ενικό» անունով: Երաժշտությունը գրել է Խրիստոս Նիկոլոպուլոսը, իսկ բառերը Լեֆտերիս Խապսիադիսը և Խրիստոֆորոս Բալաբանիդիսը: Միևնույն ժամանակ, Նիկոս Պապազոգլուի, Դիմիտրիս Կոնտոյանիսի և Նադյա Կարայանիի հետ ձայնագրել է «Όλοι δικοί μας είμαστε» երգը (երաժշտությունը՝ Խրիստոս Նիկոլոպուլոսի, բառերը՝ Մանոլիս Ռասուլիսի)։ 1986 թվականին թողարկել է « Εθνική Θεσσαλονίκης» ալբոմը՝ Թեոդորոս Դերվենիոտիսի, Խրիստոս Նիկոլոպուլոսի և Լեֆտերիս Խապսիադիսի ստեղծագործություններով: 1988 թվականին Տերզիսը համագործակցել է Տակիս Մուսաֆիրիսի հետ, որի արդյունքում ստեղծվել է «Καινούργια χρώματα» նոր ալբոմը՝ ութ նոր ստեղծագործություններով:
ΕΜΙ-ի հետ համագործակցությունից մինչ ներկա ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պասխալիս Տերզիսի հաջորդ ալբոմներից յուրաքանչյուրը դարձել է պլատինե: 1997 թվականին, համագործակցելով Յանիս Կարալիսի, Յորղոս Թեոֆանուսի և Էվի Դրուցայի հետ, թողարկել է «Παλιόκαιρος» ալբոմը, որի վաճառքը գերազանցել է բոլոր սպասելիքները։ Ալբոմը կրկնակի պլատինե դարձավ Հունաստանում և Կիպրոսում: 1998 թվականին թողարկել է «Ο δικός μου ο δρόμος» ալբոմը, որը ոսկե դարձավ վաճառքների առաջին օրը: 1999 թվականին տեղի է ունեցել երգչի մենահամերգը Լոնդոնի Ալբերտ հոլլում։ Նույն թվականին թողարկել է «Δεν με κατάλαβες ποτέ» ալբոմը` Դիոնիսիս Ցակնիսի, Լակիս Լազոպուլոսի, Ստելիոս Ռոկոսի, Էվի Դրուցայի, Յորղոս Կաֆեձոպուլոսի, Կոնստանդինոս Պանձիսի, Նիկոս Վակսևանելիսի հետ։
2001 թվականին Պասխալիս Տերզիսը պայմանագիր է կնքել EMI լեյբլի հետ, այդ պատճատով նա այժմ կարող է ստեղծել իր մեկնաբանությունները Մարիոս Տոկասի սիրված երգերի վերաբերյալ, որոնց իրավունքները պատկանում էին այս ընկերությանը: Նույն թվականին թողարկվել է «Θέλω να πω» ալբոմը, որը վաճառքի առաջին օրը դարձել է պլատինե[1]։ 2002-2003 թվականների ձմռանը Պասխալիս Տերզիսը ելույթ է ունեցել «Ιερά Οδού»-ում` Դիմիտրիս Միտրոպանոսի և Դիմիտրիս Բազիսի հետ: Ամեն երեկո նրանց համերգը գրավում էր 2500 հազար հանդիսատես:
2004 թվականի գարնանը թողարկվել է «Στα υπόγεια είναι η θέα» ալբոմը։ Երաժշտության և բառերի հեղինակն է՝ Գեորգիոս Թեոֆանուսը։ Ալբոմը թողարկումից անմիջապես հետո դարձել է պլատինե: Նա առանձնանում է նաև նրանով, որ իր հինգ երգերը՝ «Έχω μια αγάπη», «Δεδομένο», «Στα υπόγεια έιναι η θέα», «Δε μιλάμε» և «Φθινοπώριασε», մեծ ժողովրդականություն են ձեռք բերել և այժմ լուսաբանվում են շատ այլ հույն կատարողների կողմից: 2002-2003 թվականների ձմռանը Տերզիսը համատեղ ծրագիր է պատրաստել Միխալիս Խաձիյանիսի հետ:
