Յորղոս Սաբանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յորղոս Սաբանիս
Giorgos Sampanis Breeze.jpg
Բնօրինակ անունΓιώργος Σαμπάνης
Ծնվել էմայիսի 15, 1983(1983-05-15) (37 տարեկան)
Աթենք, Հունաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր և թեթևատլետ
Գործիքներվոկալ
ԼեյբլCobalt Music?
Կայքwww.giorgossabanis.gr

Յորղոս Սաբանիս (հուն․՝ Γιώργος Σαμπάνης, մայիսի 15, 1983(1983-05-15), Աթենք, Հունաստան[1]), հույն թեթևատլետ, սպրինտեր, երգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, որը հայտնի է Ելենա Պապարիզուի հետ համագործակցությամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորղոս Սաբանիսը ծնվել է 1983 թվականի մայիսի 15-ին Աթենքում։ Մանկությունից նա հետաքրքրված էր երաժշտությամբ, կիթառ էր նվագում, բանաստեղծություններ էր գրում։ Սակայն երիտասարդի ամենալուրջ զբաղմունքը սպորտն էր՝ սպրինտ 100 մ-ով։ Մասնագիտական ​​մարզական գործունեության ընթացքում ստացել է 14 ոսկե մեդալ։ Ի թիվս այլ հարգված հույն մարզիկների, նա մասնակցել է 2004 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

2007 թվականի հոկտեմբերին Յորղոս Սաբանիսը նախ փորձել է իրեն՝ որպես կոմպոզիտոր, երգչուհի Ելենա Պապարիզուի համար գրելով «Το Φιλί Της Ζωής» երգը, որը մեծ հաջողություն է ունեցել և դարձել ռեժիսոր Նիկոս Զապատինասի համանուն հունական ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը։ Դրանից անմիջապես հետո նա թողարկել է իր առաջին անհատական ​​սինգլը՝ «Κάπου αλλού», որն իր մեջ ներառում է «Σ 'αφήνω στον επόμενο» հիթը։

2008 թվականի մարտին Յորղոս Սաբանիսը պաշտոնապես թողարկել է իր առաջին լիարժեք ստուդիական ալբոմը «Χαράματα» վերնագրով։ «Σ'αφήνω στον επόμενο», «Χαράματα» և «Μοιρασιά» (գրված է Խրիստոս Դանտիսի հետ) ալբոմի երգերը հիթեր դարձան Հունաստանում։ Ալբոմի բոլոր երգերի երաժշտությունը գրել է ինքը՝ Սաբանիսը, իսկ բառերը Յանիս Դոկասը, Անաստասիան և Յորղոս Ստավրոպուլոսը։ «Ένα φως ανοιχτό» երգի ձայնագրմանը մասնակցել է Սպիրոս Լամբրոսի մանկական երգչախումբը։ 2008 թվականի ընթացքում երգիչը բազմաթիվ համերգներ է ունեցել Հունաստանում, ինչպես նաև գրել է ևս երկու հիթ Ելենա Պապարիզուի կրկնակի պլատինե ալբոմի համար՝ «Βρίσκω Τον Λόγο Να Ζω», մասնավորապես՝ «Η Καρδιά Σου Πέτρα» և« Πυροτεχνήματα»։

2009 թվականի հունվարից, 3 ամիս շարունակ, Յորղոս Սաբանիսը շոու էր անում Պիրեյոսում ONIRAMA & SALATA LATINA Rise-ի հետ։ 2009 թվականի մայիսին նա թողարկել է իր երկրորդ ստուդիական ալբոմը, որի երգերի մեջ ամենամեծ հաջողությունն ունեցան՝ «Μέρες Που Δεν Σου Είπα Σ 'Αγαπώ» (զուգերգ Ռալիա Խրիստիդուի հետ), «Τι Να Μας Κάνει Η Νύχτα» (զուգերգ Stereo Mike-ի հետ) և «Μια Ζωή Θα'μαι Εδώ»։ Միևնույն ժամանակ, նա երաժշտական ​​շոու է ստեղծել Պեգի Զինայի հետ՝ գրելով նաև 9 երգ իր նոր «Το Πάθος Είναι Αφορμή» ալբոմի համար՝ համագործակցելով բանաստեղծներ Մանոս Էլեֆթերիուի և Էլեանա Վրախալիի հետ։ Հունիսի վերջին Յորղոս Սաբանիսը Պեգի Զինայի հետ ելույթ է ունեցել ԱՄՆ-ում և Սալոնիկում։

