Պետար Ուբավկիչ
| Պետար Ուբավկիչ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 12, 1852[1] |
| Ծննդավայր | Բելգրադ, Սերբիայի իշխանություն |
| Մահացել է | հունիսի 28, 1910 (58 տարեկան) |
| Վախճանի վայրը | Բելգրադ, Սերբիայի թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
| Ոճ | ռեալիզմ |
| Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
| Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբիայի գիտության և արվեստի ակադեմիա |
Պետեր Ուբավկիչ (սերբ.՝ Петар Убавкић,ապրիլի 12, 1852[1], Բելգրադ, Սերբիայի իշխանություն - հունիսի 28, 1910, Բելգրադ, Սերբիայի թագավորություն) սերբ քանդակագործ և նկարիչ, համարվում է Սերբիայի գլխավոր քանդակագործը։ Նրան ստեղծել ազգային հուշարձանների me] շարք[2]։ Եղել է Սերբիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետար Ուբավկիչը ]նվել է 1852 թվականի ապրիլի 12-ին Բելգրադում։ Ավարտելով գիմնազիան՝ ստացել է պետական կրթաթոշակ, իսկ 1866 թվականին Բելգրադում սովորել է նաև պատկերագրություն շրջիկ իտալացի նկարչի մոտ։ Արվեստի ուսումը շարունակել է Պանչևոյում։ 1873 թվականին նա մեկնել է Վիեննա՝ քանդակագործություն սովորելու։ Վատ առողջության պատճառով նա վերադարձել է Բելգրադ։ Նոր պետական կրթաթոշակ ստանալուց հետո՝ 1874 թվականին նա վերսկսել է իր ուսումը Բավարիայում՝ Մյունխենի հեղինակավոր Դեկորարատիվ-կիրառական արվեստի դպրոցում։
Ոմանց կարծիքով Պետար Ուբավկիչը համարվում է սերբական քանդակագործության սկզբնավորողը[3]։ Նա ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ, որոնցից ամենահայտնի գործերից են Վուկ Կարաջիչի, Արքայազն Միլոշի և Ջուրա Դանիչիչի կիսանդրիները։
Պետար Ուբավկիչը մահացել է Բելգրադում 1910 թվականի հունիսի 28-ին և թաղվել Բելգրադի նոր գերեզմանատանը[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուրա Յակշիչիկիսանդրին, 1896
- Տակովոյի ապստամբություն, 1900
- Բրանիսլավա Սիմիչի կիսանդրին, 1904
- Ջուրա Դանիչիչի կիսանդրին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ «Biography online SANU». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Medaković, Dejan. «Likovna umetnost 18. i 19. veka». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Na dan 28.6.1910.: Umro Petar Ubavkić, srpski vajar». www.nadanasnjidan.net. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետար Ուբավկիչի առցանց կենսագրությունը
- Պետար Ուբավկիչի գերեզմանը Արխիվացված 2020-11-24 Wayback Machine
- Պետար Ուբավկիչի հեղինակած Վուկ Կարաջիչի կիսանդրին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետար Ուբավկիչ» հոդվածին։ |
| ||||||