Jump to content

Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն

Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն
Տեսակթանգարան
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ՏեղագրությունՍկոպիե
Հիմնադրվել էմարտի 10, 2011
41°59′55.043″N 21°26′0.899″E / 41.99862306°N 21.43358306°E / 41.99862306; 21.43358306
Քարտեզ
Քարտեզ

Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն (մակեդոներեն՝ Меморијален центар на холокаустот на Евреите од Македонија), հուշահամալիր-թանգարան Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում։ Նվիրված է 7148 հրեաների Հոլոքոստին[1] և հրեաների պատմությանը Բալկաններում, ովքեր ապրել են ներկայիս Հյուսիսային Մակեդոնիայի տարածքում։

Թանգարանի շինարարությունը սկսվել է 2005 թվականին։ Հուշահամալիր կենտրոնը բացվել է 2011 թվականի մարտի 10-ին՝ 68 տարի անց այն բանից հետո, երբ գերմանական զորքերը մակեդոնացի հրեաներին արտաքսել են Տրեբլինկայի մահվան ճամբար[2]։ Բացման պահին այն այդ տեսակի միայն չորրորդ կենտրոնն է եղել Վաշինգտոնի, Երուսաղեմի և Բեռլինի համանման օբյեկտներից հետո[3]։ Բացմանը ներկա են գտնվել Հյուսիսային Մակեդոնիայի, Իսրայելի և այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին, նախագահ Գեորգե Իվանովը, Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը, Չեռնոգորիայի և Ալբանիայի նախագահներ Ֆիլիպ Վույանովիչը և Բամիր Տոպին, Քնեսեթի անդամներ, կրոնական առաջնորդներ և դիվանագետներ[1]։

Ըստ հյուսիսմակեդոնական լրատվամիջոցների՝ թանգարանի կառուցման վրա ծախսվել է 23 միլիոն ԱՄՆ դոլար[4]։

Հիշատակի թանգարանը գտնվում է Սկոպիեի նախկին հրեական թաղամասում, որը հրեա բնակչության առօրյա կենսական կենտրոնն է եղել մինչև հրեաների տեղահանությունը։ Թանգարանը գտնվում է Մակեդոնիայի համար պայքարի թանգարանի հետևում՝ Վարդար գետի ափին[2]։

Գործունեության առաջին երեք օրերի ընթացքում Կենտրոն է այցելել ավելի քան 3000 մարդ[5]։

Թանգարանի ցուցանմուշներուընդգրկված են բեռնատար վագոններից մեկը, որով նացիստները արտաքսել են մակեդոնացի հրեաներին[5] և 500-ամյա Թորայի մագաղաթը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Memorial Center of the Holocaust of Jews from Macedonia opensԱրխիվացված 2012-04-05 Wayback Machine
  2. 1 2 «Holocaust Memorial Center for the Jews of Macedonia». visitskopje.mk. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  3. «Macedonian Holocaust Memorial museum inaugurated». bbc.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  4. Cnaan Liphshiz. «Multimillion-dollar Holocaust museum opens in Macedonia». timesofisrael.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  5. 1 2 Другар ми Моис никогаш не се вратиԱրխիվացված 2011-03-18 Wayback Machine
  6. «Macedonia Płn. upamiętniła 76. rocznicę deportacji Żydów do Treblinki». dzieje.pl. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակեդոնիայի հրեաների Հոլոքոստի հիշատակի կենտրոն» հոդվածին։