Jump to content

Սպորտը Ղազախստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպորտը Ղազախստանում
 Sports in Kazakhstan Վիքիպահեստում

Սպորտը Ղազախստանում հանդիսանում է հասարակական կյանքի կարևոր մասերից մեկը։ Ղազախստանը գրեթե միշտ մասնակցում է Օլիմպիական խաղերին։

Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթին հյուրընկալել է Ձմեռային օլիմպիական խաղեր 2014ը, ինչպես նաև հյուրընկալելու է 2022 թվականի Օլիմպիական խաղերը։ 2011 թվականին Ալմաթի և Նուր-Սուլթան քաղաքներում տեղի են ունեցել Ասիական ձմեռային խաղերը։

Աթլետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կապովը Ղազախստանի ամենահայտնի աթլետներից մեկն է։ Նա դարձել է Ամառային օլիմպիական խաղեր 2004-ի, ինչպես նաև 2003 և 2007 թվականների աշխարհի առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Օլգա Ռիպակովան, որը մասնագիտացած է եռացատկի մեջ, դարձել է 2011 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն և Ամառային օլիմպիական խաղեր 2012-ի չեմպիոն։

Ղազախստանի գնդակով հոկեյի հավաքականի ավագ Ռաուան Իսալիևը

Գնդակով հոկեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի գնդակով հոկեյի հավաքականը լավագույններից մեկն է աշխարհում[1]։ Հավաքականը մի քանի անգամ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ ներառյալ 2012 թվականին, երբ առաջնությունը կայանում էր Ղազախստանում[2]։ Հավաքականը դարձել է նաև Ասիական ձմեռային խաղերի չեմպիոն։ 2020 թվականին Ղազախստանում տեղի է ունեցել Աշխարհի Մ21 առաջնությունը[3]։

Խորհրդային տարիներին «Դինամո Ալմա-Աթա» թիմը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն 1977 և 1990 թվականներին, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն՝ 1978 թվականին։ Ղազախստանում գնդակով հոկեյի միակ պրոֆեսինալ ակումբը Օրալ քաղաքի «Ակժայկ» թիմն է։

Ղազախստանում կայացած Ասիական խաղերի գնդակով հոկեյի եզրափակիչը[4]

Բասկետբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախստանի ամենահայտնի բասկետբոլիստը Ալժան Ժարմուհամեդովն է, ով հանդես է եկել «ԲԿՄԱ Մոսկվա» թիմի և ԽՍՀՄ հավաքականում 1960-ական և 1970-ական թվականներին։ Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է բազում տիտղոսներ ու մեդալներ ամենահեղինակավոր մրցաշարերում՝ ներառյալ Օլիմպիական խաղեր, Աշխարհի առաջնություն, Եվրոպայի առաջնություն։ 1971 թվականին Ալժանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչման։

Ղազախստանի բասկետբոլի հավաքականը ստեղծվել է 1992 թվականի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։ Հավաքականի ամենամեծ ձեռքբերումը եղել է Ասիական խաղեր 2002-ին մասնակցությունը, որտեղ հավաքականը վերջին խաղում պարտվեց բրոնզե մեդալի համար մղվող պայքարում։ Ասիայի բասկետբոլի մրցաշարում Ղազախստանի հավաքականը 2007 թվականին գրավել է 4-րդ տեղը։

Բռնցքամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազախ բռնցքամարտիկներ մեծապես հայտնի են ամբողջ աշխարհում։ Վերջին երեք օլիմպիական խաղերի ժամանակ նրանք նվաճել են ավել շատ մեդալներ, քան որևէ այլ երկրի մարզիկներ՝ բացառությամբ Ռուսաստանի և Կուբայի մարզիկները։ 1996, 2004 և 2004 թվականներին ղազախ երեք բռնցքամարտիկներ (Վասիլի Ժիրով, Բախտիար Արտաև, Սերիկ Սապիև) ճանաչվել են լավագույնը և արժանացել Վալ Բարկերի անվան մրցանակին։

Ամառային օլիմպիական խաղեր 2000-ի ընթացում ղազախ երկու բռնցքամարտիկ դարձել են չեմպիոն, երկուսն էլ՝ փոխչեմպիոն։

Ղազախստանի հավաքականի հարձակվող Ալեքսեյ Շյոտկինը

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլը ամենատարածված սպորտաձևն է Ղազախստանում։ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսանում է ազգային սպորտի կառավարող մարմին։ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերահսկում է տղամարդկանց, կանանց և ֆուտզալի հավաքականների աշխատանքը։

Պոլո[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին հիմնադրվել է Ղազախստանի պոլոյի ֆեդերացիան, որը 2014 թվականին դարձել է Պոլոյի միջազգային ֆեդերացիայի անդամ, որի գլխամասը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Ղազախստանի պոլոյի ֆեդերացիայի վերահսկողության տակ գործում է Ղազախստանի պոլոյի հավաքականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]