Jump to content

Էդուարդ Լասկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:20, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Մերի Գոռ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էդուարդ Լասկեր
անգլ.՝ Edward Lasker
Պետություն(ներ) Գերմանիա,  ԱՄՆ և  Պրուսիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 3, 1885(1885-12-03)[1]
ԾննդավայրKępno, Gmina Kępno, Kępno County, Greater Poland Voivodeship, Լեհաստան
Մահվան ամսաթիվմարտի 25, 1981(1981-03-25)[1] (95 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Կոչումմիջազգային վարպետ
365chessEdward_Lasker
Chesstempo համար242180
ICCF համար242180
 Edward Lasker Վիքիպահեստում

Էդուարդ Լասկեր (անգլ.՝ Edward Lasker, Քեմփնո, Նյու Յորք), ամերիկացի, նախկինում գերմանացի, շախմատիստ՝ միջազգային վարպետ (1963), միջազգային մրցավար (1956): Շախմատային գրող, մասնագիտությամբ ինժեներ-էլեկտրիկ է: Հրեա արտագաղթող Գերմանիայից դեպի Միացյալ Նահանգներ։

Կենսագրություն

Ծնվել է Քեմփերում (Պոզեն նահանգ, Պրուսիա), սովորել է Վրոցլավում, այնուհետև Շառլոտենբուրգի բարձրագույն տեխնիկական դպրոցում (այժմ՝ Բեռլինի տեխնիկական համալսարան)։ Ստացել է դիպլոմ Մաթեմատիկա և մեքենաշինության ճարտարագետ մասնագիտություններով:

Բեռլինի չեմպիոնը (1909, հաղթել է Է․ Կոնին՝ +1 -0 =3) և Լոնդոնին (1914)։ Շևենինգենի միջազգային մրցաշարում (1913)՝ 5-րդ տեղը (վարպետի կոչում)։ 1914 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Նյու Յորքի (1915) և Չիկագոյի (1916) չեմպիոն, արևմտյան նահանգների 5 անգամ չեմպիոն (1917-1921): Նյու Յորքի վարպետների մրցաշարում (1922)՝ 1-ին տեղ։ 1923 թվականին նա պարտվում է ԱՄՆ-ի չեմպիոնական տիտղոսի համար մրցախաղում Ֆ. Մարշալից՝ 8½:9½ (+4 −5 =9): Նյու Յորքի երկշրջանի միջազգային մրցաշարի գլխավոր կազմակերպիչներից մեկը և մասնակիցը (1924), որտեղ խաղացել է իր համանուն Էմանուիլ Լասկերի դեմ ՝ 10-րդ տեղը։ Նպաստել է համակարգչային շախմատի ծրագրերի մշակմանը: Լասկերը նաև դարձավ Եվրոպայի և Ամերիկայի ամենահայտնի քարոզիչներից մեկը, ԱՄՆ-ի չեմպիոն գո-ում, նա համարվում է «ամերիկյան գոյի հայրը»  այս խաղի վերաբերյալ առաջին գրքերից մեկը՝ «Գո և գոմոկու»-ն է[2][3]։

Նա երկար տարիներ քաղաքացիական ամուսնության մեջ է ապրել շախմատիստ Նոնա Կարֆի հետ։

Պարտիայի գլուխգործոցը

Էդ. Լասկեր, Ջ. Թոմաս (Լոնդոն, 1912)[4]:

1.d4 f5 2.Ձf3 е6 3.Ձс3 Ձf6 4.Փg5 Փе7 (ճիշտ է 4ը d5՝ խանգարելով սպիտակներին գրավել կենտրոնը) 5.Փ:f6 Փ:f6 6.е4 fe 7.Ձ:е4 b6 8.Փd3 Փb7 9.Ձе5 0-0 10.Թh5! Թе7 (այժմ սպառնալիք 11. Ձ:f6+, սպառնալիքը հետ է մղվում 11…gf-ով, որից հետո h7 զինվորը պաշտպանված է։ Այնուամենայնիվ, 10…Թе7 քայլը կոպիտ սխալ է, որը հակադրված մատ է թույլ է տալիս մի քանի քայլում։ Նախընտրելի է պարզ 10…Փ:е5 քայլը, որը հեռացնում է սպիտակների հարձակվող քարերից մեկը)։

11.Թ:h7+!! Թգ:h7 12.Ձ:f6++ Թգh6 (12… Թգh8 դեպքում հետևում է 13. Ձg6# քայլը) 13.Ձeg4+ Թգg5 14.h4+ (մեկ այլ տարբերակ՝ 14.f4+ Թգh4 15.g3+ Թգh3 16.Փf1+ Փg2 17.Ձf2#) Թգf4 15.g3+ Թգf3 16.Փe2+ (մի քայլ առաջ մատի էր հանգեցնում 16.Թգf1! քայլը, հետագա՝ 17.Ձh2#) Թգg2 17.Նh2+ Թգg1 18.0-0-0#[5]։

Ցավոք, այս խաղը ոչ թե մրցաշարային էր, այլ այսպես կոչված «հեշտ խաղ» էր, որը խաղում էին Լոնդոնի «Սիթի» շախմատային ակումբում[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.
  2. Bradley, Milton. «How Go Came to America» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին. Վերցված է 2012-01-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Ласкер, Эдуард. From My Go Career // Go Monthly Review. — 1961. — В. 7, 9.
  4. Ю. Авербах, В. Бейлин, «Путешествие в шахматное королевство». М., 1975, с. 196—198.
  5. По другим источникам, было сыграно 18.Kpd2#.
  6. «Эдуард Ласкер. Chess for Fun and Chess for Blood». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2015-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրքեր

  • Schachstrategie, 5 Aufl., В., 1928;
  • The adventure of chess, 2 ed., N. Y., 1959;
  • Chess for fun and chess for blood, [2 ed.], N. Y., 1962;
  • Chess secrets learned from the masters, [2 ed.], N Y . 1969, ռուսերեն թարգմանություն՝ շախմատային ռազմավարություն, М.. 1924.

Արտաքին հղումներ