Դիմոս Անաստասիադիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիմոս Անաստասիադիս
Dimos Anastasiadis.JPG
Բնօրինակ անունΔήμος Αναστασιάδης
Ծնվել էփետրվարի 13, 1985(1985-02-13) (36 տարեկան)
Կատերինի, Pieria Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Ժանրերռոք և փոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ

Դիմոս Անաստասիադիս (հուն․՝ Δήμος Αναστασιάδης, փետրվարի 13, 1985(1985-02-13), Կատերինի, Pieria Regional Unit, Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան[1]), հույն երգիչ և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմոս Անաստասիադիսը ծնվել է 1985 թվականի փետրվարի 13-ին Կատերինիում։ 6 տարեկանում սկսել է սովորել նվագել տարբեր երաժշտական ​​գործիքներ՝ դաշնամուր, կիթառ, թմբուկ, բուզուկի։ Երիտասարդության տարիներին իր ընկերների հետ ստեղծել է դեռահասների խումբ, որը կոչվում էր «Δύτες του Χρόνου» («Ժամանակի ջրասույզներ»), որը նվագում էր իր ծննդավայրի կայանալիք համերգներին։ Խումբը նվագում էր ոչ միայն ռոք երաժշտություն, այլև կատարում էր Անաստասիադիսի հեղինակած երգերը։ 2006 թվականին համալսարանում սովորելիս՝ մասնակցել է Alpha TV[2] հեռուստաալիքի «Dream Show» ​​ռեալիթի շոուին, որից հետո սկսել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Դրանից հետո նա սկսել է ելույթ ունենալ Աթենքի «Σταυρός του Νότου» բեմում։ Նաև սկսում է համագործակցել People Entertainment Group-ի հետ և 2008 թվականի ամռանը թողարկել է իր առաջին «Δήμος Αναστασιάδης» CD-սինգլը։ Երեք ամիս անց՝ 2008 թվականի սեպտեմբերին թողարկել է «3 սխալ» ալբոմը (3 λάθη): Ալբոմը ներառում է 13 երգ, որի երաժշտությունը գրել է ինքը՝ Դիմոսը։ 15 շաբաթ անընդմեջ ալբոմը զբաղեցրել է առաջին պաշտոնական դիրքը ազգային Airplay Chart-ում։ Մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել Աթենքի և Սալոնիկի գիշերային ակումբներում։

2008 թվականի ամռանը կատարել է իր առաջին անհատական շրջագայությունը Հունաստանում և հրավեր ստացել Ջեյմս Բլանտի համերգին մասնակցելու համար։ 2009-2010 թվականների ձմռանն աշխատել է Էլեոնորա Զուգանելիի և Թանասիս Ալևրասի հետ։ 60 համերգներից հետո Դիմոսը համերգներ է ունեցել Սալոնիկում և Հունաստանի այլ քաղաքներում։ 2010 թվականի մայիսին ներկայացրել է իր նոր CD-սինգլը՝ «Αντίθετη Τροχιά» (երաժշտություն՝ Անաստասիադիս, բառեր՝ Վիկի Գերոտոդորու)։

2010 թվականի հունիսի սկզբին նրան հրավիրել են մասնակցելու Աթենքի Պարալիմպիկ խաղերին։ Երգիչն անմիջապես դրական արձագանքեց։ 2010 թվականի նոյեմբերին Անաստասիադիսը թողարկել է իր երկրորդ լիամետրաժ ալբոմը՝ «Αντίθετη Τροχιά» (Universal Music) վերնագրով։ Այս կապակցությամբ Անաստասիադիսը սկսեց շրջագայությունը Հունաստանի 40 քաղաքներում՝ նպատակ ունենալով խթանել ալբոմը։

2011 թվականի մայիսին թողարկվել է «Αντίθετη Τροχιά» ալբոմի երկրորդ հրատարակությունը, երկու նոր երգերով` «Τάσεις Καταστροφής» և «Τα Καλοκαίρια Θα 'μαι Εδώ», որոնց պրեմիերան կայացել է Mad Video Music Awards 2011 թվականի մրցանակաբաշխության ժամանակ։ Ալբոմը դարձավ ոսկե։ Մրցանակների պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 6-ին «Mojito Bay» ակումբում[3]։

2011 թվականի ամռանը Անաստասիադիսը համերգներ է ունեցել ամբողջ Հունաստանում։ Միաժամանակ մասնակցել է հատուկ օլիմպիական խաղերի փակման արարողությանը։ 2011 թվականի հոկտեմբերին Universal Music-ը թողարկել է «With you by my side» նոր սինգլը (հուն․՝ Με σένα πλάι μου, երաժշտություն՝ Ստելիոս Ռոկոս, թեստ՝ Վիկի Գերոտոդորու)։ Ստելիոս Ռոկոսը ևԴիմոս Անաստասիադիսը երգը կատարել են զուգերգով[4]։

