Էլեֆտերիա Արվանիտակի
| Էլեֆտերիա Արվանիտակի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | Ελευθερία Αρβανιτάκη |
| Ի ծնե անուն |
հուն․՝ Ελευθερία Αρβανιτάκη
|
| Ծնվել է | հոկտեմբերի 17, 1957[1] (68 տարեկան) Պիրեյոս, Հունաստան |
| Երկիր | |
| Ժանրեր | լաիկո, ջազ և Էթնիկ երաժշտություն[2] |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործիքներ | վոկալ[2] |
| Գործունեություն | 1981-այժմ |
| Լեյբլ | Lyra Universal Music Greece EmArcy |
| Անդամակցություն | Opisthodromiki Kompania?[3] |
| Կայք | arvanitaki.gr |
Էլեֆտերիա Արվանիտակի (հուն․՝ Ελευθερία Αρβανιτάκη , հոկտեմբերի 17, 1957[1], Պիրեյոս, Հունաստան), հույն երգչուհի։ Համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սեզարիա Էվորան, Արտո Թունջբոյաջյանը, Արա Դինքջյանը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեֆտերիա Արվանիտակին ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին Պիրեյում։ Նրա ընտանիքն այդտեղ էր տեղափոխվել Իկարիա կղզուց։ Էլեֆտերիա Արվանիտակիի ազգականն է հունական ծագմամբ ավստրալիացի կինոռեժիսոր Էնթոնի Մարաշը։
Իր երաժշտական կարիերան Էլեֆտերիա Արվանիտակին սկսել է 1980-ական թվականներին՝ միանալով «Οπισθοδρομική Κομπανία» խմբին։ 1981 թվականին թողարկվել է Վանգելիս Գերմանոսի «Ta Barakia» ալբոմը, որի երգերից մեկը կատարում է Էլեֆտերիա Արվանիտակին։ Որոշ ժամանակ անց Էլեֆտերիա Արվանիտակին հեռանում է խմբից և սկսում նախապատրաստել իր առանձին ալբոմը։ 1984 թվականին թողարկվում է երկգչուհու առաջին ալբոմը, որ կոչվում է «Eleftheria Arvanitaki»:
2004 թվականի օգոստոսին Էլեֆտերիա Արվանիտակին մասնակցել է Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերի փակման արարողությանը։ Նա ելույթ է ունեցել մի շարք փառատոններում, այդ թվում է WOMAD (World of Music, Arts and Dance) փառատոնը։ 2006 թվականին Էլեֆտերիա Արվանիտակին՝ որպես «European Divas» կոչված կատարողների խմբի անդամ, Իսլանդիայի Ռեյկյավիկ քաղաքում մասնակցել է «Frostroses» սուրբծննդյան համերգին։ Այդ խմբում ընդգրկված էին նաև Սիսել Շիրշեբոն (Նորվեգիա), Eivør Pálsdóttir (Ֆարերյան կղզիներ), Պետուլա Կլարկը (Մեծ Բրիտանիա), Ռագա Գիսլան (Իսլանդիա) և Պատրիսիա Բարդոնը (Իռլանդիա)։
Էլեֆտերիա Արվանիտակին պայմանագիր է կնքել Verve ջազային լեյբլի հետ (Universal Music Group-ի դուստր լեյբլ), ինչի շնորհիվ իրականացել են նրա ալբոմների միջազգային թողարկումները։ Դրանից հետո նա համագործակցել է EmArcy Records ձայնագրման ստուդիայի հետ, որ աշխատում էր եվրոպացի ջազ երգիչների հետ՝ նրանց դարձնելով հայտնի ամբողջ աշխարհում։
2010 թվականի մարտի 14-ին հունական Alpha TV ալիքը հրատարակել է ազգային ձայնագրական դարաշրջանի լավագույն երգչուհիների ցանկը, որում Էլեֆտերիա Արվանիտակին զբաղեցնում էր վեցերորդ տեղը[4]։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Վերնագիր | Հավաստագրում |
|---|---|---|
| 1984 | Eleftheria Arvanitaki |
- |
| 1986 | Kontrabanto |
Պլատինե |
| 1989 | Tanirama |
- |
| 1991 | Meno Ektos |
Ոսկե |
| 1993 | I Nihta Katevainei |
- |
| 1994 | Ta Kormia Kai Ta Maheria |
Պլատինե |
| 1996 | Tragoudia Gia Tous Mines |
Պլատինե |
| 1998 | Ektos Programmatos |
2x Պլատինե |
| 2001 | Ekpombi |
Ոսկե |
| 2002 | Eleftheria Arvanitaki - Live |
Ոսկե |
| 2004 | Ola Sto Fos |
Պլատինե |
| 2006 | Grigora I Ora Perase |
Ոսկե |
| 2008 | Kai Ta Matia Kai I Kardia |
Ոսկե |
| 2010 | Prosopo Me Prosopo |
|
| 2015 | 9 + 1 istories |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Montreux Jazz Festival Database
- ↑ https://www.musicpaper.gr/editorial/item/5510-opistodromiki-kompania
- ↑ Chart Show: Your Countdown. Alpha TV. Airdate: 14 March 2010
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||