Jump to content

Ելդոս Սմետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելդոս Սմետով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 9, 1992(1992-09-09) (31 տարեկան)
Ծննդավայր՝Թարազ, Ղազախստան
1,67 մետր
Քաշ՝60 կիլոգրամ

Ելդոս Բախտիբաևիչ Սմետով (ղազ.՝ Елдос Бақтыбайұлы Сметов, սեպտեմբերի 9, 1992(1992-09-09), Թարազ, Ղազախստան), ղազախ ըմբիշ, 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր[1], 2015 թվականի աշխարհի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, 2010 թվականի աշխարհի երիտասարդների չեմպիոն, 2016 թվականի Ասիայի չեմպիոն, 2014 թվականի Ասիական խաղերի հաղթող։

2021 թվականի հուլիսի դրությամբ Ելդոս Սմետովը համաշխարհային դասակարգման աղյուսակուի մինչև 60 կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը։

Ղազախստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։

Կենսագրություն

Ծնվել է Ջամբուլ քաղաքւմ, ավարտել է Ղազախստանի համալսարանի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետը։

Հայրը գործարար է, մայրը՝ տնային տնտեսուհի, ավագ եղբայրը՝ Ժանդոսը, նույնպես պրոֆեսիոնալ է ըմբիշ է։

Ելդոս Սմետովը 2011 թվականից ծառայում է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ընկերության «Դինամո» հասարակական միավորումում, ոստիկանության լեյտենանտ է։

Մարզական կարիերա

Առաջին անգամ Ելդոս ըմբշամարտով սկսել է զբաղվել 5 տարեկանում՝ մեծ եղբոր օրինակով։ Նրա առաջին մարզիչը եղել է Ախմետ Ժումագուլովը։

Ձյուդոյի Ղազախստանի երիտասարդական հավաքականի կազմում հանդես գալու ժամանակ Ելդոս Սմետովը նվաճել է ոսկե և բրոնզե մեդալներ 2010 և 2011 թվականների աշխարհի երիտասարդական առաջնություններում։

2012 թվականից նա հանդես է գալիս մեծահասակների ազգային հավաքականում։ 2013 թվականին նա նվաճել է բրոնզե մեդալ Բանգկոկում կայացած Ասիայի առաջնությունում, Սամսունի Գրան պրիի և Թբիլիսիի Եվրոպայի գավաթի փուլում, և ոսկի՝ Վարշավայում կայացած ձյուդոյի Եվրոպայի բաց գավաթում։

2015 թվականին Աստանայում նա դարձել է աշխարհի չեմպիոն առաջնության եզրափակիչում հաղթելով մեկ այլ ղազախ ըմբիշ Ռուստամ Իբրաևին[2]։


2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերում նա նվաճել է արծաթե մեդալ և դարձել Ասխատ Ժիտկեևից հետո երկրորդ ղազախ ձյուդոիստը, որը դարձել է ձյուդոյի օլիմպիական մեդալակիր։ Նա անցկացրել է 5 հաղթական մենամարտ և եզրափակիչում պարտվել ռուս Բեսլան Մուդրանովին[3]։ Օլիմպիական մեդալի համար արժանացել է «Պարասատ» Ղազախստանի Հանրապետության շքանշանի[4]։

2018 թվականի մարտի 17-ին նա հաղթել է Եկատերինբուրգում (Ռուսաստան) կայացած Մեծ սաղավարտի մրցաշարում[5]Լ

2019 թվականի ապրիլին նա հաղթող է դարձել Անթալիայի (Թուրքիա) Գրան պրի մրցաշարում[6]։ Նույն թվականի հուլիսին նա հաղթել է Բուդապեշտի (Հունգարիա) Գրան պրի մրցաշարում[7]։


2019 թվականի աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում, որը տեղի է ունեցել Տոկիոյում, նա նվաճել է բրոնզե մեդալ՝ բրոնզի համար պայքարում հաղթելով իր հայրենակից Գուսման Ղրղըզբաևին։

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի առաջին խաղային օրը մինչև 60 կգ քաշային կարգում Ելդոսը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է հոլանդացի Տոռնիկե Ցյակադոյային և նվաճել է բրոնզե մեդալ[8]։ Այդ հաղթանակի համար նա իր երկրում արժանացել է Եվ դրա համար նա ստացել է օլիմպիական մեդալ և « Բարըս» 3-րդ աստիճանի պետական շքանշանի[9]։

Տոկիոյի Օլիմպիական խաղերից հետո նա հանդես է եկել մինչև 66 կգ քաշային կարգում։ Որոշ ժամանակ անց նա հանդես է եկել մինչև 60 կգ քաշային կարգում և Մինչեւ 60 կգ քաշային կարգում նա Տաշքենդում տեղի ունեցած ձյուդոյի աշխարհի առաջնությունում դարձել բրոնզե մեդալակիր։

2024 թվականին Փարիզում կայացած ամառային Օլիմպիական խաղերում Ելդոսը եզրափակչում հաղթել է վրացական ծագմամբ ֆրանսիացի ձյուդոիստ Լուկա Մխեիձեին և նվաճել է ոսկե մեդալ[10] [11]։

Ծանոթագրություններ

  1. «International Judo Federation». www.intjudo.eu. Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին. Վերցված է 2016-08-08-ին.
  2. «Елдос Сметов завоевал «золото» чемпионата мира по дзюдо в Астане». Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2019-04-12-ին.
  3. «Дзюдоист Елдос Сметов завоевал «серебро» Олимпиады-2016». Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2019-04-12-ին.
  4. «Олимпийские призёры награждены орденами «Парасат» и «Құрмет»». Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2019-04-12-ին.
  5. Великий воин и могучий боец — Сметов выиграл «Grand Slam» в Екатеринбурге(չաշխատող հղում)
  6. «Дзюдоист Елдос Сметов стал победителем Гран-при в Турции». Արխիվացված է օրիգինալից 2019-04-12-ին. Վերցված է 2019-04-12-ին.
  7. «Президент Казахстана поздравил с победой Елдоса Сметова». Արխիվացված է օրիգինալից 2019-07-27-ին. Վերցված է 2019-07-27-ին.
  8. «Luka Mkheidze remporte le bronze et la première médaille française aux JO de Tokyo». L'Équipe (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-24-ին. Վերցված է 2021-07-24-ին.
  9. Указ президента РК от 13 августа 2021 года О награждении государственными наградами Республики Казахстан Archive copy Wayback Machine-ի միջոցով: Официальный сайт Президента Республики Казахстан www.akorda.kz/ru
  10. «Елдос Сметов принес Казахстану первое золото Олимпиады-2024». NUR.KZ (ռուսերեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-27-ին.
  11. Беляева, Елена (2024-07-27). «Елдос Сметов завоевал золотую медаль на Олимпиаде». zakon.kz (ռուսերեն). Վերցված է 2024-07-27-ին.



Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելդոս Սմետով» հոդվածին։