Պետար Ուբավկիչ
Պետար Ուբավկիչ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1852[1] |
Ծննդավայր | Բելգրադ, Սերբիայի իշխանություն |
Մահացել է | հունիսի 28, 1910 (58 տարեկան) |
Վախճանի վայրը | Բելգրադ, Սերբիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Սերբիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Ոճ | ռեալիզմ |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Petar Ubavkić Վիքիպահեստում |
Պետեր Ուբավկիչ (սերբ.՝ Петар Убавкић,ապրիլի 12, 1852[1], Բելգրադ, Սերբիայի իշխանություն - հունիսի 28, 1910, Բելգրադ, Սերբիայի թագավորություն) սերբ քանդակագործ և նկարիչ, համարվում է Սերբիայի գլխավոր քանդակագործը։ Նրան ստեղծել ազգային հուշարձանների me] շարք[2]։ Եղել է Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
Պետար Ուբավկիչը ]նվել է 1852 թվականի ապրիլի 12-ին Բելգրադում։ Ավարտելով գիմնազիան՝ ստացել է պետական կրթաթոշակ, իսկ 1866 թվականին Բելգրադում սովորել է նաև պատկերագրություն շրջիկ իտալացի նկարչի մոտ։ Արվեստի ուսումը շարունակել է Պանչևոյում։ 1873 թվականին նա մեկնել է Վիեննա՝ քանդակագործություն սովորելու։ Վատ առողջության պատճառով նա վերադարձել է Բելգրադ։ Նոր պետական կրթաթոշակ ստանալուց հետո՝ 1874 թվականին նա վերսկսել է իր ուսումը Բավարիայում՝ Մյունխենի հեղինակավոր Դեկորարատիվ-կիրառական արվեստի դպրոցում։
Ոմանց կարծիքով Պետար Ուբավկիչը համարվում է սերբական քանդակագործության սկզբնավորողը[3]։ Նա ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ, որոնցից ամենահայտնի գործերից են Վուկ Կարաջիչի, Արքայազն Միլոշի և Ջուրա Դանիչիչի կիսանդրիները։
Պետար Ուբավկիչը մահացել է Բելգրադում 1910 թվականի հունիսի 28-ին և թաղվել Բելգրադի նոր գերեզմանատանը[4]։
Պատկերասրահ
-
Յովան Գավրիլովիչիկիսանդրին, 1893
-
Սերբիայի Ալեքսանդր I-իկիսանդրին, 1895
-
Ջուրա Յակշիչիկիսանդրին, 1896
-
Տակովոյի ապստամբություն, 1900
-
Բրանիսլավա Սիմիչի կիսանդրին, 1904
-
Ջուրա Դանիչիչ-ի կիսանդրին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Find A Grave — 1996.
- ↑ «Biography online SANU». Արխիվացված է օրիգինալից 7 November 2017-ին. Վերցված է 27 January 2011-ին.
- ↑ Medaković, Dejan. «Likovna umetnost 18. i 19. veka». Արխիվացված է օրիգինալից 30 May 2004-ին. Վերցված է 27 January 2011-ին.
- ↑ «Na dan 28.6.1910.: Umro Petar Ubavkić, srpski vajar». www.nadanasnjidan.net. Վերցված է 2020-04-21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Ուբավկիչ» հոդվածին։ |
|