Սպիտակափող սոխակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սպիտակափող սոխակ
Սպիտակափող սոխակ
Սպիտակափող սոխակ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Ճանճորսներ (Muscicapidae)
Ցեղ Irania
Տեսակ Սպիտակափող սոխակ (I. gutturalis)
Միջազգային անվանում
Irania gutturalis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Սպիտակափող սոխակ (լատ.՝ Irania gutturalis), ճանճորսների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-30 սմ, կենդանի զանգվածը՝ 28 գ։ Արուն վերևից կապտամոխրագույն է, կոկորդը, հոնքերը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը՝ նարնջագույն։ Էգը վերևից դարչնամոխրագույն է, ներքևից՝ մոխրագույն, կուրծքը՝ բծավոր։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նստում է տեսանելի ճյուղերին՝ գեղանի կեցվածքով՝ մարմնի ուղղահայաց դիրքով, սև պոչը վեր բարձրացրած։ Տարածված է լեռնատափաստաններում, կիսաանապատներում և ենթալպյան գոտում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է փչակներում, կոճղերի, ճյուղերի վրա։ Դնում է 21 մմ տրամագծով, կապտավուն-դեղնավուն պտավոր 4-5 ձու։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Թուրքիայից դեպի արևելք՝ մինչև Փոքր Ասիա և Իրան: Հայաստանում հանդիպում է հանրապետության կենտրոնական, հարավային և հարավարևելյան շրջանների կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիներում[1]:

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակավաքանակ, քիչ ուսումնասիրված, օլիգոտոպային տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է տվյալների անբավարարություն կատեգորիայով։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Պոպուլյացիայի խտությունն արեալի տարբեր մասերում խիստ տատանվում է։

Սպառնացող վտանգներից են կիսանապատների և լեռնային տափաստանների յուրացումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։

Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png