2011-2012 թվականների ձմռանը նա համագործակցել է Ստելիոս Ռոկոսի հետ Գլիֆադայի «Աստերիա» (հուն․՝ Αστέρια) գիշերային ակումբի բեմում[5]։ Ծրագիրն այնքան հաջող էր, որ կարճ դադարից հետո Ստելիոս Ռոկոսը և Դիմաս Անաստասիադիսը 2012 թվականի մայիսի 4-ից շարունակեցին իրենց համագործակցությունը «Աստերիա» ակումբում (Գլիֆադա)[6]։

2012 թվականի մայիսի սկզբին թողարկվել է «Άλλος Εγώ» («Ես ուրիշ եմ») ստուդիական նոր ալբոմը։ 2012 թվականի մայիսի 16-ին[7] տեղի է ունեցել «Άλλος εγώ» ալբոմի պաշտոնական շնորհանդեսը։ Այն պարունակում է 11 երգ[8]։ Երգերի երաժշտությունը գրել է ինքը՝ Դիմոս Անաստասիադիսը, իսկ բառերը՝ Վիկի Գերոտոդորուն և Նիկոս Մորայիտիսը։ Բացառություն է «Με σένα πλάι μου» զուգերգը, որի երաժշտությունը գրել է Ստելիոս Ռոկոսը։ Առաջին սինգլը՝ «Τώρα»-ն («Հիմա») ներկայացվել է մի փոքր շուտ, իսկ մայիսի սկզբին ավարտվել են այդ երգի տեսահոլովակի նկարահանումները։ Տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Կոնստանդինոս Ռիգոսը[9]։ 2012 թվականի հուլիսի 6-ին տեղի է ունեցել Դիմոս Անաստասիադիսին «Άλλος εγώ» ալբոմի ոսկե սկավառակի հանձնման հանդիսավոր արարողությունը[3]։ 2012-2013 թվականների ձմեռային սեզոնի ընթացքում Դիմոս Անաստասիադիսը Պեգի Զինայի հետ ելույթ է ունեցել Cosmostage ակումբում։ Ծրագրին մասնակցում էին նաև Ամարիլիսը և Լուկաս Յորկասը[10]։

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմոս Անաստասիադիսը իր իսկ երգերի մեծ մասի հեղինակն է։ Նա նաև երգեր է գրել Նոտիս Սֆակիանակիսի («Εσύ, η θάλασσα»)[11] և Պեգի Զինայի համար[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 CD single «Δήμος Αναστασιάδης»
  • 2008 «3 λάθη»
  • 2010 «Αντίθετη τροχιά»
  • 2011 «Αντίθετη τροχιά» (Deluxe Edition)[13]
  • 2012 «Χτίσε μια Γέφυρα» (սինգլ)
  • 2012 «Τώρα» (սինգլ)
  • 2012 «Άλλος Εγώ»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Mad Video Music Awards 2009՝ Լավագույն նոր արտիստ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Anastasiadis Dimos
  2. Δήμος Αναστασιάδης: Μιλάει για την συμμετοχή του στο Dream show 2(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Δήμος Αναστασιάδης: Στην απονομή του χρυσού δίσκου Archived 2012-08-15 at the Wayback Machine.
  4. Στέλιος Ρόκκος — Δήμος Αναστασιάδης: Με Σένα Πλάι Μου Archived 2011-12-15 at the Wayback Machine.
  5. Ρόκκος — Αναστασιάδης: Μαζί στην πίστα και σε ντουέτο Archived 2012-01-06 at the Wayback Machine.
  6. Αστέρια Γλυφάδας on stage (չաշխատող հղում)
  7. Δήμος Αναστασιάδης — Music + Archived 2012-09-15 at the Wayback Machine.
  8. Δήμος Αναστασιάδης: Άλλος εγώ — Κυκλοφόρησε το νέο άλμπουμ Archived 2012-06-25 at the Wayback Machine.
  9. Δήμος Αναστασιάδης: Νέα δισκογραφική δουλειά Archived 2012-06-10 at the Wayback Machine.
  10. Πέγκυ Ζήνα και Δήμος Αναστασιάδης μαζί στο Cosmostage(չաշխատող հղում)
  11. Νότης Σφακιανάκης: 'Εσύ, η θάλασσα' — Νέο τραγούδι Archived 2012-07-28 at the Wayback Machine.
  12. Πέγκυ Ζήνα: Μείνε εδώ μαζί μου — Νέο τραγούδι Archived 2012-10-26 at the Wayback Machine.
  13. Δισκογραφια  Archived 2012-07-11 at the Wayback Machine.
  14. «Mad Video Music Awards 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2013-02-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]