Էլեանա Վրախալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեանա Վրախալի
Ծնվել էհունիսի 28, 1978(1978-06-28)[1] (45 տարեկան)
Աթենք, Հունաստան[1]
Երկիր Հունաստան
Մասնագիտություներգերի հեղինակ
ԿրթությունDeree College?
Կայքeleanavrachali.gr
 Eleana Vrachali Վիքիպահեստում

Էլեանա Վրախալի (հուն․՝ Ελεάνα Βραχάλη, հունիսի 28, 1978(1978-06-28)[1], Աթենք, Հունաստան[1]), հույն բանաստեղծ և կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեանա Վրախալին ծնվել է 1978 թվականի հունիսի 28-ին Աթենքում։ Նա մասնակցել է երաժշտագիտության և հոգեբանության դասընթացների Deree քոլեջում։ Աշխատել է որպես երաժշտական խմբագիր 98.4 FM, Alpha 98,9 և Seven ռադիոկայաններում։ Դրանից հետո Էլեանա Վրախալին դարձել է «The Rocky Horror Show» մյուզիքլի հունական տեքստերի հեղինակը, որից հետո նա նույնպես սկսել է երաժշտություն գրել, մասնակցել «Երկու որբ» և «Պապայանոպուլուի երջանիկ կյանքը» երաժշտական ներկայացումների ստեղծմանը։ Թողարկվել է նաև «Երեք կետ...» վերնագրով գիրք, որը ներառում է վերջին բանաստեղծությունները, որոնք դրվել են երաժշտության վրա և կատարվում են ժամանակակից հույն երգիչների կողմից։

Վրախալիի բանաստեղծությունների երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեանա Վրախալին հայտնի է դարձել Միխալիս Խաձիյանիսի համար գրված իր երգերով[2]։ Երբ բանաստեղծուհին ընդամենը 24 տարեկան էր, նրա յոթ երգերը ներառվել են երգչի «Κρυφό φιλί» ալբոմում և արագորեն հանրաճանաչություն են ձեռք բերել։ Ալբոմը, երեք անգամ դարձել է պլատինե և ստացել Arion Awards-ի մի քանի մրցանակ։ Այդ ժամանակվանից ի վեր Վրախալին մշտապես հաջողությամբ համագործակցել է Խաձիյանիսի հետ։

