Jump to content

Գուրամ Քութաթելաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:20, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Rima 2009 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գուրամ Քութաթելաձե
վրաց.՝ გურამ ქუთათელაძე
Ծնվել էմարտի 29, 1924(1924-03-29)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 29, 1979(1979-11-29) (55 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՀայրԱպոլոն Քութաթելաձե

Գուրամ Քութաթելաձե (վրաց.՝ გურამ (ხიტა) ქუთათელაძე), մարտի 29, 1924(1924-03-29), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 29, 1979(1979-11-29), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, վրացի գեղանկարիչ, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ[1][2], Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Շոտա Ռուստավելիի անվան պետական մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն

Գուրամը ծնվել է Թիֆլիսում` նկարիչ` Ապոլոն Քութաթելաձեի և բժիշկ` Վերա Մեգրելաձեի ընտանիքում:

Նրա ավագ եղբայրը` Տարիելը (1921 - ) հետագայում դարձել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետ և դասախոս։

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, որտեղ 1940-1942 թվականներին գեղանկարչություն է սովորել:

1942-1946 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում` Դավիթ Կակաբաձեի արվեստանոցում:

1946 թվականին նա վերադարձել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ, որտեղ իր դասախոսը եղել է Ալեքսանդր Օսմյորկինը, որը 1914 թվականից մասնակցել է «Քարփնջի խաղաթղթի զինվոր» ցուցահանդեսներին` մոսկովյան գեղանկարիչների մի խումբ, որոնց անվանել են «ռուս սեզանիստներ»։

Գուրամ Քութաթելաձեի ստեղծագործության հիմնական թեման եղել է Վրաստանի տարվա տարբեր եղանակների բնանկարները, բայց աշունը միշտ մնացել է սիրված թեման[3]:

Գեղանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է զբաղեցրել ծաղկամանը` ծաղիկներով, ափսեն` մրգերով նատյուրմորտը:

Վերջինը նկարչի ստեղծագործության մեջ դարձել են Փիրոսմանիի շարքի նկարները, որոնք նախորդ աշխատանքներից տարբերվում են ոչ միայն սյուժեով, այլև` գունային հաջորդաշարքով:

Նրա աշակերտուհիներից մեկը` հատուկ ձեռագրով տաղանդավոր նկարչուհի` Դարիկո Բերիձեն է[4]:

Գուրամ Քութաթելաձեի ստեղծագործությունները գտնվում են հավաքածուներում

ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:

Ցուցահանդեսներ

1983 թվական` Մոսկվա, Խորհրդային վրացական գծանկարչություն: Խեցեգործության վրացական գեղարվեստական արտադրանք: Խորհրդային վրացական գեղանկարչություն:

Ծանոթագրություններ

  1. «Гурам Апполонович Кутателадзе (1924—1979)». Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին. Վերցված է 2018-02-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Заслуженный художник Грузинской ССР Гурам Аполлонович Кутателадзе, 1924-1979 : Живопись, графика, керамика. Кат. выст. - Search RSL» (ռուսերեն). search.rsl.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին. Վերցված է 2018-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Painting - Georgian National Museum» (անգլերեն). museum.ge. Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին. Վերցված է 2018-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Sputnik. «"Возвращение" Дарико Беридзе, светлая печаль ее красок и… Набоков» (ռուսերեն). sputnik-georgia.ru. Արխիվացված է օրիգինալից 2018-02-28-ին. Վերցված է 2018-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Exhibition "Post-Stalin Liberalization in Georgian Painting"» (անգլերեն). museum.ge. Արխիվացված է օրիգինալից 2018-04-21-ին. Վերցված է 2018-04-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)