Alpha TV
Երկիր | Հունաստան Սալոնիկ |
---|---|
Հեռարձակման գոտի | Հունաստան Եվրոպա ԱՄՆ Կանադա Ավստրալիա |
Հեռարձակման լեզու | հունարեն |
Հեռարձակման սկսման թվական | 1993 |
Նախկին անվանում | Skai TV |
Հիմնադիր | Արիստիդ Ալաֆուզոս |
Սեփականատեր | RTL Group (66,6%) Դիմիտրիս Կոնտոմինաս (34,4%) |
🌐 | www.alphatv.gr |
Alpha TV (Ալֆա ԹիՎի), հունական մասնավոր հեռուստաալիք, հիմնվել է գործարար Արիստիդ Ալաֆուզոսի կողմից 1993 թվականին «Skai TV» (հուն․՝ ΣΚΑΪ TV) անվանումով։ Ի տարբերություն այլ մասնավոր հեռուստաալիքների, նոր ալիքը ուներ մարզական և լրատվական ուղղվածություն, դառնալով Mega Channel և ANT1 հեռուստաալիքների գլխավոր մրցակիցը։ Սակայն ալիքը սպասված հաջողությունը չունեցավ, և 1999 թվականին վաճառվեց գործարար Դիմիտրիս Կոնտոմինասին։ Նոր սեփականատերը սկսեց թարմացումների գործընթացը, 2000 թվականին վերանվանեց անվանումը «Alpha TV»-ի։ Հեռարձակման ծրագիրը սկսվեց ուղղվել 45 տարեկանից բարձր հեռուստադիտողների համար։ Նաև սկսվեց արբանյակային հեռարձակում դեպի Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Օվկիանիա։ Բարեփոխումների շնորհիվ հեռուստաալիքը Հունաստանի հեռուստաշուկայում զբաղեցրեց երրորդ տեղը[1]։ 2008 թվականին Դիմիտրիս Կոնտոմինասը հեռուստաընկերության բաժնետոմսերի մեծ մասը վաճառեց լյուքսեմբուրգյան «RTL Group» մեդիահոլդինգին[2]։