Սպիտակադունչ դելֆին
Սպիտակադունչ դելֆին | |
![]() Սպիտակադունչ դելֆին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Երկսմբակավորներ (Artiodactyla) |
Ընտանիք | Դելֆիններ (Delphinidae) |
Ցեղ | Lagenorhynchus |
Տեսակ | Սպիտակադունչ դելֆին (L. albirostris) |
Միջազգային անվանում | |
Lagenorhynchus albirostris | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Սպիտակադունչ դելֆին (լատիներեն՝ Lagenorhynchus albirostris), դելֆինների դասին, կետանմանների կարգին պատկանող տեսակ։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 3 մետր երկարությամբ և 354 կիլոգրամ քաշով բավականին մեծ դելֆին է[1]։ Մեջքային լողակի հետևում գտնվող մարմնի վերին մասը և կողերը մոխրագույն-սպիտակ են, իսկ մարմնի ներքին մասը՝ սպիտակ։ Մեջքային լողակի առջևի մարմնի վերին մասը մոխրագույն-սև է։ Կողային լողակները և մեջքի լողակը սև են։ Դունչը սովորաբար սպիտակ է, պատահում է, որ նաև լինում է մոխրագույն։

Սպիտակադունչ դելֆինի յուրաքանչյուր ծնոտին կա 25-28 ատամ։ Ունի մինչև 92 ող, ավելին քան դելֆինների (Delphinidae) ընտանիքին այլ ցանկացած տեսակ։
Սպիտակադունչ դելֆինները կարող են ժամում լողալ մինչև 30 կմ/ժ արագությամբ և կարող են սուզվել ջրի տակ առնվազն 45 մետր խորությամբ։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպիտակադունչ դելֆինները ապրում են Հյուսիսային Ատլանտիկայում և նրան հարակից Դևիս նեղուցի ջրերում՝ Քեյփ-Կոդից մինչև Բարենցի և Բալթիկ ծով և դեպի հարավ՝ մինչև Պորտուգալիայի և հնարավոր է նաև Թուրքիայի ափամերձ ջրեր[2]։
Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չափավոր ջրերում հանդիպում են զույգերով կամ 10-12 առանձնյակներից կազմված խմբերով, երբեն խմբում կարող է լինել մի քանի հարյուր սպիտակադունչ դելֆին։ Հիմնականում սնվում են ձկներով (տրեսկա, սելդ, կամբալա, նավագա, մոյվա, մերլանգ), հազվադեպ՝ խեցգետնանմաններով և փափկամարմիններով։
Զուգավորումն ու ծննդաբերումը լինում է գարնանը։ Էգերը հասունանում են հինգ տարեկանում, սեռահասուն են դառնում 6-10 տարեկանում, այն դեպքում, երբ արուները հասունանում են 6-10 տարեկանում, սեռահասուն են դառնում էգերից 2 տարի ուշ։
Հազվադեպ հանդիպող տեսակ է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «WBD Identification» (անգլերեն)։ Ketos Ecology։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-08-15
- ↑ «Lagenorhynchus albirostris: Information» (անգլերեն)։ Animal Diversity Web։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-04-ին։ Վերցված է 2010-08-15
- ↑ «Беломордый дельфин на сайте ИПЭЭ РАН»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-26-ին։ Վերցված է 2022-02-17
|