Էլեանա Վրախալին երգեր է գրել նաև հույն հայտնի կատարողների Ալկիստիս Պրոտոփսալտիի, Յանիս Պլուտարխոսի, Պեգի Զինայի, Դեսպինա Օլիմպիուի, Ելենա Պապարիզուի, Սակիս Ռուվասի, Կոստաս Մարտակիսի և այլոց համար։ Աղմկոտ հաջողություն է ունեցել Աննա Վիսսիի «Aπαγορευμένο» երգը, որը թողարկվել է որպես սինգլ և երկու անգամ դարձել պլատինե։ 2011 թվականին Էլեանա Վրախալին գրել է «Watch my dance» երգը, որով Լուկաս Յորկասը Հունաստանը ներկայացրել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում[3]։ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Platinum Records-ը ներկայացրել է Էլեանա Վրախալիի նոր ալբոմը՝ «Όλα τα Ναι του κόσμου»[4]։ Ալբոմը բաղկացած է 11 երգից և 8 փոքր տեքստերից։ Երաժշտության հեղինակը երիտասարդ կոմպոզիտոր Թեմիս Կարամուրատիդիսն է։ Ալբոմի վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվել է «Παιδικά Χωριά SOS Ελλάδος» (Հունաստանի SOS մանկական գյուղեր)[5], բարեգործական և ոչ առևտրային կազմակերպությանը, որն աջակցում է ծնողների խնամքից զրկված երեխաներին։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են հայտնի կատարողներ Միխալիս Խաձիյանիսը, Onirama-ն, Էլեոնորա Զուգանելին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխալիս Խաձիյանիս։ Κρυφό φιλί (20.03.2002) CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Μόνος μου (30.06.2003) CD Single
  • Դեսպինա Օլիմպիու։ Βάλε Μουσική (2.08.2003) CD Single
  • Իսաիս Մատիաբա։ Λόγια που δεν ξέχασα (20.01.2003) CD
  • տարբեր։ Ρ20 (soundtrack) (14.02.2004) CD Single
  • Միխալիս Խաձիյանիս։ Ακατάλληλη Σκηνή (2.04.2004) CD
  • Դեսպինա Օլիմպիու։ Έχουμε λόγο (19.07.2004) CD
  • Էլեֆտերիա Արվանիտակի։ Όλα στο φως (19.07.2004) CD
  • Ալկիստիս Պրոտոպսալտի։ Να σε βλέπω να γελάς (24.11.2004) CD
  • Կոստաս Մակեդոնաս։ Έτη φωτός (27.04.2005) 2 CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Όνειρο ζω (28.05.2005) CD Single
  • Զոի Պապադոպուլու։ Κρύσταλλα κόκκινα φιλιά (2.09.2005) CD
  • Նատաշա Թեոդորիդու։ Ως εκεί που η καρδιά μπορεί να αντέξει (19.10.2005) 2 CD
  • Դիմիտրա Ղալանի / Ալկիստիս Պրոտոպսալտի։ Live στο Vox (1.12.2005)
  • «Συμμετέχω Ενεργά» խումբ։ Έχω τη δύναμη (21.01.2006) CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Live (28.2.2006) 2 CD&DVD
  • Ելենա Պապարիզու։ Yπάρχει λόγος (12.04.2006) 2 CD
  • Էլենի Պետա։ Παιδί ακόμα (19.05.2006) CD
  • Գլիկերիա։ Βροχή των αστεριών (19.07.2006) CD
  • Յանիս Պլուտարխոս։ Κρυμμένα μυστικά (15.09.2006) CD
  • Ելենա Պապարիզու։ The game of love (23.10.2006) CD
  • Պեգի Զինա։ Ένα (9.11.2006) CD
  • Կոստաս Մարտակիս։ Πάντα μαζί (11.2006) CD Single
  • Միխալիս Խաձիյանիս։ Φίλοι & εχθροί (6.12.2006) CD
  • Սակիս Ռուվաս։ Υπάρχει αγάπη εδώ (7.12.2006) CD
  • Ելենա Պապարիզու։ Μαζί σου (soundtrack) (8.03.2007) CD Single
  • Աթինա Ռուցի։ Μην πεις αντίο (3.2007) CD
  • Օլգա Վենեցիանու։ Πες μου να μείνω εδώ (13.04.2007) CD
  • Դեսպինա Օլիմպիու։ Μαζί χωριστά (16.05.2007) CD
  • Կոստաս Մարտակիս։ Ανατροπή (20.07.2007) CD
  • Νikos Aliagas & Friends: Rendez-vous (17.10.2007) CD&DVD
  • տարբեր։ Tango greco (30.10.2007) CD
  • Օնար։ Τίποτα δεν είναι όπως φαίνεται (12.2007) CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Zωντανά στο Λυκαβηττό 2007-08 (7.12.2007) CD
  • Պեգի Զինա։ Τρέξε (8.12.2007) CD
  • Խրիստոս Դանտիս։ Εκτός Τροχιάς (22.8.2008)
  • տարբեր / Տակիս Բուղաս։ Απόψε όλα θα σ' τα πω (9.10.2008) CD
  • Միխալիս Խաձիյանիս։ 7 (1.11.2008) CD
  • Նատաշա Թեոդորիդու։ Best οf/Δίπλα σε σένα (3.12.2008) 2 CD&DVD
  • Աննա Վիսսի։ Απαγορευμένο (8.12.2008) CD
  • Էլենի Պետա։ Στείλε σήμα (19.12.2008) CD
  • Պեգի Զինա Το πάθος είναι αφορμή (4.05.2009) CD
  • Տանիա Ցանակլիդու։ Προσωπογραφία (10.2009) CD
  • Դեսպինա Օլիմպիու։ Μια στιγμή (2009) CD
  • Ելենա Պապարիզու։ Γύρω από τ' όνειρο (28-29.3.2010)
  • Միխալիս Խաձիյանիս։ Το Καλοκαίρι Μου (07.2010) CD Single
  • Պեգի Զինա։ Ευαίσθητη ή Λογική (12.10.2010.) CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Το Καλύτερο Ψέμα CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Θάρρος ή αλήθεια (17.12.2011) CD
  • Միխալիս Դիմիտրիադիս։ Σημαιοστολισμός (2011) CD
  • Յորղոս Սաբանիս։ Μυστήριο Τρένο (2011) CD
  • Յորղոս Սաբանիս։ Δεν είμαι ήρωας (2012) CD
  • Միխալիս Խաձիյանիս։ Η αγάπη δυναμώνει (2013)
  • Տարբեր արտիստներ։ Όλα τα Ναι του κόσμου CD
  • Յորղոս Սաբանիս։ Μόνο εξ επαφής (2014) CD
  • Յորղոս Սաբանիս։ Λόγια που καίνε (2016) CD
  • Յորղոս Սաբանիս։ Μόνο εσύ (2016) CD
  • Յորղոս Դալարա - Բաբիս Ստոկաս։ Φυλακή Υψίστης Ασφαλείας (2017) CD
  • Յորղոս Սաբանիս։ Παράξενα Δεμένοι (2019) CD
  • Յորղոս Մազոնակիս։ Διανυκτερεύω (2019)
  • Լուկաս Յորկաս։ Watch my dance CD Single

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eleanavrachali.gr/about/
  2. Ελεάνα Βραχάλη: Πώς άκουσε το πρώτο μελοποιημένο τραγούδι της;, 11.03.11
  3. Eurovision 2011 Winners — Azerbaijan With "«Running Scared» — Greece to 7th place | Greece.GreekReporter.com Latest News from Greece
  4. ««Όλα τα ΝΑΙ του κόσμου» | Κυκλοφορεί από την Platinum Records». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  5. Παιδικά Χωριά SOS Ελλάδος
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեանա Վրախալի» հոդվածին։