Փայլակ Միքայելյան
Փայլակ Միքայէլեանը (ֆր.՝ Paylag Mikaélian) (հայերեն Փայլակ Միքայէլեան) հունվարի 9, 1904[1], Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 31, 1936[1], Գրաս[1]հայ գրող։
Կենսագրություն
Փայլակ Միքայէլեանը ծնվել է հունվարի 9-ին 1904 թվականին [2] Երզնկայում Օսմանյան կայսրությունում [3]: Նրա ծնողներն են Միքայել Միքայելյանը և Եոնիկ Սահակյանը[2]:
Փայլակ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1904[1] |
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 31, 1936[1] (32 տարեկան) |
Վախճանի վայր | Գրաս[1] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Աշխատավայր | Երկունք, Արաջ, Մենք և Անահիտ |
Փայլակ Միքայելյան Վիքիդարանում | |
Paylag Mikaélian Վիքիպահեստում |
Հայոց ցեղասպանության ժամանակ նա աքսորվել է ծնողների հետ, որդեգրվել թուրք ընտանիքի կողմից և իսլամացվել [3],[4]: Մուդրոսի զինադադարից հետո նրան խնամում է հայկական մարդասիրական կազմակերպությունը և ուղարկվում Կուլելի որբանոց ( Կոստանդնուլպոլսում) [5], հետագայում տեղափոխվում է Կորֆու [3]:
Ֆրանսիայում նա հրատարակում է իր առաջին գրական ակնարկները <<Երգունք>>-ում [3],որոնք կրում են աքսորների դրոշմը [4], հատկապես «Մուրադը»[6] տպագրված 1930 թվականի սեպտեմբերից մինչև 1931 թվականի հունվարի համարներում[4]:Ապա գրվում է նաև Անահիտ[5], Յառաջ և Հայրենիք ամսագրերում, և մասնակցում Մենք ամսագրին[3],[7]: Փայլակ Միքայէլեանը պատկանում է Շավարշ Նարդունու հիմնած չափահաս որբերի միությանը[8]:
1930 թվականին նա հրատարակում է <<Եվա >> ենթավերնագրով <<Արձակուրդի բացիկներ>>-ը[4]: Ստեղծագործությունը կազմված է միջինում մեկ էջանոց քսան արձակ ստեղծագործություններից՝ բացիկի ձևով[4]: Յուրաքանչյուր բացիկ գրված է երիտասարդ կնոջ կողմից, ով հանդես է գալիս որպես պատմող, մինչդեռ ստացողը նրա սիրելին է, ինչպես նաև ընթերցողը[4]:Միջերկրական ծովի ափին գտնվող գյուղից թողարկված ՝ այդ բացիկները նշանավորում են զույգի ապրելավայրը ինչպես անձնական օրագիր՝ մինչև պատմողի հղիությունը [4]:
Այս աշխատությանը հաջորդում է << Արև , արև >> վերնագրով երկրորդ հատորը,որը <<Յառաջ>> թերթը հրատարակում է որպես թերթում մաս առ մաս տպագրվող վեպ[5]:Այս երկրորդ պատմությունը , որը բաղկացած է քսան գլուխներից և որը տեղի է ունենում Ալպերում գտնվող առողջարանում , Փայլակ Միքայելյանը իրական մեղադրանք է ներկայացնում[9], իր հոր դեմ[10], նկարագրելով նրան որպես ոչ բոլորովին մեռած, ոչ բոլորովին կենդանի[11],<< չիմանալով թե ինչպես մեռնել >> [12]:Իր սգի տանջանքների ժամանակ նա գրում է այն լավ բաների մասին, որոնք ստացել է հորից և որոնք կորցրել է, ատելություն է հայտնում նրա հանդեպ, ով նախընտրել է <<խոնարհվել, քան ապստամբել>>, քննադատում է նրա վախկոտությունն ու թուլությունը և, ինչպես Հասմիկ Գրիգորյանը նշում է, որ <<նմանեցնելով իրեն կյանք տվողի հետ՝ նա իրեն ոչ պիտանի է զգում ապրելու կամ մեռնելու, առանց մարտական, պաշտպանող և կյանք փոխանցելու ուղենիշի >> [11]:Փայլակ Միքայէլեանը պատմողի միջոցով արթնացնում է նաև այն հիվանդությունը՝ պալարախտը , որով տառապում է , և ավելի կոնկրետ դրանով տառապող հիվանդներին[13]: Փաստորեն, հոր մահով է սկսվել հիվանդությունը[12]:
Նա՝ թերթերում տարածված նովելների , արձակ կամ չափածո բանաստեղծությունների հեղինակ է[5]: Փայլակ Միքայէլեանը իր աշխատության մեջ բազմաթիվ հիշատակումներ է անում հայկական հեթանոսությանը[8]:հիշատակում է Վահագն աստծուն <<Եվա>> -ում և բանստեղծություններում[14], ինչպես նաև Արամազդ աստծուն[8], մինչդեռ Եվայի տիտղոսը գրվում է աստվածաշնչյան ավանդության մեջ[9]:Գրիգոր Պըլտյանի համար [9] .
Տառապելով պալարախտով, նա հաճախում է առողջարաններ և ի վերջո մահանում 1936 թվականի մայիսի 31-ին[2] Գրասսում[3]: Նա այնտեղ աշխատանքի է անցել որպես վարսահարդար, որպեսզի վճարի իր բուժման ծախսերը[5]:
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Mikaelian_Pailak.png
- ↑ 2,0 2,1 2,2 Acte de décès DE/1936/152, « MIKAELIAN Pailak » [կարդալ առցանց].
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Krikor Beledian, 2001, էջ 440
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Krikor Beledian, 2001, էջ 172
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.acam-france.org/bibliographie/auteur.php?cle=mikaelian-paylag.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|langue=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն) - ↑ {{{վերնագիր}}}. — P. 77-81. — P. 77-81.
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 108
- ↑ 8,0 8,1 8,2 Krikor Beledian, 2001, էջ 175
- ↑ 9,0 9,1 9,2 Krikor Beledian, 2001, էջ 176
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 217
- ↑ 11,0 11,1 {{{վերնագիր}}}. — Vol. 30. — P. 195-196. — P. 195-196.
- ↑ 12,0 12,1 Krikor Beledian, 2001, էջ 178
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 177
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 174