Վլադո Բուչկովսկի[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլադո Բուչկովսկի մակեդոներեն՝ Владо Бучковски | |||
| |||
---|---|---|---|
17 դեկտեմբերի, 2004 - 27 օգոստոսի, 2006 | |||
Նախորդող | Ռադմիլա Շեկերինսկայա | ||
Հաջորդող | Նիկոլա Գրուևսկի | ||
| |||
13 մայիսի, 2001 - 30 նոյեմբերի, 2001 | |||
Նախորդող | Լյուբչո Գեորգիևսկի | ||
Հաջորդող | Վլադո Պոպովսկի | ||
| |||
1 նոյեմբերի, 2002 - 17 դեկտեմբերի, 2004 | |||
Նախորդող | Վլադո Պոպովսկի | ||
Հաջորդող | Յովան Մանասիևսկի | ||
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն | ||
Կրթություն՝ | Սկոպյեի համալսարան և Josip Broz Tito High School of Skopje? | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | ||
Դավանանք | Մակեդոնական ուղղափառ եկեղեցի | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 2, 1962[1] (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ | ||
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա | ||
Վլադո Բուչկովսկի (մակեդոներեն՝ Владо Бучковски, դեկտեմբերի 2, 1962, Սկոպյե, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (ներկայում՝ Մակեդոնիա)), մակեդոնացի պետական գործիչ, Մակեդոնիայի վարչապետ 2004-2006 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադո Բուչկովսկին ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 2-ին Սկոպյեում։ 1986 թվականին ավարտել է Սկոպյեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1992 թվականին՝ մագիստրատուրան։ 1998 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հռոմեական ու ժամանակակից գրավադրման իրավունք» թեմայով։
1987 թվականից մինչ 1988 թվականը Վլադո Բուչկովսին աշխատել է Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունում։ 1988 թվականից մինչ 2002 թվականը Սկոպյեի իրավաբանական ֆակուլտետում եղել է դասախոս ու ասիստենտ։ 1998 թվականին դարձել է հռոմեական իրավունքի դոցենտ, իսկ 2003 թվականին՝ հռոմեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականից մինչ 2000 թվականը Վլադո Բուչկովսկին եղել է Ընտրական պետական հանձնաժողովի անդամ, իսկ 2000-2001 թվականներին գլխավորել է Սկոպյեի քաղաքային խորհուրդը։ 2001 թվականին կարճ ժամանակով եղել է պաշտպանության նախարար։ 2002 թվականի խորհրդարանական ընտրություններում Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության ու նրա կողմնակիցների տարած հաղթանակից հետո Վլադո Բուչկովսկին նորից դառնում է պաշտպանության նախարար։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է մինչև 2004 թվականի դեկտեմբեր։
2003 թվականի սեպտեմբերի 15-ին դառնում է կառավարության Իրավաբանական խորհրդի նախագահ։ 2004 թվականի նոյեմբերի 26-ին ընտրվում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության առաջնորդ և ստանում նոր կառավարության ձևավորման մանդատ։ 2006 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունը պարտություն կրեց, և կառավարությունը հրաժարական տվեց։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի դեկտեմբերի 9-ին Վլադո Բուչկովսկին մեղավոր ճանաչվեց 2001 թվականի զինված հակամարտության ժամանակ Т-55 տանկերի համար անօրինական ճանապարհով պահեստամասեր ձեռք բերելու համար։ Դատարանը նրան դատապարտեց երեքուկես տարվա ազատազրկման[2]։
Դատավճռում ասվում է. «2001 թվականին զբաղեցնելով Մակեդոնիայի պաշտպանության նախարարի պաշտոնը՝ որոշում է ընդունում առանց անհրաժեշտության ձեռք բերել պահեստամասեր Т-55 տանկերի համար, ինչի արդյունքում Մակեդոնիայի պետական բյուջեն կրել է $2,5 միլիոն ընդհանուր վնաս»[3]։ Միաժամանակ ազատազրկման են դատապարտվել նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադո Բուչկովսկի» հոդվածին։ |