Գրիգոր Պըլտյան
Գրիգոր Պըլտյան Գրիգոր Պըլտեան | |
---|---|
Ծնվել է | 1945 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզ Սորբոնի համալսարան (1995) |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ, գիտաշխատող և գրական քննադատ |
Աշխատավայր | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ[1] և Catholic University of Lyon? |
Զբաղեցրած պաշտոններ | senior lecturer? |
Գրիգոր Պըլտյան (1945, Բեյրութ), Ֆրանսիայում բնակվող հայ բանաստեղծ, արձակագիր և գրականագետ։
1967 թվականին Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ Սորբոնի համալսարանում սովորել է փիլիսոփայություն։ Հեղինակել է տասնյակ հատորներ բանաստեղծությունների, վեպեր և գրաքննադատական հոդվածներ։ Պըլտյանտը բնակվում է Փարիզում և երկար տարիներ դասավանդել է INALCO-ում («Արևմտյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ»), ինչպես նաև Լիոնի կաթոլիկ համալսարանում։
Նրա աշխատանքները հրատարակվել են Լիբանանում, Հայաստանում, Ֆրանսայում և ԱՄՆ-ում։
Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակաքերթուած (1972)
- Հատուածներ «Սենեակ»ի մասին (1972)
- Տեղագրութիւն քանդուող քաղաքի մը համար (1976)
- Objets & Débris (1978)
- Տրամ (1980)
- Գրիգոր Նարեկացի լեզուի սահմաններուն մէջ (1985)
- Մանտրաներ (1986)
- Վայրեր (1986)
- Կրակէ շրջանակը Դանիէլ Վարուժանի շուրջ (1988)
- Էր (1992)
- Հատուածներ հօր (1993)
- Ելք. Մանտրաներ Բ. շարք (1993)
- Les Arméniens (1994)
- Մարտ (1997)
- Ի գործ արկանել (1997)
- Սեմեր (1997)
- Հարուածը (1998)
- Դէպի մեծ փոխաբերութիւն (1999)
- Զրոյցներ բանաստեղծութեան մասին (1999)
- Նշան (2000)
- Cinquante ans de littérature arménienne en France, 1922-1972 (2001)
- Պատկերը (2003)
- Անունը լեզուիս տակ (2003)
- Երկուք (2005)
- Avis de recherche une anthologie de poésie arménienne contemporaine (2006)
- Երկխօսութիւն Նարեկացիի հետ (2008)
- Հայկական ֆուտուրիզմ (2009)
- Շրջում (2012)
- Տարմ (2015)
- Կրկնագիր մարդը (2015)
- Ի՞նչ չես տեսներ (2016)