Նիկոլա Գրուևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլա Գրուևսկի
մակեդ.՝ Никола Груевски
Gruevski.jpg
Դրոշ
(9-րդ) Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ
օգոստոսի 27, 2006 - հունվարի 15, 2016
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն – Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ St. Clement of Ohrid University of Bitola? և Սկոպյեի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր օգոստոսի 31, 1970(1970-08-31)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Flag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա

Նիկոլա Գրուևսկի (մակեդ.՝ Никола Груевски, օգոստոսի 31, 1970(1970-08-31)[1][2], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի պետական և քաղաքական գործիչ, Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ 2006 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2016 թվականի հունվարի 15-ը[3]:

Հաղթելով խորհրդարանական ընտրություններում փոխարինել է Վլադո Բուչկովսկուն: Մինչ 2002 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Մակեդոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Գրուևսկին ծնվել է 1970 թվականի օգոստոսի 31-ին Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մայրաքաղաք Սկոպյեում:

Նրա հայրը՝ Տալո Գրուևսկին ծնունդով եղել է Եգեյան Մակեդոնիայի (ներկայումս Հունաստանի Հանրապետության մաս է կազմում) Կրուշորադի գյուղում: Նա եղել է փախստական: 20-րդ դարի սկզբին գյուղը դարձել է մակեդոնական: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նրա պապը՝ Նիկոլա Գրուևսկին զորակոչվել է Հունաստանի թագավորության արքայական բանակ: Վերջինս զոհվել է 1940-1941 թվականների հույն-իտալական պատերազմների ժամանակ:

Նիկոլան ստացել է իր պապու անունը: Երիտասարդ Նիկոլայի այրի տատն ու հայրը գաղթել են քաղաքացիական պատերազմների կազմալուծված Հունաստանից և բնակություն հաստատել Սկոպյե քաղաքում:

Տալո Գրուևսկին աշխատել է Սերբիայում, եղել է Բելգրադի համալսարանի դոկտոր: Նա նաև երկար տարիներ եղել է Մակեդոնիայի Հանրապետության պետական համալսարանի պրոֆեսոր: Նրա մայրը եղել է Մակեդոնիայի ներքին գործերի առաջին նախարարի քույրը:

1998 թվականին Նիկոլա Գրուևսկին հիմնադրել և ղեկավարել է Մակեդոնացիների բրոքերային միավորումը: 1998-1999 թվականներին եղել է Մակեդոնիայի Հանրապետության առևտրի նախարարը:

1999-2002 թվականներին զբաղեցրել է Մակեդոնիայի ֆինանսների նախարարի պաշտոնը: Միաժամանակ նաև եղել է Մակեդոնիայի համաշխարհային և եվրոպական, ինչպես նաև վերակառուցման և զարգացման բանկերի կառավարիչը:

Ֆինանսական համակարգի բնագավառում անցկացրած բարեփոխումների հետևանքով նա ճանաչվել է Մակեդոնիայի անկախ Հանրապետության լավագույն ֆինանսների նախարարը[4]:

2000-2002 թվականներին ղեկավարել է Մակեդոնիայի կառավարությանը առընթեր պետական արժեթղթերի հանձնաժողովը: 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոսը եղել է Մակեդոնիայի խորհրդարանի պատգամավոր:

Իր կառավարման ընթացքում աչքի է ընկել իր կտրուկ դիրքորոշումներով: Հաղթելով խորհրդարանական ընտրություններում՝ 2006 թվականի օգոստոսի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է երկրի վարչապետ:

Իր կառավարման ընթացքում Մակեդոնիայի Հանրապետությունում բռնկվել է միջկուսակցական լարվածություն: Որպես դրա արդյունք ի պաշտպանություն Գրուևսկու` 2015 թվականի մայիսի 19-ին Սկոպյեի կենտրոնական հրապարակում անցկացվել է հանրաքվե, որը եղել է խոշորագույնն ամբողջ երկրի պատմության ընթացքում: Դրան ներկա է գտնվել ավելի քան 90 հազար մարդ:

2016 թվականի հունվարի 15-ին հրաժարական է տվել: Իր կառավարման ընթացքում վայելել է մակեդոնացիների սերն ու հարգանքը: Պաշտոնաթող լինելուց հետո լուսանկարվել է Ալբանիայի դրոշի ֆոնի վրա:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]