Սվան Առլո
Սվան Առլո | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 30, 1981 (41 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ֆոնտենե Օ Ռոզ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0035128 |
Սվան Առլո (ֆր.՝ Swann Arlaud; նոյեմբերի 30, 1981, Ֆոնտենե Օ Ռոզ), ֆրանսիացի դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվան Արլոն ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Ֆոնտենե Օ Ռոզ քաղաքում (Օ դը Սեն դեպարտամենտ)։ Նրա մայրը` Տատյանա Վիալեն, քասթինգի տնօրենի և ֆրանսիացի դերասան Մաքս Վիալի դուստրն է (1934 թվականից 2000 թվականներ), իսկ խորթ հայրը հայտնի կինոօպերատոր Բրունո Նյուիտենն է[1]։
Իր դերասանական կարիերան Սվանը սկսել է գովազդային հոլովակներում և ֆիլմերում ոչ մեծ դերերով, որոնց թվում են «Երեխաների խռովությունը», «Արջը բեմում» և «Գորշ հոգիները»: Նկարահանումներին զուգահեռ դերասանը Ստրասբուրգում ուսումնասիրել է դեկորատիվ արվեստը[2]։
2000-ական թվականների սկզբից Սվան Արլոն մի շարք աննշան դերեր է խաղացել հեռուստատեսությունում, մասնավորապես՝ «Քրեական ոստիկանություն» սերիալներում (ֆր.՝ PJ) «Այդպես են վարվում իսկական կանայք», «Կենտրոնական գիշեր» և «Պրակտիկանտներ՝ առաջին քայլերը ոստիկանությունում»։ 2010 թվականին Սվանը ստացել է Ժան-Պիեռ Ամերիի «Անանուն ռոմանտիկներ» ֆիլմում գլխավոր դերը։ Ֆիլմում մասնակցել են նաև Բենուա Պուլվորդը, Իզաբել Կարեն և մեկ այլ երիտասարդ դերասան՝ Պիեռ Նինեն։ Նույն թվականին դերասանը նկարահանվել է Լյուկ Բեսոնի «Ադելի անօրինակ արկածները», Ռեբեկա Զլոտովսկու «Գեղեցիկ զբաղմունքը» և Ժիլ Մարշանի «Սև երկինքը» ֆիլմերում։
2012 թվականին Սվան Արլոն նկարահանվել է Ժերար Դեպարդիեյի, Էմմանուել Սենյեյի և Մարկ Անդրե Գրոնդենոնի հետ Վիկտոր Հյուգոյի «Մարդը, ով ծիծաղում է» վեպի Էկրանավորման մեջ, որը նկարահանվել է Ժան-Պիեռ Ամերիի կողմից։
2015 թվականին Արլոն խաղացել է Էլի Վաժեմանի «Անարխիստները» ֆիլմում գլխավոր դերերից մեկը Թահար Ռահիմի, Էկզարկոպուլոսի և Գիյոմ Գուիի հետ։ Այս ֆիլմում աշխատելու համար դերասանը 2016 թվականի «Սեզար» կինոմրցանակին է առաջադրվել «Ամենահեռանկարային դերասան» անվանակարգում[3]։ Նույն թվականին դերասանը խաղացել է ռեժիսոր-դեբյուտանտ Կլեման Կոժիտորի «Ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա» ֆանտաստիկ թրիլերում, որտեղ նկարահանող հարթակի նրա գործընկերները եղել են Ժերեմի Ռենեն, Քևին Ազաիսը և Ֆինեգեն Օլդֆիլդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «“Les Anarchistes” : Swann Arlaud, acteur habité» (չաշխատող հղում)
- ↑ Биография Сванна Арло на сайте Premiere.fr
- ↑ «César 2016 : Marguerite, Trois souvenirs de ma jeunesse, Dheepan et Mustang en tête des nominations» (չաշխատող հղում)>
|