Jump to content

Գաբրիել Մագալյանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:03, 24 Հունիսի 2024 տարբերակ, Սիմոնյան Կարեն (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գաբրիել Մագալյանս
պորտ.՝ Gabriel
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Գաբրիել դոս Սանտոս Մագալյանս (բրազ.-պորտ.՝ Gabriel dos Santos Magalhães; դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[1], Սան Պաուլո, Բրազիլիա) կամ ուղղակի Գաբրիել (բրազ.-պորտ.՝ Gabriel) բրազիլացի ֆուտբոլիստ, լոնդոնյան «Արսենալ» ակումբի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

Ծնունդով Սան Պաուլոյից Գաբրիելն իր կարիերան սկսել է «Ավայի» ֆուտբոլային ակադեմիայում: 2016 թվականի հունվարի 28-ին նա իր նորամուտն է նշել հիմնական կազմում Պրեմեր Լիգայի «Գրեմիոյի» դեմ խաղում՝ դառնալով գոլի հեղինակ[2][3]։ 2016 թվականին թիմի համար անցկացրել է 13 խաղ Կատարինենսայի լիգայում, 21 խաղ B Սերիայում և 4 խաղ Բրազիլիայի գավաթում[4]։

2017 թվականի հունվարի 31-ին նա 3 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ» ակումբ։ 2017 թվականի ապրիլի 22-ին նա իր նորամուտն է նշել «Լիլի» գլխավոր թիմում Ֆրանսիայի Լիգա 1-ի «Գենգամի» դեմ խաղում՝ փոխարինելով Մարկո Բաչեին[5]։

Գաբրիելը 2017/18 մրցաշրջանի առաջին կեսը վարձավճարով անցկացրել է ֆրանսիական Լիգա 2-ի «Տրուա» ակումբում։ 2018 թվականի հունվարին նա վարձավճարով գնացել է խորվաթական «Դինամո Զագրեբ» ակումբ։ 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ նա վերադարձավ «Լիլ»։ 2019 թվականի ապրիլի 14-ին նա իր առաջին գոլը խփել է «Լիլի» կազմում ՊՍԺ-ի դեմ խաղում[6]։ 2019/20 մրցաշրջանում նա Խոսե Ֆոնտեի հետ միասին դարձավ ակումբի գլխավոր կենտրոնական պաշտպանը։ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին նա իր նորամուտը նշել է Չեմպիոնների լիգայում «Այաքսի» դեմ խմբային փուլի խաղում[7]։

2020 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ մի շարք անգլիական, իտալական և իսպանական ակումբներ հետաքրքրված են պաշտպանի տրանսֆերով[8][9][10]։

2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա 26 միլիոն եվրոյով (23,14 միլիոն ֆունտ ստերլինգ) տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով ակումբի հետ[11]։

Հավաքականի կարիերա

2017 թվականին Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի հետ հանդես է եկել Հարավային Ամերիկայի առաջնությունում։ Նա խաղադաշտ դուրս եկավ Պարագվայի, Էկվադորի և Վենեսուելայի ազգային հավաքականների դեմ խաղերում։

Ձեռքբերումներ

«Արսենալ» Լոնդոն


Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Avaí 2-2 Grêmio» (պորտուգալերեն). Globoesporte.com. 2016-01-28. Արխիվացված է օրիգինալից 2017-09-04-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Avaí vs. Grêmio -» (անգլերեն). Soccerway.com. 2016-01-29. Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Gabriel» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2020-08-13-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Lille vs. Guingamp» (անգլերեն). Soccerway.com. 2017-04-22. Արխիվացված է օրիգինալից 2018-10-12-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Lille vs. PSG» (անգլերեն). Soccerway.com. 2019-04-14. Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Ajax vs. Lille» (անգլերեն). Soccerway.com. 2019-09-17. Արխիվացված է օրիգինալից 2019-12-14-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Gabriel Magalhaes: Who is Everton target?» (անգլերեն). Sky Sports. 2020-04-16. Արխիվացված է օրիգինալից 2020-05-20-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Nápoles quer antecipar-se ao Everton por Gabriel Magalhães» (պորտուգալերեն). A Bola. 2020-05-01. Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Na mira do Real: veja lances de Gabriel Magalhães, do Lille, em ação na Ligue 1» (անգլերեն). Goal.com. 2020-05-21. Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին. Վերցված է 2020-05-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Gabriel Magalhaes: Arsenal sign Brazilian defender from Lille» (անգլերեն). BBC Sport. 2020-09-01. Արխիվացված է օրիգինալից 2020-09-09-ին. Վերցված է 2020-09-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