Պեգի Զինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պեգի Զինա
ΠΕΓΚΥ ΖΗΝΑ1.png
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունΠέγκυ Ζήνα
Ծնվել էմարտի 8, 1975(1975-03-08) (46 տարեկան) կամ փետրվարի 8, 1975(1975-02-08)[1] (46 տարեկան)
Աթենք, Հունաստան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Ժանրերլաիկո
Մասնագիտություներգչուհի և երաժիշտ
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլBMG Rights Management
Կայքpeggyzina.com

Պեգի Զինա (հուն․՝ Πέγκυ Ζήνα, իսկական անունը՝ Պանայոտա-Կալիոպի Խրիսիկոպուլու (հուն․՝ Παναγιώτα-Καλλιόπη Χρυσικοπούλου), մարտի 8, 1975(1975-03-08) կամ փետրվարի 8, 1975(1975-02-08)[1], Աթենք, Հունաստան), հույն երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեգի Զինայի ընտանիքը եկել է Սիտարիա փոքր գյուղից, այժմ Ռոսնո, որը գտնվում է Ֆլորինա նոմում, բայց Պեգի Զինան ծնվել է Հունաստանի մայրաքաղաքում։ Այնտեղ նա սկսել է երաժշտություն սովորել վաղ տարիքից, 5 տարեկանից սովորել է դաշնամուր։ Նա նաև սիրում էր պարել դպրոցում և մասնակցում էր դպրոցական թատերական ներկայացումներին։

Սակայն հունական հայտնի էստրադայի նվաճման համար Պեգի Զինան մեկնում է Սալոնիկ, որտեղ էլ 1995 թվականին թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Πέγκυ Ζήνα» անունով։ Գրեթե անմիջապես սկսել է երգել երկրում հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Լեֆտերիս Պանդազիսը, Նոտիս Սֆակիանակիսը, Սակիս Ռուավասը, Էլի Կոկինուն և այլոք։

Երկրորդ սկավառակը «Ανέβαινες»-ը թողարկվել է 1998 թվականին` Ալեկոս Խրիսովերյիսի և Սպիրոս Յատրասի հետ։ Ներկայիս երգչուհին հյուրախաղերով հանդես է գալիս Յանիս Պլուտարխոսի և Նիկոս Կուրկուլիսի հետ։ 2001 թվականի աշնանը թողարկել է «Ένα χάδι» երրորդ ալբոմը, որը համարվում է Պեգի Զինայի ողջ կարիերայի ընթացքում ամենահաջողակը։

Հաջորդ տարի Տանոս Կալիրիսը նրան առաջարկել է երգ՝ «Love is a wonderful thing», որը պետք է կատարեր Եվրատեսիլի ազգային ընտրական փուլում։ Մինչև վերջին պահը երգը մնում էր ֆավորիտ, սակայն Միխալիս Ռակինձիսը «SAGAPO» երգով Պեգիին թողեց երկրորդ տեղում։

Nitromusic-ի հետ 5 տարվա աշխատանքից հետո Պեգին սկսել է աշխատել EMI Music-ի հունական մասնաճյուղի` Minos EMI-ի հետ։ Թողարկվեց «Μαζί σου» 5-րդ ալբոմը, որը շատ արագ դարձավ ոսկի, իսկ 2004 թվականի հունվարին՝ պլատինե։ Այս ալբոմի երգերը գրվել են հույն լավագույն երաժիշտների՝ Յորյիոս Մուկիդիս, Ստելիոս Խրոնիսի, Յորղոս Կաֆեձոպուլոսի, Պետրոս Իմվրիոսի, Կիրիակոս Պապադոպուլոսի կողմից։ Առաջին թողարկումից հետո ալբոմը վերաթողարկվել է՝ ներառելով նոր երգեր Նիկոս Վերտիսի հետ զուգերգով։

2005 թվականին թողարկվել է «Νόημα» ալբոմը և 1995-1998 թվականների «Τα πρώτα χρόνια» հավաքածուն։ Պեգի Զինան ձայնագրել է Ադոնիս Ռեմոսի, Նատաշա Թեոդորիդուի, Նիկոս Վերտիսի և այլոց մի քանի հիթեր։ 2005 թվականի հունիսին երգչուհին ձեռնարկել է խոշոր համերգային շրջագայություն Ավստրալիայում։ Զինայի կարիերայում նշանակալից էին 2007-2008 թվականների Աթենքում «Ιερά οδός» ելույթները Պախալիս Տերզիսի հետ։ 2009 թվականին թողարկվել է «Το Πάθος Είναι Αφορμή» ալբոմը։

