Jump to content

Քերոլ Չեննինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերոլ Չեննինգ
անգլ.՝ Carol Channing
Ծնվել էհունվարի 31, 1921(1921-01-31)[1][2]
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էհունվարի 15, 2019(2019-01-15)[3][1][2] (97 տարեկան)
Մահվան վայրՌանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ, Լոուելի ավագ դպրոց և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտություներգչուհի, ձայնային դերասանուհի, կատակերգու, թատրոնի դերասանուհի և entertainer
Ամուսին(ներ)Alex Carson?
Պարգևներ և մրցանակներ
carolchanning.org

Քերոլ Չեննինգ (անգլ.՝ Carol Elaine Channing, հունվարի 31, 1921(1921-01-31)[1][2], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ - հունվարի 15, 2019(2019-01-15)[3][1][2], Ռանչո Միրաժ, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, «Օսկար», «Թոնի», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն

Քերոլ Էլեյն Չեննինգը ծնվել է Սիեթլում 1921 թվականի հունվարի 31-ին։ Նրա հայրը՝ Ջորջ Չենինգը, լրագրող էր, և դստեր ծնվելուց անմիջապես հետո նրան առաջարկեցին նոր աշխատանք Սան Ֆրանցիսկոյի հրատարակչությունում, ուր և տեղափոխվեց նրա ընտանիքը։ Չենինգը պատրաստվում էր հաճախել Վերմոնտ նահանգի Բենինգթոնի քոլեջ, երբ մորից իմացավ, որ որդեգրված դուստր է: Պարզվեց, որ նրա իրական ծնողներն էին սևամորթ մի կին և գերմանացի ներգաղթյալ, ովքեր ապրում էին Ջեորջիա նահանգում: Նրան որդեգրած մայրն ամեն ինչ պատմել է, որպեսզի դուստրը հետագայում չզարմանա, եթե սեւամորթ երեխա ծնի։ Քերոլ Չենինգը որոշել է թաքցնել դա՝ ապագա կարիերայի զարգացման հետ կապված խնդիրներից խուսափելու համար[4]։

Քոլեջն ավարտելուց հետո Չենինգը տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ նրա թատերական կարիերան սկսվեց 1941 թվականին։ Շուտով նա կատարեց իր դեբյուտը Բրադուեյում, որտեղ իր առաջին բեմադրության մեջ նա եղել է Իվ Արդենի ուսուցիչը: Հաջողությունը վրա հասավ 1949 թվականին՝ Լորելեյ Լիի դերից հետո Բրոդվեյի «Պարոնայք նախընտրում են շիկահերներին» ֆիլմում, որտեղ նա կատարեց նաև «Ադամանդները աղջիկների լավագույն ընկերներն են» հայտնի երգը։ 1964 թվականին դերասանուհին խաղացել է Դոլլի Լևիի դերը Բրոդվեյի «Բարև, Դոլլի» օրիգինալ մյուզիքլում։ Նույն տարում նա այս դերի համար արժանացել է Թոնի մրցանակի՝ մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգում։ 1966 թվականին Չենինգը արժանացել է թատրոնի «Սարա Սիդդոնս»–ի անվան մրցանակին՝ Չիկագոյի թատրոններում կատարած աշխատանքի համար։

Քերոլ Չենինգը բավականին քիչ է խաղացել ֆիլմերում, իսկ կինոկարիերայի ընթացքում նա նկարահանվել է ընդամենը հինգ ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմը «Շատ ժամանակակից Միլի» մյուզիքլն էր (1967), որի դերը նրան բերեց «Օսկարի» նոմինացիա՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի և «Ոսկե գլոբուս» մրցանակ նույն անվանակարգում։ Բացի իր կինոկարիերայից, դերասանուհին աշխատել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանվել է «Սիրո նավակը», «Ո՞ւր է Ուոլին», «Ադամների ընտանիքը» և «Բուրկի արդարադատությունը» սերիալներում։

1995 թվականին Քերոլ Չեննինգին շնորհվեց հատուկ «Թոնի» մրցանակ՝ կյանքի նվաճումների համար։ Սան Ֆրանցիսկոն 2002 թվականի փետրվարի 25-ը հայտարարեց Քերոլ Չենինգի օր՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար շարժմանը ակտիվ մասնակցելու համար։

Քերոլ Չենինգն ամուսնացել է չորս անգամ։ Իր վերջին ամուսնու՝ Հարրի Կուլիգյանի հետ ամուսնացել է 2003 թվականին։ Մահացել է երեքշաբթի՝ 2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 12:31-ին, իր տանը, Կալիֆորնիայի Ռանչո միրաժում[5][6]:

Պարգևներ

  • «Թոնի» 1964 — «Ողջույն Դոլլի» մյուզիքլի լավագույն դերասանուհի անվանակարգ
  • «Ոսկե գլոբուս» 1967 — «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» («Շատ Ժամանակակից Միլլի»)

Հղումներ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 The Legendary Carol Channing Dies at 97
  4. An Evening with Carol Channing 1966, Վերցված է 2024 թ․ մարտի 14-ին
  5. Wild, Stephanie: «The Legendary Carol Channing Dies at 97» broadwayworld.com/article/The-Legendary-Carol-Channing-Dies-at-97-20190115 Արխիվացված է Հունվար 15, 2019 Wayback Machine-ի միջոցով: broadwayworld.com, 15 հունվարի, 2019 թ.
  6. Կաղապար:Նշել վեբ