2006 թվականի ապրիլին թողարկվել է «Είναι κάποιες αγάπες» ալբոմը, որից սկսվել է համագործակցությունը Խրիստոս Դանտիսի, Ստամատիս Գոնիդիսի և Կիրիակոս Պապադոպուլոսի հետ: Ելենա Պապարիզուի հետ համատեղ ծրագիր է ստեղծել «Ιερά Οδού»-ի համար: Հետագայում «Η διαφορά» (2007), «Μια νύχτα ζόρικη» (2008) ալբոմները բոլորն էլ ոսկե են դարձել թողարկման առաջին օրը, իսկ շուտով՝ պլատինե։ Այս տարիներին Պասխալիս Տերզիսը շատ է համագործակցել հույն երիտասարդ երգիչների` Միխալիս Խաձիյանիսի, Ելենա Պապարիզուի, Նատաշա Թեոդորիդուի, Պեգի Զինայի և այլոց հետ:
2011 թվականին թողարկվել է «Δυό Νύχτες Μόνο» ալբոմը, որն ընդգրկում է 16 ստեղծագործություններ, որոնք ձայնագրվել էին լաիկոյի շատ վարպետների հետ: Չորս երգ («Αν ξαναζητούσες τη καρδιά μου», «Δυο νύχτες μόνο», «Φεύγει η νύχτα», «Του Στέλιου η μπαλάντα») գրվել են Տերզիս Ադոնիս Վարդիսի համար, ևս երեք երգ («Κοκτέιλ από δάκρυα», «Δεν έχει η κόλαση φωτιές», «Οι πλούσιοι της γης»)՝ Նիկոս Կարվելասի համար: «Στο Πρωινό Τσιγάρο» երգը Մարիոս Տոկասի ստեղծագործության մեկնաբանումն է: Ալբոմի հեղինակների թվում էին երիտասարդ մասնագետներ, մասնավորապես՝ Խրիստոս Դանտիսը, Յորղոս Սաբանիսը և Նիկոս Մորաիտիսը[2]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Λέω (1982)
- Μίλα μου στον ενικό (1983)
- Εθνική Θεσσαλονίκης (1986)
- Καινούργια χρώμαρα (1988)
- Είμαι μόνος μου (1990)
- Θα 'θελα να σουν εδώ (1991)
- Μια βραδιά στη Σαλονίκη (1991)
- Μια αφιέρωση καρδιάς (1992)
- Αυτοί που δεν μιλάνε (1993)
- Μεσόγειος (1994)
- Άφησέ με μόνο (1995)
- Αυτά είναι τα τραγούδια μου (1996)
- Παλιόκαιρος (1997)
- Ο δικός μου ο δρόμος (1998)
- Δε με κατάλαβες ποτέ (1999)
- Οι μεγαλύτερες επιτυχίες Χθές, σήμερα, αύριο… (2000)
- Τα ζεϊμπέκικα του Πασχάλη (2001)
- Θέλω να πω (2001)
- Hitmix (2001)
- Τραγούδια μιας ζωής (2002)
- Φωτιά στις νύχτες (2003)
- Στα υπόγεια είναι η θέα (2004)
- Αρχιπέλαγος (2005)
- Η διαφορά (2007)
- Μια νύχτα ζόρικη (2008)
- Δυό Νύχτες Μόνο (2011)
- Ό,τι κι αν πεις σου λέω ναι (2016)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրություն նախագծի վերաբերյալ musiccorner.gr(հուն.)
- Կենսագրություն նախագծի վերաբերյալ music.net.cy(հուն.)
- Պասխալիս Տերզիսի երգերը նախագծի վերաբերյալ hellas-songs.ru(ռուս.)
- Երգչի սկավառակագրություն
|