2010 թվականին Սաբանիսը շարունակել է իր հաջող համագործակցությունը Ելենա Պապարիզուի[2] հետ և նաև գրել մի շարք հիթեր Պեգի Զինայի, Յորղոս Մազոնակիսի համար[3]։ Համագործակցել է Յորղոս Դալարասի, Յանիս Դոկսասի և Աննա Վիսիի հետ՝ վերջինիս համար գրելով № 1 վերջին հիթը հունական «Fabulous» հիթ-շքերթում։ Նա նաև մասնակցել է Վիսսի «The Fabulous Show»-ին, որն անցկացվել է Աթենքի Արենայում[4][5]։ 2011 թվականի մարտին թողարկվել է երրորդ ստուդիական «Μυστήριο Τρένο» ալբոմը։ Սաբանիսը զուգերգ է ձայնագրել Դեսպինա Օլիմպիուի հետ՝ «Ακίνδυνη αγκαλιά» վերնագրով[6]։

Սաբանիսի մեծ հաջողությունը գալիս է 2016 թվականին` «Λόγια που Καίνε» ալբոմով։ Ալբոմը արժանացել է չորս անգամ պլատինե հավաստագրի՝ վաճառվելով 50.000 օրինակ[7]։ 2019 թվականի ապրիլի 1-ին թողարկել է իր «Παράξενα Δεμένοι» ստուդիական ալբոմը[8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 Χαράματα
  • 2009 Μέρες που δεν σου είπα σ αγαπώ
  • 2011 Μυστήριο Τρένο
  • 2012 Δεν είμαι ήρωας
  • 2014 Μόνο εξ΄επαφής
  • 2016 Λόγια που καίνε
  • 2019 Παράξενα δεμένοι

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 Τι να μας κάνει η νύχτα (feat. Stereo Mike)
  • 2009 Σαν τον κλέφτη
  • 2011 Μεταξύ μας
  • 2011 Σαν το φύλλο στον αέρα (Universal Music)
  • 2012 Ώρα μηδέν (Universal Music)
  • 2012 Μόνο αν θες εμένα (Universal Music)
  • 2013 Μη μιλάς (Cobalt Music)
  • 2013 Ό,τι και να είμαι (Cobalt Music)
  • 2014 Μακριά (για όσο ζω) (Cobalt Music)
  • 2014 Το καλοκαίρι αυτό (Cobalt Music)
  • 2014 Στων ματιών σου το γκρίζο (τι τα κορίτσια ζητάνε) (Cobalt Music)
  • 2014 Ποιον αγαπάς (Cobalt Music)
  • 2014 Κανείς δεν ξέρει (Cobalt Music)
  • 2015 Πριν πεις σ' αγαπώ (Cobalt Music)
  • 2015 Αν ρωτήσει κανείς (Cobalt Music)
  • 2015 Να 'ρθεις (Cobalt Music)
  • 2016 Μόνο εσύ (Cobalt Music)
  • 2016 Σε σένα σταμάτησε η καρδιά (Cobalt Music)
  • 2016 Μην ανησυχείς (Cobalt Music)
  • 2017 Σκιά στη γη (Cobalt Music)
  • 2018 Φταίει (Cobalt Music)
  • 2019 Επιλογή (Cobalt Music)
  • 2019 Μ' ένα σου βλέμμα (Cobalt Music)
  • 2020 Άλλαξέ τα όλα (Cobalt Music)
  • 2020 Άγρια Θάλασσα (Cobalt Music)
  • 2020 Αυτό που Αγαπάς (Cobalt Music)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Σαμπάνης Γιώργος, Γεννήθηκε: 1983
  2. «Η συνεργασία έκπληξη: Παπαρίζου — Σαμπάνης, 7 Νοε 2009»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-08-ին։ Վերցված է 2012-04-30 
  3. «Ο Γιώργος Σαμπάνης υπογράφει την μουσική σε 3 απο τα καινούρια τραγούδια του Γιώργου Μαζωνάκη, 27 Ιούν 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-01-ին։ Վերցված է 2012-04-30 
  4. Αθηνών Αρένα — The Fabulous Show: Άννα Βίσση, Μπλε, Γιώργος Σαμπάνης, Μαριώ(չաշխատող հղում)
  5. Ο Γιώργος Σαμπάνης εμφανίζεται με την Άννα Βίσση στο Αθηνών Αρένα σε ένα show ..Fabulous!(չաշխատող հղում)
  6. «Γιώργος Σαμπάνης — Δέσποινα Ολυμπίου: 'Ακίνδυνη αγκαλιά', 29 Μαρ 2011»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-17-ին։ Վերցված է 2012-04-30 
  7. MusicPress։ «Ο Γιώργος Σαμπάνης έγινε πολυπλατινένιος & ήταν όλοι εκεί»։ MusicPress (en-US)։ Վերցված է 2020-06-09 
  8. «Γιώργος Σαμπάνης: Ακούστε το νέο άλμπουμ «Παράξενα Δεμένοι»»։ Hit Channel (հունարեն)։ Վերցված է 2020-06-09