2012-2013 թվականների ձմռանը Պեգի Զինան՝ Դիմոս Անաստասիադիսի հետ ելույթ է ունեցել Cosmostage ակումբում։ Ծրագրին մասնակցում էին նաև Ամարիլիսը և Լուկաս Յորկասը[2]։

2014-2015 թվականների ձմռանը նա կրկին համագործակցում է Նոտիս Սֆակիանակիսի հետ Ֆոտաերիոյում` թողարկելով «Με τη πλάτη στο τοίχο» իր նոր երգը, որի երաժշտությունը և բառերը գրվել են` Թանոս Պապանիկոլաուսի կոզմից։ 2015 թվականի գարնանը սկսել է ելույթներ Սալոնիկում Նիկոս Մակրոպուլոսի հետ Club Vogue-ում, որտեղ նրանք մեծ հաջողությունների են հասել։

Պեգին Զինան նաև մասնակցել է որպես ժյուրի ΣΚΑΙ հեռուստաալիքի talent show The X-Factor (Հունաստան)-ում։ 2018 թվականին թողարկվել է նրա բազմալեզու «Έλα» ալբոմը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 Πέγκυ Ζήνα
  • 1998 Ανέβαινες
  • 2000 Tι θα ακουσω ακομα (cd-single)
  • 2001 Ένα χάδι
  • 2002 Love is a wonderful thing (cd-single)
  • 2002 Βρες ένα τρόπο
  • 2003 Μαζί σου
  • 2004 Ματώνω
  • 2005 Νόημα
  • 2005 Τα πρώτα χρόνια (1995-1998)
  • 2006 Ένα
  • 2007 Τρέξε
  • 2008 Βest of +
  • 2009 Το πάθος είναι η αφορμή
  • 2010 Ευαίσθητη ή λογική
  • 2011 Ευαίσθητη ή λογική + Στον δικό μου πλανήτη
  • 2012 Σου χρωστάω ακόμα ένα κλάμα (Πλατινένιο 12.000)
  • 2013 Πέγκυ Ζήνα live (Χρυσό 6.000)
  • 2015 Πάρα πολλά (Πλατινένιο 12.000)

Սինգլներ

  • 2018 Έλα
  • 2019 Μέσα μου κάτι έγινε
  • 2020 Ειλικρινά

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Αν πας με άλλη
  • Ανέβαινες
  • Ψυχή μου μόνη
  • Τι θ' ακούσω ακόμα
  • Πολύ καλά περνάμε
  • Ούτε να το σκέφτεσαι
  • Ένα χάδι
  • Love is a wonderful thing
  • Βρες έναν τρόπο
  • Τολμάς και έχεις παράπονο, εσύ;
  • Πες μου εγώ τι φταίω
  • Είμαι καλά
  • Μαζί σου
  • Δυστυχώς
  • Δεν αξίζεις
  • Πουθενά
  • Ματώνω
  • Έφυγες
  • Μονάχα εμένα να ρωτάς
  • Διώξε Την Πίκρα
  • Νόημα
  • Σου τ' ορκίζομαι
  • Μη ρωτάτε
  • Ένα
  • Εγώ τα σπάω
  • Είμαι εδώ
  • Τρέξε
  • Παραδώσου
  • Το καλοκαίρι
  • Αναθεώρησα
  • Έλα νύχτα
  • Χάνομαι
  • Ρώτησα
  • Στον δικό μου πλανήτη
  • Είχα πει θα φύγω
  • Σου χρωστάω ακόμα ένα κλάμα
  • Πάρε δρόμο
  • Μόνη καρδιά
  • Με τη πλάτη στον τοίχο
  • Έλα γρήγορα
  • Μου λείπεις
  • Ο Χρόνος
  • Μη μ' ακουμπάς
  • Μέσα Μου Κάτι Έγινε
  • Eιλικρινά

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]