Սպիտակախածի կեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Turdus torquatus alpestris

Սպիտակախածի կեռնեխ (Turdus torquatus), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակախածի կեռնեխի մարմնի վերին մասը անփայլ սև է, կտնառքի վրա ունի կիսալուսնաձև սպիտակ հատված, թևերի վրա կան երկայնակի սպիտակ շերտեր։ Էգերը դարչնամոխրագույն են՝ կտնառքի սպիտակ հատվածը ունի դարչնագույն երանգ։ Քաշը՝ 92-111 գ, թևի երկարությունը՝ 132-151 մմ։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը չվում է հոկտեմբեր-նոյեմբերին։ Կարող է ձմեռել նաև հանրապետության ցածրադիր վայրերում։ Բնակություն է հաստատում հանրապետության հարավային շրջաններում։ Նախապատվությունը տալիս է գիհու անտառներին։ Բնակվում է նաև Հայոց ձորի, Փամբակի, Ուրծի, Արագածի, Բարգուշատի, Մեղրու լեռներում։ Ձմռանը հանդիպում է նաև Երևանի շրջակայքում։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը սարքում է գետնին, ծառերի ճյուղերի կամ թփերի վրա, մայիս-հունիս ամիսներին դնում է 4-7 ժանգագույն պտերով կապտականաչավուն ձվեր։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Իրաքում, Կոլա թերակղզու արևմուտքում, Կարպատներում, Կովկասում, Կոպետդաղում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 44.