Jump to content

Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:59, 6 Մայիսի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն
Տեսակթանգարան
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունՍկոպիե
Հիմնադրվել էմարտի 10, 2011
Քարտեզ
Քարտեզ

Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն (մակեդոներեն՝ Меморијален центар на холокаустот на Евреите од Македонија), հուշահամալիր-թանգարան Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում։ Նվիրված է 7148 հրեաների Հոլոքոստին[1] և հրեաների պատմությանը Բալկաններում, ովքեր ապրել են ներկայիս Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում:

Պատմություն

Թանգարանի շինարարությունը սկսվել է 2005 թվականին։ Հուշահամալիր կենտրոնը բացվել է 2011 թվականի մարտի 10-ին՝ 68 տարի անց այն բանից հետո, երբ գերմանական զորքերը մակեդոնացի հրեաներին արտաքսել են Տրեբլինկայի մահվան ճամբար[2]։ Բացման պահին այն այդ տեսակի միայն չորրորդ կենտրոնն է եղել Վաշինգտոնի, Երուսաղեմի և Բեռլինի համանման օբյեկտներից հետո[3]: Բացմանը ներկա են գտնվել Հյուսիսային Մակեդոնիայի, Իսրայելի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին, նախագահ Գեորգե Իվանովը, Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը, Չեռնոգորիայի և Ալբանիայի նախագահներ Ֆիլիպ Վույանովիչը և Բամիր Տոպին, Քնեսեթի անդամներ, կրոնական առաջնորդներ և դիվանագետներ[1]։

Ըստ հյուսիսմակեդոնական լրատվամիջոցների՝ թանգարանի կառուցման վրա ծախսվել է 23 միլիոն ԱՄՆ դոլար[4]։

Հիշատակի թանգարանը գտնվում է Սկոպիեի նախկին հրեական թաղամասում, որը հրեա բնակչության առօրյա կենսական կենտրոնն է եղել մինչև հրեաների տեղահանությունը։ Թանգարանը գտնվում է Մակեդոնիայի համար պայքարի թանգարանի հետևում՝ Վարդար գետի ափին[2]։

Գործունեության առաջին երեք օրերի ընթացքում Կենտրոն է այցելել ավելի քան 3000 մարդ[5]:

Թանգարանի ցուցանմուշներուընդգրկված են բեռնատար վագոններից մեկը, որով նացիստները արտաքսել են մակեդոնացի հրեաներին[5] և 500-ամյա Թորայի մագաղաթը[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Memorial Center of the Holocaust of Jews from Macedonia opensԱրխիվացված 2012-04-05 Wayback Machine
  2. 2,0 2,1 «Holocaust Memorial Center for the Jews of Macedonia». visitskopje.mk. Վերցված է 2022-05-13-ին.
  3. «Macedonian Holocaust Memorial museum inaugurated». bbc.com. Արխիվացված է օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2022-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Cnaan Liphshiz. «Multimillion-dollar Holocaust museum opens in Macedonia». timesofisrael.com. Արխիվացված է օրիգինալից 2021-10-19-ին. Վերցված է 2022-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 Другар ми Моис никогаш не се вратиԱրխիվացված 2011-03-18 Wayback Machine
  6. «Macedonia Płn. upamiętniła 76. rocznicę deportacji Żydów do Treblinki». dzieje.pl. Արխիվացված է օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2022-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն» հոդվածին։